Գրիգոր Մանուչարյանց

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյանց (այլ կիրառումներ)

Գրիգոր Մանուչարյանց (1773, գյուղ Հախում, ՀԽՍՀ Շամշադինի շրջան- 1846, Հախում), հայ ազատագրական շարժման գործիչ, արքեպիսկոպոս։

Գրիգոր Մանուչարյանց
Ծնվել է1773
ԾննդավայրՎարագավան, Տավուշի մարզ, Հայաստան
Մահացել է1846
Մահվան վայրՎարագավան, Տավուշի մարզ, Հայաստան
Ազգությունհայ

ԿենսագրությունԽմբագրել

Կրթությունն ստացել է Նոր Վարագավանքի վարժարանում։ Հայ ժողովրդի ազատագրումը կապելով Ռուսաստանի օգնության հետ՝ առաջին ռուս-պարսկական պատերազմի (1804-13 թթ.) ժամանակ Ղազախի և Շամշադինի հայ երիտասարդներից կազմել է 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ և մասնակցել ռազմական գործողություններին։ Մանուչարյանցի ջոկատը աչքի է ընկել ռուսական զորքերի երևանյան առաջին (1804 թ.), երկրորդ (1808 թ.) արշավանքներում և հատկապես Նախիջևանի գրավման (1808 թ. նոյեմբեր) ժամանակ, որոնց համար պարգևատրվել է Սբ. Գեորգի IV աստիճանի, Սբ. Վլադիմիրի և Սբ. Աննայի շքանշաններով։ Երկրորդ ռուս-պարսկական պատերազմում (1826-28 թթ.) Մանուչարյանցի ջոկատը պաշտպանել է Լոռի-Փամբակի, Դիլիջանի և Ղազախ-Շամշադինի բնակչությանը, ճնշել Բորչալուի խաների ու աղալարների հրահրած խռովությունը, պաշտպանել ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները, ապահովել ռուսական բանակին պարենի և զինամթերքի մատակարարումը և այլն։ 1826 թվականի ամռանը Մանուչարյանցի ջոկատը հաղթական կռիվներ է մղել Զուրաբ խանի և Պարսկաստանի կողմն անցած վրաց արքայորդի Ալեքսանդրի զորքերի դեմ։ Մասնակցել է նաև Երևանի խանի զորքերի դեմ մարտերին և Երևանի գրավմանը։ Մանուչարյանցի նախաձեռնությամբ և ջանքերով Շամշադինի գյուղացիները ազատվել են խանաբեկական կախումից և ճանաչվել պետական գյուղացիներ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Մանուչարյանցը վերադարձել է հայրենի գյուղ։ Ղեկավարել է Նոր Վարագա վանքի վերանորոգման աշխատանքները, բացել ծխական դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 257