Հին շրջանի հայկական մշակույթ
Հին շրջանի հայկական մշակույթ, հայ ժողովրդի պատմության հին և վաղ փուլերում ձևավորված մշակույթ։ Վաղ շրջանում՝ հայ ժողովրդի ծագումից մինչև Մեծ Հայքի թագավորության կազմավորումը, Հայկական լեռնաշխարհում զգալի է եղել Մերձավոր Արևելքի հնագույն պետությունների՝ Շումերի, Աքքադի, Բաբելոնի, Ասորեստանի, Խեթական պետության ու Աքեմենյան Պարսկաստանի ազդեցությունը։
Հին շրջանում՝ հայկական թագավորության վերականգնումից (մ.թ.ա. 331) մինչև քրիստոնեության ընդունումը (մ.թ. 301), զգալի էր հունական մշակույթի ազդեցությունը։ Դա պայմանավորված էր վերոնշյալ, ինչպես նաև հարևան ու հեռավոր երկրներում Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներով։ Հելլենիզմը կամ հունականությունը Հայաստանում տևեց շուրջ 600 տարի։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Հին շրջանի հայկական մշակույթի զարգացումը
- ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Հայկական մշակույթը մ.թ.ա. 6-4-րդ դարերում Archived 2017-02-22 at the Wayback Machine.
- Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1. Բաժին Ե. «Հայաստանը հելլենիստական ժամանակաշրջանում։ Ստրկատիրական հասարակարգի զարգացումը» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971