Հիմենոլեպիդոզ (լատ.՝ Hymenolepiasis), ցեստոդոզների խմբի հելմինթոզ, հիվանդություն, որը հարուցում է գաճաճ երիզորդը՝ մակաբուծային կյանք վարելով մարդու բարակ աղիներում։

Հիմենոլեպիդոզ
Hymenolepiasis
Տեսակվարակիչ հիվանդություն
ՊատճառHymenolepis nana? և Hymenolepis diminuta?
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի և autoinvasion?
Հիվանդության ախտանշաններորովայնային ցավ, փսխում, սրտխառնոց, անորեքսիա, Աստենիա, գլխացավ, մարմնի քաշի կորուստ, սակավարյունություն և լուծ[1]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և հելմինթոլոգ

ՊատճառագիտությունԽմբագրել

Հիվանդությունը պայմանավորված է գաճաճ երիզորդով, որը մակաբուծում է մարդու բարակ աղիներում։ Երեխաները հիվանդանում են 4-5 անգամ ավելի հաճախ, քան մեծահասակները։ Վարակումը՝ կոնտակտային է։ Երիզորդը ունի 1,5-3 սմ երկարություն, շարժական գլուխ (սկոլեքս) 4 ծծաներով և խիտինային կարթերով։ Մարմինը կազմված է մինչև 200-300 հատվածից (պրոգլոտիդ)։ Հատվածները շատ նուրբ են և արագորեն քայքայվում են աղիներում։ Ձվերը, ընկնելով աղիների լուսանցք, դառնում են վարակիչ մարդկանց համար։ Ամբողջ զարգացումը տեղի է ունենում մեկ օրգանիզմի մեջ․ մարդը հանդիսանում է և՛ միջական, և՛ վերջնական տեր։

ԱխտածագումնաբանությունԽմբագրել

Հիմենոլեպիդոզի վարակը փոխանցվում է կոնտակտային ճանապարհով։ Հասուն սաղմեր պարունակող գաճաճ երիզորդի ձվերը դուրս են գալիս հիվանդի արտաթորանքով։ Հիգիենայի խախտման հետևանքով ձվերը բերանային ճանապարհով ընկնում են առողջ մարդու օրգանիզմ։ Այնուհետև սաղմերը ներդրվում են բարակ աղիքի պատին և 2 շաբաթ անց վերածվում են սեռահասուն մակաբույծի։

Կլինիկական դրսևորումներԽմբագրել

Հիվանդության կլինիկական պառտկերը․ ախորժակի փոփոխություն, որովայնի ուժեղ, տեղ-տեղ սուր ցավեր, կղանքում արյուն և լորձ։ Այրոց, գխտոց, սրտխառնոց, փսխում, ԿՆՀ խանգարումներ․ գլխացավեր, լացկոտություն, էպիլետիկ ցնցումներ։

ԲուժումԽմբագրել

  • Վահանպտեր արական-ի հանուկ։ Բուժումից 2 օր առաջ հիվանդին նշանակվում է դյուրամարս սնունդ։ Պատրաստուկը վերցնելու նախօրեին երեկոյան տրվում է աղի լուծողական լուծույթ։ Բուժման օրվա առավոտյան կատարվում է մաքրող հոգնա։ Հանուկի ամբողջ չափաբաժինը տրվում է երկու դեղաչափով` 15 րոպե ընդմիջումով, 1 ժամ անց նշանակվում է աղի լուծողական լուծույթ։ Թեթև նախաճաշ թույլատրվում է լուծողականից 1,5 ժամ անց։ Բուժման ընթացքը բաղկացած է 3 ցիկլից՝ 7-10 և 12 օր ընդմիջումներով։ Այս ժամանակահատվածում սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ։
  • Աքրիխին։ Բուժման մեկնարկի նախօրեին և բուժման օրը` առավոտյան, կատարել մաքրող հոգնա։ Աքրիխինի դոզան ընդունվում է դատարկ ստամոքսին 30 րոպեի ընթացքում։ Մեկ ժամ անց տրվում է աղի լուծողական լուծույթ։ Նախաճաշ՝ լուծողականից 2 ժամ անց։ Կուրս՝ 3 ցիկլ՝ 2 շաբաթ ընդմիջումներով։
  • Պրազիկվանտելոմ։ Հաբը պետք է ընդունել բերանային ամբողջական, առանց ծամելու, ուտելուց առաջ կամ դրա ընթացքում՝ փոքր քանակությամբ հեղուկով։ Հաբը պետք է խմել երեկոյան։ Չափաբաժինը մեկ անգամ 25 մգ է 1 կգ մարմնի քաշի համար։ Պրազիկվանտելոմը հակացուցված է 4 տարեկանից ցածր երեխաների համար։ Բուժման արդյունավետության գնահատակնը կատարվում է 1 ամիս անց, այնուհետև 6 ամիսը մեկ։

Հայտնի մշակույթումԽմբագրել

Կա մի անեկդոտ (տարբեր տարբերակներով) այն մասին, թե ինչպես է բժշկական ուսանողը քննության ժամանակ տոմս ստացել հիմենոլեպիդոզի մասին, և նա, չիմանաոլվ թեմայի վերաբերյալ որևէ բան, լատիներենից թարգմանել է այս բառը «կուսաթաղանթի ճարպակալում» և դրա հիման վրա սկսել է կառուցել [փա՞ստ][<span style="" title="Википедия:Значимость факта">նշանակությունը փաստի?</span>]։

ՆշումներԽմբագրել

  1. Disease Ontology — 2016.

ԳրականությունԽմբագրել

Լերներ Պ. Մ. Գլուխ 4. Համաճարակաբանություն, հիմենոլեպիդոզի վերացման գիտական հիմքերը և դրա դեմ պայքարի փորձը Ուզբեկական ԽՍՀ-ում // Համաճարակաբանի գրառումներ. — 2010.