Հյուգե Բետաուեր (գերմ.՝ Hugo Bettauer, ծննդյան անունը՝ Մաքսիմիլյան Հյուգե Բետաուեր, օգոստոսի 18, 1872(1872-08-18)[1][2][3][…], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 26, 1925(1925-03-26)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]), ավստրիացի գրող[5]։

Հյուգո Բետաուեր
գերմ.՝ Hugo Bettauer
Հյուգե Բետաուերը 1910-ական թվականներին
Ծննդյան անունՄաքսիմիլյան Հյուգե Բետաուեր
Ծնվել էՕգոստոսի 18, 1872
ԾննդավայրԲադեն
Վախճանվել էՄարտի 26, 1925 (52 տարեկանում)
Վախճանի վայրՎիեննա
ԳերեզմանԶիմերինգի դիակիզարան
Մասնագիտությունսցենարիստ, լրագրող, գրող և դրամատուրգ
ԼեզուԳերմաներեն
ՔաղաքացիությունԱՄՆ
ԺանրերԴետեկտիվ
Ուշագրավ աշխատանքներ«Քաղաք առանց հրեաների»
Ամուսին1-ին կին՝ Օլգա Շտայներ
2-րդ կին՝ Ելենա Մյուլլեր
ԶավակներՌեինալդ Պարկեր Բետաուեր
Հենրիկ Գուստավ Հելմուտ Բետաուեր
 Hugo Bettauer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մաքսիմիլյան Հյուգե Բետաուերը ծնվել է ֆոնդային բրոքեր Արնոլդ (Սամուել Արոն) Բետաուերի, ով ծագումով Լեմբերգա քաղաքից էր և ծագումով Վեքերից Աննայի ընտանիքում։ Հյուգոն ընտանիքի փոքր երեխան էր։ Ուներ երկու ավագ քույր՝ Հերմինան և Մաթիլդան։ 1887-1888 թվականներին գրող Կառլ Կրաուսի հետ սովորել է Վիենայում գտնվող Ֆրանց Իոսիֆի անվան գիմնազիայի 4-րդ դասարանում։ Իր հետագա ամբողջ կյանքի ընթացքում Կառլ Կրաուսը հանդիսացել է Բրետաուերի ամենասուր քննադատը[5]։

1890 թվականին Բետաուերը դավանափոխ եղավ՝ հուդայականությունից անցում կատարելով բողոքականության։ Նույն թվականին, որպես կամավոր, մեկ տարով զինվորագրվեց բանակին և պատերազմին մասնակցելու նպատակով մենկեց Տիրոլ[5]։

Ամուսնությունն ու աքսորը խմբագրել

Այնուհետև մոր հետ տեղափոխվեց Ցյուրիխ, որտեղ 24 տարեկան հասակում ստացավ հոր ժառանգությունը։ Ցյուրիխում Բետաուերը ամուսնացավ Օլգա Շտայների հետ, ում սիրում էր պատանի տարիքից։ Մոր մահից հետո կնոջ հետ մեկնեց ԱՄՆ։ Ճանապարհին ֆինանսական խարդախությունների պատճառով կորցրեց իր կարողությունը։ Մինչև 1899 թվականը ամուսինները բնակվում էին Նյու Յորքում, որտեղ Օլգան սկսեց զբաղվել դերասանությամբ։ Որոշ ժամանակ անց Հյուգոն դարձավ գործազուրկ, և կնոջ հետ մեկնեց Բեռլին, որտեղ էլ ծնվեց նրանց առաջնեկը՝ Հենրիկ Գուստավ Հելմուտ Բետաուերը։ Ունենալով ԱՄՆ քաղաքացիություն՝ Բետաուերը սկսեց աշխատել որպես լրագրող և նույնիսկ հասցրեց դառնալ մի քանի սկանդալների հեղինակ։ Սկանդալներից մեկի մասին, որը կապված էր հարուստ մի անձնավորության հետ, ով առևանգում էր երեխաներ, գրեց «Բոբի» վեպը։ 1901 թվականին Բետաուերին արտաքսեցին Պրուսիայից այն բանից հետո, երբ բեռլինյան պալատական թատրոնի տնօրենը, ով Հյուգոյի կողմից մեղադրվում էր կոռուպցիայի մեջինքնասպան եղավ։ Բետաուերը տեղափոխվեց Մյունխեն։ Այստեղ նա սկսեց աշխատել «Տասնմեկ դահիճներ» կաբարեում։ 1901 թվականի աշնանը տեղափոխվեց Համբուրգ, որպեսզի ստանձնի «Խոհանոց և մառան» մասնագիտացված հրատարակության կառավարումը[5]։

Երկրորդ ամուսնությունը խմբագրել

Իր առաջին կնոջից բաժանվելուց հետո Բետաուերը Համբուրգում ծանոթացավ 16-ամյա Ելենա Մյուլլերի հետ։ 1904 թվականին նա կրկին մեկնեց երկրից։ Ճանապարհորդության ընթացքում պաշտոնապես գրանցեց իր և Ելենայի սիրային կապը։ Նույն թվականին Բետաուերի և Ելենայի ընտանիքում ծնվեց որդի՝ Ռեինալդ Պարկեր Բետաուերը։ Նյու Յորքում Հյուգոն աշխատում էր որպես լրագրող և միաժամանակ զբաղվում գրական գործունեությամբ[5]։

1910 թվականին Բետաուերը վերադառնում է Վիենա և սկսում աշխատել «Neue Freie Presse» (Նոր Ազատ մամուլ) թերթում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նա փորձում է ընդունվել զինվորական ծառայության, սակայն ԱՄՆ քաղաքացի լինելու պատճառով մերժում է ստանում[5]։

1918 թվականին, գրամեքենայի թերության հետկապված տեղի ունեցած վեճից հետո հեռացվում է «Neue Freie Presse» թերթի խմբագրությունից։

Հետպատերազմյան շրջան խմբագրել

Պատերազմից հետո Բետաուերը աշխատում էր որպես նյու-յուրքյան թերթերի թղթակից։ Նա ԱՄՆ-ում կազմակերպեց դրամահավաք ի աջակցություն Վիենայի բնակչության։ Սկսած 1920 թվականից նա իրեն նվիրեց գրական աշխատանքին։ Յուրաքանչյուր տարի լույս էր տեսնում նրա հեղինակած չորս-հինգ վեպ։ Բետաուերը մասնագիտացել էր դետեկտիվ ժանրում և շեշտադրում էր կատարում հատկապես սոցիալական հարցերին։ Նրա բանաստեղծությունները մեծ հեղինակություն էին վայելում շնորհիվ այն հանգամանքի, որ նկարագրվող գործողությունները տեղի էին ունենում ոչ միայն Վիենայում, այլև Նյու Յորքում և Բեռլինում։

Քաղաք առանց հրեաների վեպ խմբագրել

Բետաուերի ամենահայտնի վեպը՝ «Քաղաք առանց հրեաների»-ն, լույս է տեսել 1922 թվականին։ Անընդհատ աճող հակասեմականության մթնոլորտում, հեղինակը նկարագրում էր Վիենան, որը լքել էին բոլոր հրեաները։ Նա հավատում էր կրոնների խաղաղ գոյակցությանը։ Նրա վեպը ավարտվում էր այն ներկայացմամբ, որ բոլոր քրիստոնյաները սկսեցին գիտակցել, որ անհրաժեշտ է վերադարձնել քաղաք հրեաներին։ Գրքի թողարկման առաջին իսկ տարում վաճառվեց 250.000 օրինակով[6][7][8]։

Հետաքննող լրագրություն և այլ աշխատանքներ խմբագրել

 
«Տղա և աղջիկ» շաբաթաթերթը առաջին համարը

1924 թվականին Բետաուերը լրագրող Ռուդոլֆ Օլդենի հետ միասին սկսեց թողարկել «Տղա և աղջիկ» շբաթաթերթը։ Այն իրենից ներկայացնում էր էրոտիկ պատմություններ և հետագայում ստացավ «Բետաուերի շաբաթաթերթ» անվանումը։ Հրատարակությունը, շնորհիվ իր ճանաչողական և համարձակ բովանդակության, մեծ հաջողությունների հասավ։ Մասնավորապես, պարբերականը հանդես էր գալիս հանուն ամուսնալուծության ժամանակակից իրավունքների, աբորտների և հոմոսեքսուալիզմի համար քրեական պատասխանատվության բացակայության։

Բետաուերը դարձավ իր ժամանակի ամենահակասական և ամենահաջողակ գրողներից մեկը։ «Տխուր նրբանցք» ֆիլմը, որը նկարահանվել էր 1925 թվականին Բետաուերի բանաստեղծության հիման վրա, միջազգային ասպարեզում բերեց Գրետա Գարբոյի առաջին մեծ հաջողությունը, իսկ 1924 թվականին ռեժիսոր Հանց Կարլ Բրեսլաուերի նկարահանված «Քաղաք առանց հրեաների» ֆիլմը ճանաչում պարգևեց Հանց Մոզերին և Ֆերդինանդ Մայերհոֆերին։

Լրագրության հիմքերը խարխլող Բետաուերը և սեքսուալ ճանաչողության հետ կապված նրա գործունեությունը հասարակական կարծիքը դարձրել էին պայթյունավտանգ[9]։ Նրա գործունեությունը ենթարկվեց խիստ քննադատության։ Պարբերականը առգրավվեց, իսկ ինքը՝ Բետաուերը դարձավ դատական լսումների մեղադրվող կողմ։ Այնուամենայնիվ նա արդարացվեց դատարանում, ինչն էլ նրան բերեց լրացուցիչ հեղինակություն։

Մահը խմբագրել

1925 թվականի մարտի 10-ին ատամնաբուժ Օտտո Ռոտշտոկը խմբագրությունում կրակում է Բետաուերի վրա։ Վերջինս կրծքավանդակի և ձեռքերի շրջանում ստացավ ծանր հրազենային վնասվածք և տեղափոխվեց հիվանդանոց։ Մարտի 26-ին Բետաուերը մահացավ։ Մարդասպանը, ով Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ էր, արժանացավ նացիոնալ-սոցիալիստների աջակցությունը և դատարանի վճռով տեղափոխվեց հոգեբուժական հիվանդանոց, որտեղից էլ կես տարի անց ազատ արձակվեց։

Ընտրյալ գործեր խմբագրել

Գլխավոր վեպեր խմբագրել

  • Im Banne von New York, 1907 թ. (գերմ.)
  • Im Kampf ums Glück, 1907թ. (վերահրատարակվել է 1926թ.)(գերմ.)
  • Auf heißem Boden, 1907թ.(գերմ.)
  • Im Schatten des Todes, 1907թ. (վերահրատարակվել է 1925թ.)(գերմ.)
  • Aus den Tiefen der Weltstadt, 1907թ.(գերմ.)
  • Faustrecht, 1919թ.(գերմ.)
  • Hemmungslos, 1920թ. (վերահրատարակվել է 1988թ.)(գերմ.)
  • Bobbie auf der Fährte, 1921թ. (վերահրատարակվել է 1926թ. "Bobbie oder die Liebe eines Knaben" վերնագրով)(գերմ.)
  • Die drei Ehestunden der Elizabeth Lehndorff, 1921թ.(գերմ.)
  • Der Frauenmörder, 1922թ.(գերմ.)
  • Der Herr auf der Galgenleiter, 1922թ.(գերմ.)
  • Das blaue Mal, 1922թ.(գերմ.)
  • Die Stadt ohne Juden, 1922 (վերահրատարակվել է 1988թ., 1996թ.)(գերմ.)
  • Der Kampf um Wien, 1922/23թ. (Ralph und Hilde վերնագրով կրճատված հրատարակություն 1926թ.)(գերմ.)
  • Die lustigen Weiber von Wien, 1924թ.(գերմ.)
  • Gekurbeltes Schicksal, 1924թ.(գերմ.)
  • Die freudlose Gasse, 1924թ. (վերաթողարկվել է 1988թ.)(գերմ.)
  • Das entfesselte Wien, 1924թ.(գերմ.)
  • Die schönste Frau der Welt, 1924թ.(գերմ.)
  • Memoiren eines Hochstaplers, 1924թ.(գերմ.)
  • Kampf ums Glück, 1926թ.(գերմ.)
  • Gesammelte Werke in sechs Bänden ("Collected Works in Six Volumes"), Salzburg, 1980թ. (պարունակում ՝ Kampf um Wien/Das entfesselte Wien/Die freudlose Gasse/Die Stadt ohne Juden/Faustrecht/Hemmungslos)(գերմ.)

Նովելներ խմբագրել

  • Der Tod einer Grete und andere Novellen, 1926թ.(գերմ.)
  • Geschichten aus dem Alltag, 1926թ.(գերմ.)

Stage plays խմբագրել

  • Die Stadt ohne Juden (with Hans Saßmann), 1922թ.(գերմ.)
  • Die blaue Liebe (with Klemens Weiß-Clewe), 1924թ.(գերմ.)

Newspapers / periodicals խմբագրել

  • Er und Sie, 14 February - մարտի 13, 1924թ.(գերմ.)
  • Bettauers Wochenschrift մարտի 15, 1924թ. - օգոստոսի 26, 1927թ.(գերմ.)
  • Der Bettauer Almanach für 1925, 1925թ.(գերմ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #11851038X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Город без евреев (Die Stadt ohne Juden). Արխիվացված 2017-02-14 Wayback Machine(ռուս.)
  6. Deborah Dwork, Robert Jan van Pelt, Robert Jan Pelt (2003). Holocaust, p. 54. W. W. Norton & Company. ISBN 0-393-32524-5.(անգլ.)
  7. Alexander Moulton (Winter 2002). «A Wary Silence: Karl Krause in Interwar Vienna» (PDF). The Columbia Historical Review.(անգլ.)
  8. Deborah Dwork, Robert Jan van Pelt, Robert Jan Pelt (2003). Holocaust, p. 54. W. W. Norton & Company. ISBN 0-393-32524-5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
  9. JMW: Wien, Stadt der Juden. Արխիվացված 2005-03-19 Wayback Machine(անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Murray G. Hall: Der Fall Bettauer. Löcker Verlag, Wien 1978, ISBN 3-85409-002-1.(գերմ.)
  • Werner Koch: «Hinaus mit den Juden!». Hugo Bettauer und die unberechenbaren Folgen. In: Merkur, Stuttgart, 35 (1981), S. 254—265.(գերմ.)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուգո Բետաուեր» հոդվածին։