Մակեդոնիայի անկախության հանրաքվե (1991)

Մակեդոնիայի անկախության հանրաքվեն անց է կացվել 1991 թվականի սեպտեմբերի 8-ին, որպեսզի հայտարարվի Մակեդոնիայի անկախությունը Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունից։ Անկախությանը կողմ է քվեարկել մասնակիցների գերակշիռ մասը (96,4 %), իսկ հանրաքվեին մասնակցել է բնակչության 75.7%-ը[1]։

1991 թվականի Մակեդոնիայի անկախության հանրաքվե
Դուք Մակեդոնիայի ինքնիշխան և անկախ պետության կողմնակից եք, որն իրավունք կունենա կնքել դաշինք հարավսլավիակն սուվերեն հանրապետությունների հետ։


մակեդ.՝ Дали сте за суверена и независна држава Македонија, со право на влез во иден сојуз на суверени држави на Југославија?
Ամսաթիվ1991
Արդյունքներ
Քվեներ %
Yes check.svg Այո 1 079 308 96,46%
X mark.svg Ոչ 39 639 3,54%
Այլ %
Վավեր քվեներ 1 118 947 98,79%
անվավեր կամ չօգտագործված ձայներ 13 648 1,21%
Ընդհանուր քվեներ 1 132 595 100.00%
Գրանցված քվեարկողներ/մասնակցություն 1 495 807 75,72%

Վաղաժամկետ քվեարկություն տեղի է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում, որտեղ առկա է մակեդոնական խոշոր սփյուռքային համայնքներ։ Մակեդոնիայի բոլոր քաղաքական ղեկավարները կոչ էին անում բնակչության մասնակցել քվեարկությանը։ Այդուհանդերձ ալբանական բնակավայրերը բոյկոտեցին հանրաքվեն, դիտարկելով իրենց որպես ճնշյալ փոքրամասնություն։

ԱրդյունքներԽմբագրել

 
Հանրաքվեի արդյունքները

1991 թվականի սեպտեմբերի 8-ի հանրաքվեի երեկոյան Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեյի Իոսիպ Բրոզ Տիտո (այժմ՝ Մակեդոնիայի Հրապարակ) հրապարակում հանրաքվեի ընտրական հանձնաժողովի նախագահն հայտարարեց առաջին արդյունքները, որով Մակեդոնիան հայտարարվում էր ինքնիշխան պետություն։ Նախագահ Կիրո Գլիգորովը քաղաքացիներին շնորհավորեց սուվերեն և ինքնիշխան Մակեդոնիայի կապակցությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Snežana Trifunovska. Yugoslavia through documents: from its creation to its dissolution. Martinus Nijhoff Publishers, 1994