Օրդովակի ժամանակաշրջան (համակարգ, փուլ), օրդովիկ, պալեոզոյան դարաշրջանի երկրորդ փուլը։ Հաջորդում է քեմբրիի ժամանակաշրջանին և նախորդում սիլուրի ժամանակաշրջանին։ Ընդգրկում է մ․ թ․ ա․ 500–440 միլիոն տարի ժամանակահատվածը։ Սահմանել է անգլիացի երկրաբան Ռ․ Մուրչիսոնը՝ 1835 թվականին։

Անվանում խմբագրել

Անվանումն առաջարկել է անգլիացի երկրաբան Չ․ Լապուորթը (1879), ըստ Օուելսի տարածքում բնակված հին ցեղի՝ օրդովիկների։ Որպես ինքնուրույն ժամանակաշրջան ընդունվել է 1960 թվականին, Միջազգային երկրաբանական կոնգրեսի 21-րդ նստաշրջանում։ Մինչ այդ շատ երկրներում օրդովակի ժամանակաշրջանը դիտվում էր որպես սիլուրի ժամանակաշրջանի ստորին (օրդովիկի) բաժին։ ԽՍՀՄ–ում օրդովակի ժամանակաշրջանը ստորաբաժանվում է երեք բաժնի՝ ստորին, միջին, վերին։

Պատմություն խմբագրել

Ընդհանուր բնութագրումը։ Օրդովակի ժամանակաշրջանը, առանձնացված է բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից)։ Օրդովակի ժամանակաշրջանիի նստվածքները մասնակցում են պլատֆորմների զգալի մասի ծածկոցի կազմում և լայնորեն տարածված են ծալքավոր համակարգերում։ Տեդ–տեդ քեմբրիի և օրդովիկի սահմանում նստվածքակուտակման մեջ դիտվում են ընդմիջումներ, որոնք պայմանավորված են ծովի կարճատև ոեգրեսիայով։

Համեմատաբար ծանծաղ մերձցամաքային ծովերում, որոնք օրդովակի ժամանակաշրջանում ծածկում էին Հյուսիսային կիսագնդի պլատֆորմների զգալի հատվածներ, կուտակվում էին հիմնականում փոքր հզորության (մինչև 500 մետր) կրաքարային, սակավ՝ ավազակավային նստվածքներ։ Պլատֆորմների և գեոսինկլինալների միջև գտնվող անցումային մարզերում (Ապալաչների, Ուրալի միոգեոսինկլինալային զոնաներում) Օրդովակի ժամանակիի նստվածքների հզորությունը մեծանում է (տեղ–տեղ՝ մինչև 3500 մ)։

Գեոսինկլինալային գոտիներ խմբագրել

Գեոսինկլինալային գոտիների ներքին մասերում (Հյուսիսային Ամերիկա, Մեծ Բրիտանիա, Ղազախստան) Օրդովակի ժամանակաշրջանի նստվածքների հզորությունը հասնում է 10 կմ–ի։ Տեկտոնական շարժումների տակոնյան փուլի դրսևորման հետևանքով կալեդոնյան գեոսինկլինալներում օրդովիկի վերջում ձևավորվեցին ծալքավոր ստրուկտուրաներ և լեռնային համակարգեր։ Շատ գիտնականներ գտնում են, որ պալեոզոյան դարաշրջանում, այդ թվում և Օրդովակի ժամանակաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի մայրցամաքները մոտեցել էին Եվրոպային և Աֆրիկային, իսկ Ավստրալիան հարում էր Աֆրիկային և Ասիայի հարավային մասին։ Բևեռներից մեկը․, հավանաբար, գանվում էր խաղաղ օվկիանոսի հյուսիսային, հատվածում, իսկ երկրորդը՝ Հյուսիսային Աֆրիկայում կամ Ատլանտյան օվկիանոսի հարող մասում։ Օրգանական աշխարհը։

Օրգանական աշխարհ խմբագրել

Օրդովակի ժամանակաշրջանում, ինչպես և քեմբրիում, տիրապետում էին բակտերիաները։ Շարունակում էին զարգանալ կապտականաչ ջրիմուռները։ Տաք ծովերում մինչև 50 մ խորությունը փարթամորեն զարգանում են կրաքարային կանաչ և կարմիր ջրիմուռները։ Օրդովիկի ժամանակաշրջանում ցամաքային բուսականության գոյության մասին են վկայում սպորների մնացորդները և ցողունների դրոշմների հազվագյուտ գտածոները։

Օրդովիկի ժամանակաշրջանի կենդանական աշխարհից լավ հայտնի են միայն ծովերի և օվկիանոսների բնակիչները։ Գոյություն ունեին ծովային անողնաշարավորների գրեթե բոլոր տիպերը։ Հանդես են գալիս անծնոտավոր ձկնանմանները՝ առաջին ողնաշարավորները; Ծանծաղ ծովերում, առափնյա զոնաներում բնակվում էին արիուբիաներ, փշամորթներ, գլխոտանիներ և այլն։ Օրդովիկով ավարտվում է հին պալեոզոյան օրգանական աշխարհի զարգացման խոշոր փուլը։

Սիլուրի սկզբին մահանում են գրապտոլիտների, գլխոտանիների, կորալների և տրիլոբիտների շատ ընտանիքներ։

Տարածում խմբագրել

ԽՍՀՄ տարածքում օրդովիկի նստվածքները լայնորեն տարածված են Արևելա–Եվրոպական և Սիբիրական պլատֆորմների սահմաններում, Ուրալի և Նոր երկրի ծալքավոր համակարգերում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Ալթայ–Աայանյան մարզում։ ՀԽՍՀ–ում Օրդովակի ժամանակաշրջանի նստվածքների առկայությունը հիմնականում վիճելի է։

Օրդովակի ժամանակաշրջանի նստվածքների հետ կապված են օգտակար հանածոների մի շարք հանքավայրեր։ Էստոնական ԽՍՀ և Լենինգրադի մարգի պլատֆորմային նստվածքներում մշակվում են այրվող թերթաքարեր (կուկեր–սիտներ)։ Այդտեղ, ինչպես և Սիբիրական պլատֆորմում ու Ղազախստանում, հայտնի են ֆոսֆորիտներ։ Օրդովիկի հասակի ինտրուզիաներին Ղազախստանում հարում են ոսկու և այլ մետաղների հանքավայրեր։ Հյուսիսային Ամերիկայում օրդովակի ժամանակաշրջանի նստվածքներում կան նավթի հանքավայրեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wilson, M. A.; Palmer, T. J. (2001). «Domiciles, not predatory borings: a simpler explanation of the holes in Ordovician shells analyzed by Kaplan and Baumiller, 2000». PALAIOS. 16 (5): 524–525. doi:10.1669/0883-1351(2001)016<0524:DNPBAS>2.0.CO;2.
  2. Wilson, M. A.; Palmer, T. J. (2006). «Patterns and processes in the Ordovician Bioerosion Revolution» (PDF). Ichnos. 13 (3): 109–112. doi:10.1080/10420940600850505. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-12-16-ին. {{cite journal}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: Просвещение, 1981.
  • Короновский Н.В., Хаин В.Е., Ясаманов Н.А. Историческая геология : Учебник. — М.: Академия, 2006.
  • Ушаков С.А., Ясаманов Н.А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984.
  • Ясаманов Н.А. Древние климаты Земли. — Л.: Гидрометеоиздат, 1985.
  • Ясаманов Н.А. Популярная палеогеография. — М.: Мысль, 1985.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։