Հորդանանի համալսարան
Հորդանանի համալսարանը (արաբերեն` الجامعة الأردنية), հաճախ կրճատ UJ, պետական աջակցությամբ համալսարան է, որը գտնվում է Ամմանում, Հորդանանում։ Հիմնադրվել է 1962 թվականին, Հորդանանում բարձրագույն կրթության ամենամեծ և ամենահին հաստատությունն է։
Հորդանանի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | սեպտեմբերի 2, 1962 |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | Հորդանան |
Տեղագրություն | Ամման |
Կայք | ju.edu.jo(արաբ.)(անգլ.) |
University of Jordan Վիքիպահեստում |
Համալսարանն ունի ամենաբարձր ընդունելության չափանիշները երկրում և համարվում է Հորդանանի առաջատար համալսարանը, ինչպես նաև արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում ամենահեղինակավորներից մեկը։ Այն գտնվում է Ամմանի համալսարանի շրջանի Ջուբահի տարածքում։ Ներկայումս համալսարանը աշխատում է շուրջ 1400 դասախոսական անձնակազմով և ունի ավելի քան 37,000 ընդունված ուսանող[2]։
Պատմությունը
խմբագրելՀամալսարանը հիմնադրվել է 1962 թվականին այդ ժամանակ արքայական հրամանագրով՝ Ամմանի հյուսիսում։ Համալսարանը շրջապատող տարածքը Ամմանի մետրոպոլիտեն շրջաններից մեկն է և կոչվում է Համալսարանական շրջան։
Ֆակուլտետներ
խմբագրելՀորդանանի համալսարանն շնորհում է բակալավրի և ասպիրանտի աստիճաններ 20 քոլեջներում (ֆակուլտետներում) և համալսարաններում։
Գիտական քոլեջները
- Բժշկական ֆակուլտետ, հիմնադրվել է 1972 թվականին
- Ստոմատոլոգիական ֆակուլտետ, հիմնադրվել է 1982 թվականին։ Ֆակուլտետի ծրագրերը, որոնք առաջարկվում են ֆակուլտետի կողմից ատամնաբուժական վիրաբուժության բակալավրի աստիճանն է, ի հավելումն բերանի և դիմածնոտային վիրաբուժության 4-ամյա օրդինատուրայի ծրագրի։
- Դեղագիտության ֆակուլտետ, հիմնադրվել է 1980 թվականին։ 2010 թվականին 1585 բակալավրիատի ուսանողներ և 82 ասպիրանտներ և 50 ակադեմիական անձնակազմի անդամներ կային։
- Բուժքույրության ֆակուլտետ, հիմնադրվել է 1972 թվականին։ Այն տրամադրում է բակալավրի և ասպիրանտի աստիճաններ՝ կլինիկական բուժքույրության, ընդհանուր առողջապահական բուժքույր, մոր և մանկան բուժքույր։
- Վերականգնողական գիտությունների ֆակուլտետ։
- Գիտությունների ֆակուլտետ, հիմնադրվել է 1965 թվականին ։ Ինչ վերաբերում է 2009-10 թվականներին ուսումնական տարվան՝ 3489 բակալավրիատի ուսանողներ, 413 ասպիրանտներ և 121 ակադեմիական անձնակազմի անդամներ կային։ Գիտությունների ֆակուլտետը ներառում է 5 բաժիններ․ մաթեմատիկա, ֆիզիկա և նյութագիտություն, երկրաբանություն, քիմիական և կենսաբանական գիտություն․ 2002 թվականին մաթեմատիկական բաժինը ավելացրեց արդիական գիտական ծրագիր, և 2004 թվականին կենսաբանական գիտության բաժինը ավելացրեց բժշկական վերլուծության մի նոր ծրագիր։
- Գյուղատնտեսության ֆակուլտետը առաջարկում է բակալավրի և ասպիրանտի աստիճաններ՝ վեց ծրագրով․ Այգեգործություն և բուսաբանություն, հողային, ջրային և շրջակա միջավայրի կենդանիների արտադրություն, գյուղատնտեսություն և ագրոբիզնես, սնուցում և սննդի տեխնոլոգիա և բույսերի պաշտպանություն։
- Ճարտարագիտության և տեխնոլոգիաների ֆակուլտետ, հիմնադրվել է 1975 թվականին։ Այն առաջարկում է բակալավրի և ասպիրանտի աստիճաններ՝ ճարտարապետական, քաղաքացիական, քիմիական, համակարգչային, արդյունաբերական, մեխանիկական և ճարտարագիտություն ուղղություններով։
- Աբդուլլահ II թագավորի տեղեկատվական տեխնոլոգիայի դպրոց։
Արվեստի և հումանիտար գիտությունների քոլեջ
- Օտար լեզուների ֆակուլտետ, հիմնադրվել է 2008 թվականին, բայց դրա շատ բաժիններ հիմնադրվել են դեռևս 1962 թվականին։ Այն իր քոլեջում ուներ 3500 ընդգրկված ուսանող (2017 թվականին), որից 92%-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին։ Օտար լեզուների ֆակուլտետում բացի արաբերենից դասավանդում էին 14 լեզու։
- Արվեստի ֆակուլտետ, հիմնադրվել է 2008 թվականին, բայց բաժիններից շատերը թվագրվում են 1962 թվականի0ն, երբ հենց համալսարանն հիմնադրվել է։ Ֆակուլտետն ունի 7 բաժին։ Բոլոր բաժիններն առաջարկում են բակալավրի և մագիստրոսի աստիճան, մինչ գիտությունների դոկտորի աստիճանը շնորհվում է Պատմության, Աշխարհագրության, Հոգեբանության և Սոցիոլոգիայի բաժիններից։ Այժմ կան 106 ֆակուլտետի անդամներ և 2926 ներգրավված ուսանողներ (2010 թվականի գարնան դրությամբ)։
- Հումանիտար և հասարագիտության ֆակուլտետ։
- Շարիայի ֆակուլտետ (իսլամական ուսումնասիրություններ)։
- Բիզնեսի ֆակուլտետ։
- Իրավաբանության ֆակուլտետ։
- Կրթական գիտությունների ֆակուլտետ։
- Ֆիզիկական կրթության ֆակուլտետ։
- Բարձրագույն կրթության ֆակուլտետ։
- Արվեստի և դիզայնի ֆակուլտետ։
Կենտրոններն ու հաստատությունները
Հաստատություններ
- Հնագիտության ինստիտուտ
- Այլ լեզուներով խոսողներին արաբերեն սովորեցնելու միջազգային ինստիտուտ
- Սոցիալական աշխատանքի ինստիտուտ
- Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ուսուցման ընդլայնման և կրթության ինստիտուտ
- Իսլամի ուսուցման ինստիտուտ ժամանակակից աշխարհում
Կենտրոններ
- Ֆոտոնիկայի հետազոտությունների կենտրոն
- Հորդանանի լեզվաբանական կենտրոնի ինստիտուտ
Ուղղված է արաբերենը որպես օտար լեզու առաջարկելուն։
'''Հորդանանի արաբական ակադեմիա'''
Աշխարհի 10 ակադեմիաներից մեկը, որը կառավարում է արաբերեն լեզուն ու գրականությունը։ Ակադեմիան համարվում է արաբերենի և արաբերեն գրականության ուղղվածության աշխարհի ամենահայտնիներից մեկը։ Ակադեմիայի հիմնական հրատարակությունը "Արաբերենի Հորդանանի ակադեմիայի ամսագիր" երկամյա ամսագիրն է, ինչպես նաև շատ բառարաններ և այլ հրատարակություններ։
- Իսլամական մշակութային կենտրոն
Հիմնադրվել է 1982 թվականին, այն աջակցություն է տրամադրում իսլամական ուսումնասիրությունների վերաբերյալ հետազոտություններին, այն նաև կազմակերպում է կուրսեր և սեմինարներ իսլամի պատմության և գրականության գիտությունների համար[3]։
- Փաստաթղթերի և ձեռագրերի կենտրոն
Հիմնադրվել է 1972 թվականին խթանելու ուսումնասիրելու արաբական և իսլամական ժառանգությունը և տրամադրել հետազոտություններ՝ օրիգինալ և հիմնական աղբյուրով։ Փաստաթղթերի և ձեռագրերի կենտրոնի գրադարանը աչքի է ընկնում իր 31000 ձեռագրերով։
- Ջրի և շրջակա միջավայրի հետազոտության և ուսումնասիրության կենտրոն
Կենտրոնի հիմնադրման նպատակն է տրամադրել հետազոտություն ջրի կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակով։
- Հետազոտությունների և բարձրագույն կրթության դեկանատ։
Հորդանանի համալսարանը իր առաջին ավարտական ծրագիրը սկսել է 1968/69 թվականներին․, այն մագիստրոսական ծրագիր է՝ կրթական կառավարման և ուղեցույցների ուղղվածության, ֆակուլտետը համագործակցում է ․
1․ Հորդանանի մեդիա համալսարանի հետ, որը առաջարկում է մեկամյա գործնական մագիստրոսի աստիճան։
2․ Շաքարախտի, էնդոկրինոլոգիայի և գենետիկայի Ազգային կենտրոն, որն առաջարկում է մագիստրոսի աստիճան և բարձրագույն դիպլոմ
Կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին՝ նպատակ ունենալով իրականացնել քաղաքական և տնտեսական ուսումնասիրությունները ազգային և տարածաշրջանային մակարդակով։ Կենտրոնը նաև կատարում է բարձր մակարդակը ճշտության հարցումներ։ Կենտրոնը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում նաև Aljazeera-ի համար։
Համալսարանական հիվանդանոց
խմբագրելՀամալսարանական հիվանդանոցը հիմնադրվել է 1973 թվականին։ Համալսարանը ընդհանրություններ ունի նաև Հուսեյն թագավորի քաղցկեղի կենտրոնի հետ, որը ԱՄՆ-ից դուրս առաջին քաղցկեղի կենտրոնն էր՝ հավատարմագրված Համատեղ միջազգային հանձնաժողովի հիվանդությունների հատուկ վկայագրով (ՀՀՎ) - (Նոյեմբեր 2007)։
Գիտական հետազոտություն
խմբագրելԳիտական հավաքածուներ
Համալսարանի հետազոտական հաստատությունները ներառում են պատմական փաստաթղթերի և ձեռագրերի հավաքածուներ, ինչպես նաև հանածոների մնացորդներ, որոնք գիտական համայնքի համար համարվում են արժեքավոր նշանակություն, «հետազոտողների համար ապահովելու առաջնային և երկրորդական աղբյուրներ», որոնց թվում են Արամբուրգյան պտերոսավարի աշխարհի միակ հայտնաբերված հանածո ոսկորները։
Հորդանանի համալսարանի մամուլը
Համաձայն Nature ամսագրի, Հորդանանն Արաբական աշխարհում մեկ միլլիոն մարդու կտրվածքով ունի ամենաբարձր թվով հետազոտությւնները և 30-րդն է ամբողջ աշխարհում։ Գիտական հետազոտությունների խթանման նպատակով Հորդանանի Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը համագործակցություն է հաստատել Հորդանանի դեկանատի ակադեմիական հետազոտությունների ֆակուլտետի հետ վաղ1990-ական թվականին՝ հրապարակելու միջազգայնորեն վերանայված գիտական ամսագրեր կիրառական և սոցիալական, ինչպես նաև բժշկական և դեղագործական գիտությունների ամենաբարձր չափանիշներով։ Այդ ամսագրերն են․
- Հորդանանի բժշկական ամսագիրը (ISSN 0446-9283) հարակից ամսագիր բժշկագիտության և մոլեկուլային կենսաբանության հետազոտությունների համար։
- Հորդանանի բիզնես կառավարման ամսագիր
- Հորդանանի հասարակագիտության ամսագիր
- Հորդանանի պատմության և հնագիտության ամսագիր
- Հորդանանի գյուղատնտեսական գիտությունների ամսագիր
Հորդանանի մամուլի համալսարանը թողարկում է միջազգայնորեն ճանաչված Dirast ամսագրի շարքը և արաբերեն գրականության, արաբերենի և Միջին արևելքի գրականության, տարածաշրջանային մշակույթի և այլ տարբեր ամսագրեր․
- Aqlam Jadidah, հիմնականում արաբական գրականության համար ամսագիր
- Մշակութային ամսագիր, եռամսյակային տպագրվող ամսագիր արաբերենով, որը հիմնադրվել է 1983թվականին։
- Dirasat ամսագրերի շարք
- Գյուղատնտեսական գիտություններ (ISSN 1026-3764)
- Հումանիտար և սոցոլոգիական գիտություններ (ISSN 1026-3721)[4]
- Վարչական գիտություններ (ISSN 1026-373X)[5]
- Կրթական գիտություններ ISSN 1026-3713
- Ինժեներական գիտություններ (ISSN 1026-3764)[6]
- Շարիաթ և իրավագիտություն (ISSN 1026-3764)[6]
- Մաքուր գիտություններ (ISSN 1560-456X)[7]
Վարկանիշ
խմբագրել2017 թվականին Թայմս Հայեր Էդուքեյշն համալսարանը ներառեց 801-1000 գլոբալ խմբի և 201-250-րդ տեղում ԲՐԻԿՍ-ի և զարգացող տնտեսությունների համար։ Նույն տարում Quacquarelli Symonds-ը համալսարանը բարձրացրեց աշխարհի 551-600 խմբերի շարքին, 9-րդը արաբական աշծարհում և 301-500-րդը ավրտական գլոբալ աշխատատեղերի մասով։
Միջազգային կապեր և համաձայնագրեր
Երկկողմ համաձայնագրերը
խմբագրելՀորդանանի համալսարանը ունի հարյուրավոր համաձայնագրեր՝ հիմնականում ուսանողների փորձի փոխանակման ծրագրերի, որոնցից 16 համաձայնագրերը ԱՄՆ համալսարանների հետ են, ինչպիսիք են Vanderbilt համալսարանը և Մյուրեյի պետական համալսարանը։
Կապեր
խմբագրելՈւսանողները
խմբագրելՀորդանանի ուսանողների միության համալսարանը համալսարանի ուսանողական մարմինն է։ Ուսանողական խորհուրդը, պաշտոնապես կոչվում է "Ուսանողական միություն" կազմված է 80 անդամից, ընտրվում է տարեկան կտրվածքով։ Այն հանդիսանում է կապ ուսանողների և համալսարանի վարչակազմի միջև` ուսանողների առջև ծառացած հիմնական հարցերի վերաբերյալ։ Այն նաև հրապարակում է ուսանողի ամսական Sawt al-Talaba (ուսանողների ձայնը)։ Ուսանողի միության ղեկավարող կանոնակարգերը ենթակա են բազմաթիվ և խոշոր փոփոխությունների իր հայեցակարգերին համաձայն։ Այս կանոնակարգերի վերջին տարբերակը գրվել է և ուսանողների կոմիտեի(Hamdoon Khateeb, Malek Khalaileh, Khaled Gabba, Yasmeen AbuTaleb, Issam Khoury) և ֆակուլտետի անդամների (Dr. Ali Mahafzah, Dr. Ali Badran, Dr. Ali Sawwa) կողմից և ուժի մեջ մտավ 2008 թվականին։
Շրջանավարտներ
խմբագրելՀորդանանի համալսարանի ուսանողները ձեռք են բերել տարբեր պաշտոններ տարբեր երկրների տարբեր բնագավառներում , այդ թվում կառավարություն, գիտություն, բիզնես, գրականություն և ռազմական։ Որոշ հայտնի ուսանողներն են՝
- Ռամի Համդալլահ, Պաղեստինի վարչապետ
- Մահա Ալի, Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարման ներկայիս նախարար
- Ջոն Աբիզեյդ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության նախկին հրամանատար
- Ջեֆրի Ֆելթման, ԱՄՆ պետքարտուղարի` Մերձավոր Արևելքի հարցերով օգնական
- Վադահ Խանֆար, Al Jazeera Media Network- ի նախկին գլխավոր տնօրեն
- Հոշյար Զեբարի, Իրաքի արտաքին գործերի նախարար
- Եյդ Դահիյաթ, Միջազգային ամբիոն, Հարվարդի իրավագիտության դպրոցի ասոցիացիայի Քուրեյշ համալսարան
- Զուբի Մ․Ֆ․ Ալ-Զուբի, Միացյան թագավորության բարձրագույն կրթության ակադեմիայի գիտաշխատող
- Էհաբ Ալ Շիհաբի, Al Jazeera Media Network- ի միջազգային գործողությունների գործադիր տնօրեն
- Յուսուֆ Ալ-Աբեդ, քիմիկ, Ֆեյնշտեյնի բժշկական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր
Հորդանանի համալսարանի քարտեզ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ "Archived copy" (PDF). Archived from the original (PDF) on 2011-03-13. Retrieved 2010-12-09.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «STUDIES: HUMAN AND SOCIAL SCIENCES». Journals.ju.edu.jo. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «STUDIES: ADMINISTRATIVE SCIENCES». Journals.ju.edu.jo. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 6,0 6,1 «STUDIES: ENGINEERING SCIENCES». Journals.ju.edu.jo. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «STUDIES: PURE SCIENCES». Journals.ju.edu.jo. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Jordan Ministry of Education
- Jordan Ministry of Higher Education and Scientific Research Արխիվացված 2023-11-25 Wayback Machine
- American University of Madaba (AUM)
- University of Jordan Guys Forum
- University of Jordan Official website
- Faculty of Agriculture
- Faculty of Foreign Languages
- Faculty of Arts
- Center for Strategic Studies Jordan Արխիվացված 2013-05-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորդանանի համալսարան» հոդվածին։ |