Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրություն

Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրություն (մակեդոներեն՝ Устав на Република Македонија), Մակեդոնիայի Հանրապետության մայր օրենքների ժողովածուն, որը հանդիսանում է պետության իրավական համակարգի հիմքը։ Սահմանադրությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հիմնական և գլխավոր օրենքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր իրավական ակտերը։ Այն նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնարար սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

Քաղաքականություն
Հյուսիսային Մակեդոնիա

Այս հոդվածը
«Հյուսիսային Մակեդոնիաի
պետական համակարգը»

շարքի մաս է կազմում

Գործադիր իշխանություն


Օրենսդիր իշխանություն


Իրավական համակարգ


Վարչական համակարգ


Քաղաքական համակարգ

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից՝ 1991 թվականի նոյեմբերի 17-ին[1]։ 2001 թվականին կատարվել են կարևորագույն սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են ալբանացիների իրավունքները Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում[2][3]։

Քաղաքական տարրեր խմբագրել

Սահմանադրությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության բարձրագույն օրենսդրական հիմքն է։ Որպես իրավական ակտ, այն կարգավորում է պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները՝ կարևորելով բոլոր քաղաքացիների իրավունքների հավասարությունը։ Սահմանադրության 1-ին հոդվածը մատնանշում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տիպաբանական առանձնահատկությունները․

  Մակեդոնիայի Հանրապետությունն ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական և սոցիալական պետություն է։ Մակեդոնիայի Հանրապետության ինքնիշխանությունն անբաժանելի է, անքակտելի և անթույլատրելի
- ՄնՀՀ Սահմանադրություն, հոդված 1
 

Այլ հոդվածներն օրինակ սահմանում են, որ Սկոպյեն երկրի մայրաքաղաքն է, իսկ կյուրեղյան այբուբենը՝ սլավոնական մակեդոներեն լեզվի պաշտոնական գիրը (հոդված 7)։ Սահմանադրության մյուս գլուխները վերաբերվում են քաղաքացիների ազատություններին և իրավունքներին, իշխանությանը և դատական համակարգի առանձնահատկություններին։

Ընդհանուր առմամբ՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրությունը կազմված է 135 հոդվածներից։ Փոփոխության է ենթարկվել 32 անգամ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մակեդոնիայի նՀՀ-ի սահմանադրության բնօրինակ տարբերակը՝ մակեդոներեն լեզվով (մակեդոներեն)
  2. BBC լրահոս՝ նորություններ աշխարհից և Եվրոպայից // Մակեդոնիայի Հանրապետությունն ընդունել է նոր սահմանադրություն
  3. BBC լրահոս՝ Մակեդոնիայում տեղի են ունեցել հերթական սահմանադրական փոփոխությունները։ ՆԱՏՕ-ի միջամտությամբ օժանդակվել են ալբանացիների իրավունքները երկրի տարածքում
  4. «Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրության կառուցվածքը» (PDF). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել