Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), ընթացակարգային վարույթ, որը ներկայումս գտնվում է բանակցային փուլում։ 2008 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Մակեդոնիայի Հանրապետությանն ուղղված անդամակցության հրավերն արգելափակվում է Հունաստանի ներկայացուցչության կողմից։ Արդյունքում դաշինքի անդամ երկրները ընդհանուր կոնսենսուսի եկան, որ Մակեդոնիան (այդ ժամանակ երկրի ազգային օրենսդրությունը ընդունում էր անվան այդ տարբերակը) կանդամակցի ՆԱՏՕ-ին միայն անվանման վերաբերյալ վեճի լուծումից հետ[1]։ Որպես պատճառաբանություն, Հունաստանը ներկայացնում է այն հանգամանքը, որ հարևան երկրի անվանումը արտացոլում է իր կազմի մեծ միավորված և պատմականորեն ամրապնդված Մակեդոնիա երկրամասի վերաբերյալ վերջինիս հավակնությունները։ Նստաշրջանից հետո Հունաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում դատական գործ է հարուցում Մակեդոնիայի կառավարության դեմ՝ երկրի «Մակեդոնիա» անվանումը «Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն» (կամ համարժեք այլ տարբերակով) վերանվանելու պահանջով։ Սույն գործով դիմող կողմը՝ ի դեմս Հունաստանի կառավարության, իր դիմում-պահանջագրում հավելում է, որ անվան վերաբերյալ խնդրի հարթեցումից հետո պաշտոնական Աթենքը կվերանայի իր քաղաքական դիրքորոշումը Հյուսիսատլանտյան դաշինքին մակեդոնական պետության անդամակցության վերաբերյալ[2]։ ՆԱՏՕ-ի սահմանադրության համաձայն՝ անդամ յուրաքանչյուր պետություն ունի նոր հրավիրված պետության անդամակցության հրավերն արգելափակելու բացառիկ իրավունք։ Այսպիսով, անվան վեճի վերաբերյալ դիտարկումը դաշինքի կողմից որակվում է որպես հիմնավոր պատճառ։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քիլինթոնը նշել է, որ Մակեդոնիայի և Հունաստանի քաղաքական վեճի եզրը կերևա միայն այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ լինեն դաշինքի կազմում։ 2014 թվականին ՆԱՏՕ-ն իր ստեղծման 65 ամյակի կապակցությամբ հայտարարում է, որ այդ տարում կազմակերպությունը նոր անդամ երկրներ չի ունենա։ Որոշ վերլուծաբաններ՝ այդ թվում Խոսե Բենիտեսը, գտնում են, որ այդ անհեռանկարայնությունը մասամբ պայմանավորված է այդ տարում Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի անեքսիայով (Ուկրաինայի Ղրիմ կղզու բռնազավթմամբ)[3]։

Մակեդոնիայի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերություններ
ՆԱՏՕ և Մակեդոնիա

ՆԱՏՕ

Հյուսիսային Մակեդոնիա

ՆԱՏՕ-Մակեդոնիայի Հանրապետություն համագործակցություն խմբագրել

Գագաթնաժողովից հետո անցկացված հարցումը ցույց է տալիս, որ քաղաքացիների 82,5 %-ը դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկրի սահմանադրական անվանման փոփոխությանը։ Այնուամենայնիվ, երկրի ազգաբնակչության 82,2 %-ը կողմ է ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությանը։ Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսատլանտյան դաշնիքի հետ բազմաթիվ համագործակցություններ է իրականացնում տարբեր ոլորտներում։ 1995 թվականին Մակեդոնիան միանում է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, նույն տարում Ալբանիայի հետ միաժամանակ սկսում է անդամակցության գործընթացը։ 2001 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Մակեդոնիայի կառավարության և ալբանական համայնքի ներկայացուցիչների միջև կնքվում է հաշտության համաձայնագիր, որով քաղաքացիական պատերազմն ավարտվում է։ 2001 թվականի օգոստոսին ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը զորավիգ են լինում ալբանացի ապստամբներին և ազատագրական բանակին՝ պայքարելով իշխանական ուժերի դեմ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լունգեսկու, Օանա (2008 թ․ ապրիլի 2). «ՆԱՏՕ-ի կողմից Մակեդոնիայի նկատմամբ կիրառված վետոն լարում է իրադրությունը». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.
  2. Մարուսիչ, Յակով (2009 թ․ մարտի 25). «Մակեդոնիան «հարգում է» Հունաստանի տարածքային ամբողջականությունն ու հույն ժողովրդի ազգային ինքնությունը». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
  3. «ՆԱՏՕ-ն բացառում է նոր պետությունների անդամակցությունը». Fox news. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել