Հյուսիսային Մակեդոնիա-ԵՄ հարաբերություններ
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության թեկնածու է հանդիսանում 2005 թվականից, սակայն անդամակցության մասին բանակցությունները դեռ չեն սկսվել։ Մակեդոնիայի Հանրապետությունը հայտը անդամակցության հայտը ներկայացրել է 2004 թվականին, տասներեք տարի անց՝ Հարավսլավիայից անկախանալուց հետո։
![]() | |
![]() Եվրամիություն |
![]() Հյուսիսային Մակեդոնիա |
2014 թվականի հունիսին Մակեդոնիայի Հանրապետությունը համարվում էր վեց թեկնածու երկրներից մեկը՝ Ալբանիայի, Իսլանդիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի և Թուրքիայի հետ միասին։ Լիիրավ անդամակցության համար կարևոր խոչընդոտ են համարվում Հունաստանի մշտական առարկությունները երկրի անվանումների վերաբերյալ։
Եվրոպական միությունը պաշտոնապես երկիրը անվանում է ժամանակավոր տեղանվանբ՝ «Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն», այլ ոչ թե իր սահմանադրական անունով՝ Մակեդոնիայի Հանրապետություն։ Խնդիր են նաև համարվում մակեդոնա-բուլղարական հարաբերությունները. Բուլղարիան չի ճանաչում մակեդոնացիներին որպես առանձին էթնիկական խումբ։ Անդամակցությունը ԵՄ-ն երկրի կառավարության համար որոշված էր որպես բարձրագույն ռազմավարական առաջնահերթություն։ Ներկայումս անդամակցությունը նկարագրված է միջին-երկարաժամկետ հեռանկարում։
Քարոզարշավի նշանաբանը եվրամիությանն անդամակցելու համար հետևյալն է՝ «արևը նույնպես աստղ է»՝ այստեղ նկատի ունի արևը, որը պատկերված է Մակեդոնիայի Հանրապետության դրոշին։ Նույն արևը, որը պատկերված է Եվրոպական միության այլ երկրների դրոշներին՝ դա ընկերության պաշտոնական լոգոն է։
Վիզային ռեժիմի ազատականացում Խմբագրել
2008 թվականի հունվարի 1-ից վիզաների դյուրացմումը Մակեդոնիայի և ԵՄ-ի միջև ուժի մեջ է մտել[1]։ Մակեդոնիան ԵՄ-ի հետ արտոնագրերի ռեժիմի ազատականացման երկխոսությունը սկսել է նույն տարվա փետրվարին և ավելացվել է առանց վիզայի ռեժիմի երկրների ցանկում 2009 թվականի դեկտեմբերի 19-ին, դրանովՄակեդոնիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց վիզաների կենսաչափական անձնագրերով թույլ էր տրվում մուտքը դեպի Շենգենյան գոտի, Բուլղարիա, Կիպրոս և Ռումինիա։
Բանակցությունների գործընթաց Խմբագրել
Acquis communautaire | ԵՄ գնահատականը սկզբում | Այս պահին[2] |
---|---|---|
1. Ապրանքների ազատ տեղաշարժ | Շատ դժվար է իրականացնել | Չափավոր պատրաստվել է |
2. Աշխատուժի ազատ տեղաշարժ | Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ | Պատրաստման վաղ փուլ |
3. Հիմնարկի և ծառայությունների շարժման ազատություն | Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
4. Կապիտալների ազատ տեղաշարժ | Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
5. Պետական գնումներ | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
6. Կորպորատիվ իրավունք | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Պատրաստվածության լավ մակարդակ |
7. Մտավոր սեփականության իրավունք | Շատ դժվար է իրականացնել | Չափավոր պատրաստվել է |
8. Քաղաքական մրցակցություն | Շատ դժվար է իրականացնել | Չափավոր պատրաստվել է |
9. Ֆինանսական ծառայություններ | Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
10. Տեղեկատվական հասարակություն և ԶԼՄ | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Պատրաստվածության լավ մակարդակ |
11. Գյուղատնտեսությունը և գյուղական տարածքների զարգացումը | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
12. Սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն և ֆիտոսանիտարիայի քաղաքականություն | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Պատրաստվածության որոշակի մակարդակ |
13. Ձկնորսություն | Լուրջ խնդիրներ չկան | Չափավոր պատրաստվել է |
14. Տրանսպորտային քաղաքականություն | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
15. Էներգետիկա | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
16. Հարկում | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
17. Տնտեսական և դրամային քաղաքականություն | Լուրջ խնդիրներ չկան | Չափավոր պատրաստվել է |
18. Վիճակագրություն | Լուրջ խնդիրներ չկան | Չափավոր պատրաստվել է |
19. Սոցիալական քաղաքականություն և զբաղվածություն | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
20. Արդյունաբերական քաղաքականություն ու գործարարություն | Լուրջ խնդիրներ չկան | Չափավոր պատրաստվել է |
21. Տրանսեվրոպական ցանցեր | Լուրջ խնդիրներ չկան | Պատրաստվածության լավ մակարդակ |
22. Տարածքային քաղաքականություն և կառուցվածքային գործիքների համակարգում | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
23. Դատարանը և հիմնական իրավունքները | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Պատրաստվածության որոշակի մակարդակ |
24. Արդարադատություն, ազատություն և անվտանգություն | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
25. Գիտություն և հետազոտություն | Լուրջ խնդիրներ չկան | Պատրաստվածության լավ մակարդակ |
26. Կրթություն և մշակույթ | Լուրջ խնդիրներ չկան | Չափավոր պատրաստվել է |
27. Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն | Ամբողջական անհամատեղելիություն ԵՄ իրավունքի հետ | Պատրաստվածության որոշակի մակարդակ |
28. Սպառողների իրավունքների պաշտպանություն և առողջապահություն | Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ | Չափավոր պատրաստվել է |
29. Մաքսային միություն | Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ | Պատրաստվածության լավ մակարդակ |
30. Արտաքին կապեր | Լուրջ խնդիրներ չկան | Չափավոր պատրաստվել է |
31. Օտարերկրյա քաղաքականություն, պաշտպանության և անվտանգության քաղաքականություն | Լուրջ խնդիրներ չկան | Չափավոր պատրաստվել է |
32. Ֆինանսական վերահսկողություն | Շատ դժվար է իրականացնել | Չափավոր պատրաստվել է |
33. Բյուջետային հարցեր | Լուրջ խնդիրներ չկան | Պատրաստման վաղ փուլ |
34. Ինստիտուտներ | ոչ | - |
35. Այլ հարցեր | ոչ | - |
Առաջընթաց | 33-ից 0 | 33-ից 0 |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «EU-the former Yugoslav Republic of Macedonia relations»։ European Commission։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-14-ին։ Վերցված է 2012-07-24
- ↑ http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:52016SC0362&from=de