Հիքմեթ Հուսեյն օղլու Հասանով (ադրբ.՝ Hikmət Hüseyn oğlu Həsənov, հոկտեմբերի 9, 1975(1975-10-09), Pirəhmədli, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի գեներալ-մայոր, Առաջին բանակային կորպուսի հրամանատարը։ «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 3-րդ աստիճանի դափնեկիր։

Հիքմեթ Հասանով
ադրբ.՝ Hikmət Həsənov
հոկտեմբերի 9, 1975(1975-10-09) (48 տարեկան) -
ԾննդավայրPirəhmədli, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԶորատեսակԱդրբեջանի ցամաքային զորքեր
Կոչումգեներալ և գեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016), Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) և Մատաղիսի ճակատամարտ
Պարգևներ
Karabakh Order «Հայրենիքին ծառայելու համար» շքանշան Medal "For the Homeland" (Azerbaijan) For Heroism Medal For the Liberation of Sugovushan Medal For the Liberation of Khojavend Medal For the Liberation of Fuzuli Medal For military services medal "Veteran of the Armed Forces of the Republic of Azerbaijan" medal "10th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1991–2001)" Medal "90th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918–2008)" Medal "95th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918-2013)" Medal Medal “100th anniversary of the Azerbaijani army” (1918 - 2018) “For Faultless Service” medal և 3rd degree "For Service to the Fatherland" order
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն խմբագրել

Հիքմաթ Հասանովը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 9-ին Պիրիմհադլիում, Ադրբեջանական ԽՍՀ-ի Ֆիզուլիի շրջանում։ 1992 թվականին ընդունվել է Բաքվի բարձրագույն համակցված զենքի հրամանատարական դպրոց[1]։

Իր ծառայությունը սկսել է Թարթառի շրջանի «N» զորամասում որպես վաշտի հրամանատար։ 1994 թվականին 6-ամսյա դասընթաց է անցել Թուրքիայի Թուզլա քաղաքում գտնվող հետևակի դպրոցի հրամանատարությունում։ 2002 թվականին ընդունվել Է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ցամաքային զորքերի Նանկինի Բարձրագույն ռազմական ակադեմիա, որպեսզի շարունակի իր կրթությունը։ Ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո պարգևատրվել է հատուկ կրծքանշանով[2]։ 1995 թվականին ավարտել է ռազմական դպրոցը և սկսել է ծառայել Աղդամի շրջանի «N» բրիգադում։ Եղել է ստորաբաժանման հրամանատարը, ապա՝ գումարտակի հրամանատարը[3]։

2013 թվականին մեկնել է Գերմանիա, որպեսզի շարունակի իր կրթությունը, անցել է ՆԱՏՕ-ի օպերատիվ պլանավորման դասընթացը և որպես շտաբային սպա ծառայե ՆԱՏՕ-ի օպերատիվ շտաբում։ 2014 թվականին Ադրբեջանի Հանրապետության նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանագրով նշանակվել է Նախիջևանի նոր կազմավորված, վերակազմավորված հատուկ համազորային բանակի շտաբի պետ[3]։

2014 թվականի հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 96-րդ տարեդարձին, Ադրբեջանի նախագահի և գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանով նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում[4]։

2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է մարտերը Ակնայում, Թարթարում և Գորանբոյի շրջանում[4]։ 2020 թվականին ղեկավարել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների գրոհը Մատաղիս բնակավայրի ուղղությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Erməni dilini mükəmməl bilən generalımız - Hikmət Həsənovun doğum günüdür». Femida.Az (ադրբեջաներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «Hərbi bloqerlər generalın müdafiəsinə qalxdılar...». Teref.az (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 «Hərbi bloqerlər generalın müdafiəsinə qalxdılar...». https (ադրբեջաներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Aprel qəhrəmanı: Azərbaycan Ordusunun 5 xarici dil bilən generalı – FOTOLAR». SumqayitXeber.Com (ադրբեջաներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.