Հովհաննես Մանուչարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ասլանի Մանուչարյան (Մանուչարով, 1863[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1909[1]), հայ նարոդնիկ։
Հովհաննես Մանուչարյան | |
---|---|
Ծնվել է | 1863[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1909[1] |
Գերեզման | Բլագովեշչենսկ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Գրիգոր Մանուչարյանցի տոհմից։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Թիֆլիսի և Քութայիսի գիմնազիաներում, 1882 թվականին ընդունվել Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսանողական շարժումներին մասնակցելու համար 1883 թվականին հեռացվել է համալսարանից։ Նույն թվականին «Նարոդնայա վոլյա» նարոդնիկական կազմակերպության անդամների հետ հեղափոխական աշխատանք է ծավալել Խարկովում (հիմնել են ընդհատակյա տպարան, տպագրել և տարածել հեղափոխական գրականություն)։ 1885 թվականին դատապարտվել է կախաղանի։ Բայց դատավճիռը փոխարինվել է 10 տարվա բանտարկությամբ, և նա նետվել է Շլիսելբուրգի ամրոցը։ Բանտում շարունակել է հեղափոխական աշխատանքը, սերտ կապ պահպանել նարոդովոլեցներ Նիկոլայ Մորոզովի և Վ. Ն. Ֆիգների հետ։ Ազատազրկման ժամկետը լրանալուց (1895) հետո Մանուչարյանը հրաժարվել է հեռանալ Շլիսելբուրգից, քանի դեռ այնտեղ էին իր հեղափոխական ընկերները։ Ցարական ոստիկանությունը նրան աքսորել է Սախալին։ Նրա անձնական բախտով հետաքրքրվել և փորձել է նրան օգնել գրող Անտոն Չեխովը։ Աքսորում Մանուչարյանը գրել է «Իմ դատավարությունը» («Բիլոյե» («Былое»), 1906, Ν 7), «Շլիսելբուրգից դեպի Սախալին» («Բիլոյե» («Былое»), 1907, Ν 6) հուշագրությունները։ Թաղվել է Բլագովեշչենսկ քաղաքում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 256)։ |