Գեորգե Իվանով
Գեորգե Իվանով (մակեդոներեն՝ Ѓорѓе Иванов, հանդիպում է նաև հետևյալ ուղղագրությամբ՝ Գեորգիյ Իվանով կամ Գեորգի Իվանով[1][2], մայիսի 2, 1960, Valandovo, Valandovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի պետական ու քաղաքական գործիչ, Մակեդոնիայի նախագահը 2009 թվականի մայիսի 12-ից։ 2014 թվականի նախագահական ընտրությունների արդյուքնում վերընտրվել է՝ ընտրությունների երկրորդ փուլում ստանալով ընտրությանը մասնակցածների ընդհանուր թվի 55 %-ի քվեն։
Գեորգե Իվանով մակեդոներեն՝ Ѓорѓе Иванов | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
12 մայիսի, 2009 - այժմ | ||||
Նախորդող | Բրանկո Ցրվենկովսկի | |||
Կուսակցություն՝ | Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության | |||
Կրթություն՝ | Սկոպյեի համալսարան | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան | |||
Ազգություն | մակեդոնացի | |||
Դավանանք | Մակեդոնական ուղղափառ եկեղեցի | |||
Ծննդյան օր | մայիսի 2, 1960 (63 տարեկան) | |||
Ծննդավայր | Վալանդովո | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Ինքնագիր | ![]() | |||
Կենսագրություն Խմբագրել
Գեորգե Իվանովը ծնվել է 1960 թվականի մայիսի 2-ին Վալանդովո քաղաքում։ Հայրենի քաղաքում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Վալանդովոյում ապրել է մինչ 27 տարեկանը, որից հետո տեղափոխվել է Սկոպյե, որտեղ էլ բնակություն է հաստատել[3]։
Գերոգե Իվանովի մասնագիտական կարիերան սկսվել է 1988 թվականին, երբ նա սկսում է որպես խմբագիր աշխատել Մակեդոնայի Ռադիո և Հեռուստատեսության ռադիոկայանում։ Ավելի ուշ քաղաքական տեսություն ու քաղաքական փիլիսոփայություն է դասավանդել Սկոպյեի համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում։ 1999 թվականին դարձել է Աթենքի համալսարանի պրոֆեսոր[4]։
2009 թվականի ընտրությունները Խմբագրել
2009 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու է առաջադրվել ՄՆՀԿ-ԴԿՀՄԱՄ (Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության, մակեդոներեն՝ Внатрешна Македонска Револуционерна Организација - Демократска Партија за Македонско Национално Единство) կողմից։ Ընտրությունների առաջին փուլը կայացավ 2009 թվականի մարտի 22-ին։ Այդ ժամանակ Գերոգե Իվանովն ստացավ ընտրողների ձայների 33.95 տոկոսը և անցավ երկրորդ փուլ։
2009 թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցավ ընտրությունների երկրորդ փուլը, որում Իվանովն ստացավ 453,616 քվե, այն դեպքում, երբ նրա հակառակորդ Լյուբիմոր Ֆրչկոսկին ստացավ ընդամենը 264,828 քվե[5]։ Այդպիսով՝ Գեորգե Իվանովը դարձավ Մակեդոնիայի Հանրապետության չորրորդ նախագահը՝ այդ պաշտոնում փոխարինելով Բրանկո Ցրվենկովսկուն[6]։
Գրքեր Խմբագրել
- Цивилно општество (Քաղաքացիական հասարակություն)
- Демократијата во поделените општества։ македонскиот модел (Դեմոկրատիան մասնատված հասարակություններում. մակեդոնական մոդել)
- Современи политички теории (Ժամանակակից քաղաքական տեսություններ)
- Политички теории — Антика (Political theories — Antiquity)[7]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Makfax: Ivanov wins VMRO-DPMNE’s presidential nomination(չաշխատող հղում)
- ↑ Јолевски, Иванов или Ханџиски — кој ќе биде новиот преговарач? (մակեդ.)
- ↑ [1] Archived 2011-07-22 at the Wayback Machine. (մակ.)
- ↑ «Gjorge Ivanov - President of Macedonia»։ Southeast European Times։ Վերցված է 2014-04-30
- ↑ [2] Archived 2009-04-19 at the Wayback Machine. (մակ.)
- ↑ Ivanov Wahlsieger in Mazedonien(չաշխատող հղում) (գերմ.)
- ↑ Од политолог до политичар Archived 2011-07-22 at the Wayback Machine. (մակեդ.)
Արտաքին հղումներ Խմբագրել
- www.ivanov.com.mk — Պաշտոնական կայքը Archived 2009-03-06 at the Wayback Machine.
- Համառոտ կենսագրությունը Vreme Online կայքում Archived 2011-07-22 at the Wayback Machine.