Հոչանց, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, հանրապետության արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 86 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Հոչանց
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես1455,2 կմ²
Բնակչություն56 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Հոչանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Հոչազ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1455,2 հա տարածք, որից 356,2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1035,8 հա անտառային հողեր։ Հոչանց համայնքի սահմանային գոտով հոսում է Հոչանց գետը։

Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

Առկա են կրաքարի և մարմարացած կրաքարի հանքային պաշարներ։

ՊատմությունԽմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականին Հոչանց համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 56 մարդ, կա 17 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 63 51 56

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Ստեփանոս եկեղեցի (17-րդ դար), խաչքար (16-17-րդ դարեր), տապանաքար (17-րդ դար), գերազմանոց (14-րդ դար), 8 խաչքարեր (14-րդ դար), եկեղեցի «Հոչանցի անապատ» (1621 թ.), արձանագիր քար (17-րդ դար), քարանձավ։

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 7 աշակերտներ[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 436
  3. 3,0 3,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  5. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 362