Հոմամ Խալիլ Աբու Մուլալ ալ-Բալավի

հորդանանցի բժիշկ, եռակի գործակալ

Հոմամ Խալիլ Աբու Մուլալ ալ-Բալավին (Humam Khalil Abu-Mulal al-Balawi, դեկտեմբերի 25, 1977(1977-12-25), Քուվեյթ - դեկտեմբերի 30, 2009(2009-12-30), Խոստ, Աֆղանստան), հորդանանցի բժիշկ և եռակի գործակալ է եղել, իսլամիստ ծայրահեղականների հավատարիմ ինքնասպան ահաբեկիչ, ով իրականացրել է Չափմենի ճամբարի հարձակումը, 2009 թ. դեկտեմբերի 30-ին Աֆղանստանում Խոստի մոտ գտնվող ԿՎՀ բազայի դեմ ինքնասպան հարձակումը։

Հոմամ Խալիլ Աբու Մուլալ ալ-Բալավի
Ծնվել էդեկտեմբերի 25, 1977(1977-12-25)
ԾննդավայրՔուվեյթ
Մահացել էդեկտեմբերի 30, 2009(2009-12-30) (32 տարեկան)
Մահվան վայրԽոստ, Աֆղանստան
ԿրթությունՍտամբուլի համալսարան և Հորդանանի համալսարան
Մասնագիտությունկրկնակի գործակալ

Ծածկանուններ խմբագրել

Աֆղանստանի անվտանգության ծառայությունը Ալ-Բալավիին տվել է Համմոն Խալիլ Աբու Մալալ ալ-Բալավի ծածկանունը[1]։ Արաբական «Ազգային» թերթն անվանել է նրան Հոմամ Խալիլ Մոհամադ Աբու Մալալ[2]։ Նա օգտագործել է նաև Աբու Դուջանա ալ-Խուրասանի կամ Դուջանահ ալ Խարասանի գրական անունները[1]՝ ջիհադի կայքերի համար գրելիս[2]։ Պակիստանի թալիբների ինքնահռչակված մամուլի քարտուղար Հաջ Յակուբը նրան անվանում էր Համման Խալիլ Մոհամեդ[3]։

Կենսագրությունը խմբագրել

Ալ-Բալավին ծնվել է Քուվեյթում 1977 թ. դեկտեմբերի 25-ին[2]։ Նա մեծացել է միջին խավի ընտանիքում ինը այլ երեխաների հետ, այդ թվում՝ երկվորյակ եղբայրների, ապրելով Քուվեյթում մինչև 1990 թ. Իրաքի՝ երկիր ներխուժումը, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Հորդանան։ Նա ավարտել է Ամմանի միջնակարգ դպրոցը[4]։

Ալ-Բալավին վեց տարի սովորել է Թուրքիայում՝ Ստամբուլի համալսարանում՝ բժշկագիտության ֆակուլտետում, եւ ավարտել է 2002 թ. Նա նաև բժշկական վերապատրաստում է անցել Հորդանանի հիվանդանոցի համալսարանում և Իսլամական հիվանդանոցում, որը ղեկավարում էր Ամմանում Հորդանանի իսլամական եղբայրությունը։ Նա ամուսնացել էր թուրք լրագրող և թարգմանիչ Դաֆինա Բայրաքի հետ, ումից երկու երեխա է ունեցել[5]։ Նրանք ապրում էին Ամմանի Ջաբալ Նուժա կոչվող ցածր եկամուտ ունեցող արվարձանում[2]։

Ալ-Բալավին աջակցել է իսլամիստ ծայրահեղականների բռնություններին։ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը նրան էր վերագրում Արևելյան Մեծ իսլամական ռեյդերների ճակատի հետ հարաբերությունը։ Պարզ չէ, արդյոք այս տեղեկատվությունը կիսվել է այլ հետախուզական կազմակերպությունների հետ։ Ըստ SITE Intelligence Group-ի, որը մշտադիտարկում է ծայրահեղական կայքերը, նա Ալ-Հեսբայի` իսլամիստ ծայրահեղականների կողմից կազմակերպված օնլայն-համաժողովի հայտնի համահեղինակներից էր։ Նա վարում էր նաև իր սեփական իսլամիստական բլոգը։

Ալ-Բալավին ձերբակալվել է 2007 թ. վերջին Հորդանանի անվտանգության ծառայության կողմից, և ենթադրվում է, որ նա դարձել է կրկնակի գործակալ ԱՄՆ-ի եւ Հորդանանի համար։ Ըստ արեւմտյան պետական գործիչների Ալ-Բալավին հավաքագրվել էր Հորդանանի գլխավոր հետախուզական վարչության կողմից եւ տեղափոխվել Աֆղանստան։ Հորդանանի հետախուզական ծառայությունը Մերձավոր Արեւելքում ԿՀՎ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկն է։

Ըստ հետախուզական պաշտոնյաների, Ալ-Բալավին հրավիրվել էր Չափմենի առաջադեմ օպերացիոն բազա, որպեսզի տեղեկատվություն տրամադրի «Ալ-Կաիդայի» ավագ ղեկավար Այման ալ-Զավահիրի վերաբերյալ։ Նրան հետևողականորեն չէին փնտրում, քանի որ նա ընկալվում էր որպես մի անձնավորություն, ով կարող էր ներխուժել ավագ «Ալ Քաիդայի» առաջնորդների շարքերը։ ԿՀՎ-ն վստահում էր ինֆորմատորին, և, ըստ պաշտոնատար անձանց, Հորդանանի լրտեսական գործակալությունը երաշխավորում էր նրան։

Հորդանանի զեկույցի համաձայն, Ալ-Բալավին եղել է «տեղեկատու», ով վտանգավոր եւ կարեւոր տեղեկություններ է ներկայացրել, որոնց իշխանությունները ստիպված են եղել լուրջ վերաբերվել, սակայն նա չի ներգրավվել ԿՀՎ-ում կամ Հորդանանի հետախուզական ծառայությունում։ Նա միայն հանդիսացել է «վստահելի աղբյուր», ում տրամադրած ինֆորմացիան ընդունվել է առանց որևէ հիմնավորման։

Վերջին հայտարարությունը խմբագրել

Ալ-Բալավին հայտնվել է իր մահվանից հետո հրապարակված տեսանյութում, որտեղ նա ասում է, որ հարձակումը կատարվել է 2009 թ. Պակիստանի «Թալիբանների» առաջնորդ Բեյթուլլա Մեհսուդի սպանության համար։

«Ալ-Քաիդայի» քարոզչական մեդիառեսուրս «Աս-Սահաբի» վերջին հայտարարության մեջ նա հայտնում է, որ Հորդանանի հետախուզությունը համագործակցում է ԿՀՎ-ի հետ` սպանելու կամ ձերբակալելու ավագ «Ալ-Քաիդայի» եւ այլ զինված խմբավորումների ղեկավարներին։ Նա նաև պնդում էր, որ Հորդանանի հետախուզական վարչությունն աջակցել է ԿՀՎ-ին իրականացնել «Հեզբոլլահ» շարժման ղեկավարներից մեկի՝ Իմադ Մուղնիայի և աֆղանական ջիհադի առաջնորդի՝ Աբդուլլահ Ազզամի սպանությունները, ինչպես նաև օգնել է վերացնել Իրաքում «Ալ-Քաիդայի» ղեկավար Աբու Մուսաբ Զարքավիին։

Ալ-Բալավիի կնոջ հարցաքննությունը խմբագրել

Ալ-Բալավի մահից հետո նրա կինը՝ Դեֆնե Բայրաքը, գրեթե հինգ ժամ հարցաքննվել է Ստամբուլի անվտանգության վարչության (թուրքական ոստիկանության) կողմից։ Բացահայտված տեղեկատվության համաձայն հարցաքննության ընթացքում առաջին հարցն այն էր, թե ինչպես էին իրենք հանդիպել միմյանց, որին նա պատասխանել է, որ իրենք հանդիպել են վեբ-կայքի զրուցարանում, որտեղ նա մուտք է գործել արաբերեն սովորելու համար։ Հայտնի են նաև, որ ԿՀՎ-ի պաշտոնյաները բերել են մի ֆայլ, որը տեղեկություններ էր պարունակում Ալ-Բալավիի և հարցաքննության ընթացքում տրվելիք հարցերի մասին, և հանձնել են այն Ստամբուլի հակաահաբեկչական մասնաճյուղի վարչությանը։ Այնուամենայնիվ, Ստամբուլի անվտանգության վարչությունը հերքեց ԿՀՎ-ի որևէ կերպ ներգրավվածությունը։ Հետագայում նա լայնածավալ հարցազրույցներ է տվել Newsweek Turkey պարբերականին և CNN-ին։ Նա նաև բողոքել է Թուրքիայում մարդու իրավունքների և ճնշվածների հետ զորակցության ասոցիացիային` լրագրողների կողմից անընդհատ անհանգստացված լինելու համար։

Հարցազրույցների ժամանակ նրա հիմնական նշանակետն այն էր, որ Ալ-Բալավին երբեք իսկապես չի աշխատել ԿՀՎ-ի կամ Հորդանանի հետախուզության համար, չի եղել նրանց գործակալը, և միայն օգտագործել է նրանց` ձևացնելով, թե աշխատում է իրենց համար։ Ալ-Բալավին հարցազրույցներում հանդես է գալիս որպես մի մարդ, ով մտահոգված էր Ջիհադի համար և մեղավոր էր զգում, որ ոչինչ չէր անում չնայած այն հանգամանքին, որ անընդհատ գրում էր թեմայի վերաբերյալ։ Նա շատ է տուժվել Միացյալ Նահանգների կողմից «իսլամական հողերի» օկուպացիայից։ Ալ-Բալավիի կինն ասում է, որ նա ցանկացել է գնալ հակամարտության գոտիներ, բայց չի կարողացել, քանի որ Հորդանանի հետախուզությունը խստորեն վերահսկում էր կասկածելի մարդկանց մուտքն այդ տարածքներ։ Կնոջ խոսքերով, նա 3 օրվա կալանքի ժամանակ չի խոշտանգվել, նրան թույլ են տվել կարդալ Ղուրան, բայց արգելել են կարդալ բարձրաձայն։ Կինն ասել է, որ շատ հավանական է, որ հարցաքննության ընթացքում Ալ-Բալավին համոզել է հետախուզական գործակալություններին եւ ձեռք է բերել հեշտությամբ Պակիստան դուրս գալու հնարավորություն։ Նա հերքում է, որ որևէ բան գիտի նրա՝ հետախուզական ծառայությունների հետ կապված լինելու մասին, սակայն խոստովանում է, որ նրա ծնողներից թաքցրել է, որ նա եղել է Պակիստանում, այլ ոչ թե Թուրքիայում։ Նա նաև արտահայտել է իր հպարտությունն ամուսնու՝ ինքնասպան հարձակման համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gorman, Siobhan; Gopal, Anand; Dreazen, Yochi J. (2010 թ․ հունվարի 5). «CIA Blast Blamed On Double Agent». Wall Street Journal. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ma'ayeh, Suha Philip (2010 թ․ հունվարի 5). «CIA suicide bomber was a triple agent». The National. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  3. «Bomber at CIA base was a double agent». Associated Press. 2010 թ․ հունվարի 5. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  4. «CIA Bomber Coerced to Work for Jordan Spy Agency». Associated Press. 2010 թ․ հունվարի 5. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  5. Finn, Peter; Warrick, Joby (2010 թ․ հունվարի 15). «In Afghanistan attack, CIA fell victim to series of miscalculations about informant». The Washington Post. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել