Հովեդյոյա
Հովեդյոյա (նորվ.՝ Hovedøya), Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ծովափին գտնվող մի շարք փոքր կղզիներից մեկն է։ Կղզու ամենամեծ ձգվածությունը կազմում է 800 մետր։ Տարածքը կազմում է 0.4 քառակուսի կիլոմետր։ Առավել հայտնի է փարթամ բուսածածկույթով, բազմազան ծառային տեսակներով, մացառուտներով և ծաղիկներով։
Հովեդյոյա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Նորվեգիա[1] |
Վարչատարածք | Օսլո |
Մակերես | 0,47 կմ² |
Ջրլիցի ափին | Inner Oslofjord? |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԱնմանումն առաջացել է Սկանդինավյան ժամանակաշրջանում։ Առաջին հատվածը՝ hofud, նշանակում է գլուխ (այստեղ բլուր կամ գագաթ, իսկ երկրորդ մասը՝ øy (ø) թարգմանվում է որպես կղզի։ Այս կերպով անվանում հուշում է, որ կղզու տարածքում կա բլուր, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 47 մետր։ Վերջինս համարվում է Օսլո-ֆյորդի կղզիների ամենաբարձր գագաթը[2]։
Պատմություն
խմբագրելՀովեդյոյա կղզում 1147 թվականի մայիսի 18-ին կառուցվել է Ցիստերցիանական վանքային համալիր։ Միջնադարյան ժամանակաշրջանում այդ վանքը մեծ տնտեսական նշանակություն ուներ Օսլոյի համար։ Ավելի ուշ, մասնավորապես 1532 թվականին, Ռեֆորմացիայի ժամանակ վանքը թալանվում է և հրդեհի ճարակ դառնում։ Վանքի ավերակների մի հատվածը դեռևս մնում է Հովեդյոյա կղզում։ Իսկ մի հատվածը, որպես շինանյութ, օգտագործվել է Աքերսհուս դղյակի շինարարության համար, որը կառուցվել է 17-րդ դարում։
Կղզում դեռևս պահպանվում են ռազմական կառույցները, ինչպես նաև նախկին ռազմական շենքերն ու հրետանին։ Երբ ստեղծված Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը մասնակցեց Նապոլեոն Բոնապարտի սանձազերծած պատերազմին, 1808 թվականին Հովեդյոյա կղզում կառուցվեցին թնդանոթային երկու մարտկոցներ։ Սրանք կառուցվեցին, որպեսզի պաշտպանեն մայրաքաղաք Օսլոն և Աքերսհուս դղյակը։ 1826 թվականին կղզու առավել բարձր վայրերում կառուցվեցին թվով չորս պահեստարաններ վառոդի համար, իսկ արդեն հինգերորդը կառուցեցին մի փոքր ուշ՝ 1867 թվականին։ Հովեդյոյայի արևելյան հատվածում կառուցված է վիկտորիանական ժամանակաշրջանին բնորոշ մի տուն, որին անվանում են «լաբորատորիա»։ 19-րդ դարում այստեղ աշխատել է զինագործ- կոնստրուկտոր Օլե Հերման Յոհաննես Քրագը։ .
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզում մեծ համակենտրոնացման ճամբար կառուցվեց ֆաշիստական Գերմանիայի կողմից, որը օկուպացիայի էր ենթարկել Նորվեգիային։ Այստեղ հիմնականում կանանց էին պահում։ Ի դեպ, այսօր էլ կղզում պահպանվել է ընդամենը մեկ բարաք, որը ավերված Ցիստերցիանական եկեղեցու մոտ է գտնվում։
Այսօր Հովեդյոյան հայտնի զբոսաշրջային վայր է համարվում տուրիստների, լողորդների, ինչպես նաև բնության սիրահարների համար։
Բնություն
խմբագրելՀովեդյոյա կղզին ունի հետաքրքիր երկրաբանություն։ Կղզու հիմքը կազմված է հիմնականում արգիլիթից ու կրաքարից։ Վերջիններս ձևավորվել են օրդովիկի և սիլուրի ժամանակաշրջանում։ Այդ երկու ժամանակաշրջանների միջև անցումը ցայտուն կերպով երևում է կղզու հարավարևելյան հատվածում, որտեղ ցայսօր էլ շարունակվում է ծովային տրանսգրեսիան։
Հովեդյոյա կղզու հողը բավականաչափ բերրի է, որը թույլ է տալիս, որպեսզի բավականին հարուստ կենսաբազմազանություն ձևավորվի այստեղ։ Մի շարք ծառատեսակներ համարվում են էնդեմիկ Նորվեգիայի համար, որոնք, ի դեպ, բացի այս կղզուց, Նորվեգիայի ոչ մի հատվածում նույնիսկ չեն հանդիպում։ ։
Շնորհիվ երկրաբանական և բնական բացառիկ բազմազանության, կղզին հայտարարվել է որպես բնական արգելանոց։ Չնայած այդ հանգամանքին, Հովեդյոյա կղզին ամբողջությամբ բաց է ու հասանելի այցելությունների համար։ Սակայն արգելվում է բույսերի հավաքումը։
Զբոսաշրջություն
խմբագրելՀովեդյոյա կղզին մայրաքաղաք Օսլոյի հետ միանում է երկու նավակային երթուղիներով (92 և 93 գծեր)։ Նավերը խարսխում են կղզու հյուսիսային հատվածում, որտեղ կա կառամատույց։ Ծառայությունները իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում և միայն ցերեկային ժամերին։ Ձմեռները որոշակիորեն սահմանափակումներ են հայտարավում։ Ամռանը այցելուների համար գործում է փոքր սրճարան՝ ավերված վանքի մոտ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ցիստերցիանական վանքի ավերակները
-
Հին ռազմական պահեստարան
-
Արևմտյան մարտկոցի թնդանոթի կրկնօրինակ
-
Երկու երկրաբանական ժամանակաշրջանների շերտերի առանձնացման սահմանը
-
Հովեդյոյան ամռան սեզոնին սիրելի վայր է հանգստացողների համար
-
Հովեդյոյա կղզու բուսական աշխարհը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ SSR
- ↑ Gustav Indrebø: 'Stadnam fraa Oslofjorden : Aker herad og Oslo hamn, Bærum herad, Asker herad' i Skrifter utgitt av Det Norske Videnskaps-Akademi i Oslo II Hist.-Filos. Klasse. 1928. No. 5 attgjeve i faksimile på sidene 87-140 i boka til Tore Ness, Navn i fjorden : Oslo-Asker-Bærum, Oslo 2008: Orion Forlag AS ISBN 978-82458-0847-6. Sjå side 99-100 i denne boka.
Գրականություն
խմբագրել- Mydland, L.: Natur i kulturen – kultur i naturen. Fortidsvern nr. 4. 1995
Արտաքին հղումներ
խմբագրել- Katolsk.no, информация о монастыре (նորվ.)
- OsloSurf.no Արխիվացված 2012-02-06 Wayback Machine, информация об острове (նորվ.)
- Hovedøya www.visitoslo.com (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովեդյոյա» հոդվածին։ |