Հին Հայաստանի գլխավոր ճանապարհներ

Հին Հայաստանի գլխավոր ճանապարհներ, ցամաքային և ջրային ճանապարհներ Հին Հայաստանում, որոնց միջոցով տեղի է ունեցել հաղորդակցություն։ Հայաստանի համար առաջնակարգ նշանակություն են ունեցել ցամաքային ճանապարհները։ Նա իր աշխարհագրական դիրքով կարևոր կապող օղակ և կամուրջ է եղել Հնդկաստանի ու Պարսկաստանի և Սև ու Միջերկրական ծովերի , ինչպես նաև Միջագետքի և Սև և Կասպից ծովերի միջև։ Իայկական լեռնաշխարհն ունեցել է ստրատեգիական-քաղաքական նշանակություն։

VI դարում և հետագայում Դվինց դուրս էին գալիս հինգ գլխավոր ճանապարհներ, որոնք տրված ե «Մղոնաչափք»ում, նաև Ղևոնդ Ալիշանի մոտ։ Առևտրի և հաղորդակցության Հայաստանն արտակարգ դեր է ունեցել մանավանդ IX դարի վերջերից մինչև մոնղոլական արշավանքն ընկած շրջանում։ Հայկական լեռնաշխարհը, գտնվելով Արևելքի և Արևմուտքի միջև, հանդիսացել է նրանց կապող օղակը։

Արտաշեսյանների և Արշակունիների ժամանակաշրջանԽմբագրել

Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության մեջ մտնող ծայրագավառները (Փայտակարան, Տայք և այլն), որոնք մոտ էին Կասպից և Սև ծովերին, հաճախ դուրգս էին գալիս Հայկական պետության շրջանակներից և, տնտեսական, առևտրական ու կուլտուրական առումով լինելով համեմատաբար թույլ զարգացած, շատ թե քիչ ուժեղ ազդեցություն չէին կարողանում երկրի ընդհանուր դրության վրա։

Ցամաքային ճանապարհներԽմբագրել

Հայաստանի համար առաջնակարգ նշանակություն ունեցող ճանապարհները ցամաքային ճանապարհներն էին, իսկ նրանց ուղղությունները և հարմար լինելն էլ կախված էր տվյալ շրջանի ռելիեֆից ու տեղական այլ պայմաններից։ Այն շրջանում, որտեղ ռելիեֆը լեռնային է, ճանապարհները դժվարամատչելի էին, և փոխադրական ամենալավ միջոցներն այդպիսի վայրերում հանդիսանում էին բեռնակիր անասունները՝ ձի, ջորին, էշը։ Ավելի տափարակ վայրերում՝ սարահարթերում և դաշտերում, գետերի լայն ու խոր ձորերում, ճանապարհներն այնքան հարմար էին որ նրանցով անցնում էին անիվավոր փոխադրական միջոցները։ Փոքրաթիվ դաշտային ճանապարհները մի դաշտից մյուսին անցնելիս հանդիպում էին լեռնային բարձր շղթաների՝ անցնելով վերջիններիս համեմատաբար հարմար անցքերով՝ լեռնանցքներով։ Հայկական լեռնաշխարհի լեռնանցքներն ունեն մոտ 1200-2000 մ բարձրություն (ծովի մակերևույթից), ձմռանը ծածկվում են խոր ձյունով, և նրանց մեծագույն մասը դառնսւմ է բոլորովին անանցանելի։ Հաղորդակցության ուղիները Արցախ, Սյունիք, Գուգարք, Սասուն, Մոկք, Չորրորդ Հայքի որոշ շրջաններում եղել են գլխավորապես նեղ ու փոքրիկ լեռնային կածանները [1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Թ.Խ.Հակոբյան, Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1960