Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետություն

Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետություն (հուն․՝ Αυτόνομος Δημοκρατία της Βορείου Ηπείρου), ինքնահռչակ հանրապետություն Էպիրոսի տարածաշրջանում, որը ստեղծվել է Բալկանյան պատերազմների արդյունքում՝ 1918 թվականի փետրվարի 28-ին:

Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետություն
հուն․՝ Αυτόνομος Δημοκρατία της Βορείου Ηπείρου
 Հունաստանի թագավորություն փետրվարի 28, 1914 - հոկտեմբերի 27, 1914 Հունաստանի թագավորություն 
Flag of the Autonomous Republic of Northern Epirus.svg Coat of arms of Autonomous Republic of Northern Epirus.svg
Քարտեզ

800px-Northern Epirus, 1914.jpg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Արգիրոկաստրոն
Լեզու Հունարեն (փաստացիորեն)
Ալբաներեն (երկրորդ լեզու)
Իշխանություն
Պետական կարգ հանրապետություն
Պատմություն
- Ստեղծվում է Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետությունը փետրվարի 28, 1914
- Հունական բանակը գրավում է Հյուսիսային Էպիրոսի տարածաշրջանը հոկտեմբեր, 1914

Աշխարհագրորեն տեղակայված է եղել ժամանակակից Ալբանիայի հարավում:

ՊատմությունԽմբագրել

Առաջին Բալկանյան պատերազմից հետո Հունաստանի բանակը գրավել էր Էպիրոսը, որտեղ դեռևս հնագույն ժամանակներից բնակեցված էր հույներով: Սակայն համաձայն Ֆլորենցիայի պայմանագրի՝ այս տարածքները Հունաստանի թագավորությունը պետք է զիջեր նորանկախ Ալբանիային:

Էպիրոսի հույները հրաժարվեցին ենթարկվել Ալբանիայի նորահռչակ կառավարությունը և շուտով պատերազմի ընթացքում հույների գրաված տարածքներում ստեղծվեց ինքնավար կառավարություն: Նորաստեղծ երկրի մայրաքաղաքը դարձավ Արգիրոկաստրոն: Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետության առաջին ղեկավարը դարձավ հույն քաղաքական գործիչ և նախկին արտաքին գործերի նախարար Գեորգիոս Խրիստակիս-Զոգրաֆոսը:

1914 թվականի մայիսին տեղի ունեցած Կորֆուի համաժողովի ժամանակ պարզ դարձավ այն, որ Հյուսիսային Էպիրոսի ինքնավարությունը վայելում է Եվրոպայի մեծ տերությունների աջակցությունը:

1914 թվականի հոկտեմբերին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հունական բանակը ներխուժում է Էպիրոս և գրավում այն: Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ Ալբանիայի պաշտպանությամբ հանդես եկավ Իտալիան, որը ձգտում էր ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Հունաստանի զինաթափումից հետո 1921 թվականի նոյեմբերին Հյուսիսային Էպիրոսն անցավ Ալբանիային: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հունաստանի սահմանն ամրագրվեց Ֆլորենցիայի արձանագրությամբ: Արդյունքում Հունաստանը զրկվեց Էպիրոսի իր պատմական հողերից:

ԳրականությունԽմբագրել