Այրոց
Այրոց[1] կամ այրուցք[2], կերակրափողի երկարությամբ այրման զգացում[3], որն ավելի է արտահայտվում ստորին հատվածում։
Այրոց | |
---|---|
ՀՄԴ-9 | 787.1 |
ՀՄԴ-10 | R12 |
Անվանվել է | այրում |
Heartburn Վիքիպահեստում |
Այրոցի առաջացումԽմբագրել
Այրոցն առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը կերակրափող ընկնելիս։ Նշանակություն ունեն նաև վերջինիս լորձաթաղանթի բարձր զգայնությունը, ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և այլ գործոններ։ Առավել հաճախ այրոց նկատվում է ստամոքսահյութի բարձր թթվայնության, երբեմն այդ հյութում աղաթթվի պարունակության նվազման կամ նույնիսկ բացակայության դեպքում։
Այրոցն ուղեկցում է ստամոքսի տարբեր հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ), նկատվում է նաև լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի և այլ դեպքերում։
ՊատճառԽմբագրել
Պատճառը որկորի մեջ թթու ստամոքսահյութ ընկնելն է, ինչպես և որկորի լորձաթաղանթի գերզգայուն դառնալը։ Առաջանում է ստամոքսի, տասներկումատնյա աղիքի խոցերի, լեղապարկի բորբոքումների, երբեմն հղիության ժամանակ։
ԲուժումԽմբագրել
Բուժումը պետք է ուղղված լինի հիմնական հիվանդության վերացմանը։ Հիմնային միջոցների երկարատև, անկանոն օգտագործումը կարող է վնասակար լինել։ Դրանք հարկավոր է ընդունել բժշկի խորհրդով։ Սննդի օրաբաժնից պետք է հանել կծու և տապակած ուտելիքները։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Gastroesophageal Reflux (GER) and Gastroesophageal Reflux Disease (GERD) in Adults»։ The National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ Վերցված է 2015-07-24
- ↑ «Pyrosis definition - Medical Dictionary definitions of popular medical terms easily defined on MedTerms»
- ↑ «heartburn» Դորլանդի բժշկական բառարանում
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 356)։ |