Վաղ միջնադարի հայկական մշակույթ

Վաղ միջնադարի հայկական մշակույթ, հայ ժողովրդի պատմության միջնադարյան փուլում ձևավորված մշակույթ։ Վաղ շրջանում՝ Հայաստանում ավատատիրության հաստատման ու քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, Մեծ Հայքի թագավորության տարածքում զգալի է եղել ժամանակի Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի ազդեցությունը։ Առաջինը պայմանավորված էր քրիստոնեության ընդունմամբ, երկրորդը՝ հայ-պարսկական դարավոր շփմամբ։

Վաղ միջնադարում՝ 5-7-րդ դարերում, հայ ժողովուրդը կորցրել էր իր պետականությունը (428 թվական), և Հայաստանը բաժանված էր երկու մասի՝ մարզպանական ու բյուզանդական։ Հայերի ինքնուրույնությունը սեփական հայրենիքում պահպանվում էր հայ հոգևորականության ու ազնվականության հովանավորությամբ։ Մշակույթի վերելքին մեծապես խթանել է հայ գրերի գյուտը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։