Վահանապտեր արական

բույսերի տեսակ
Վահանապտեր արական
Վահանապտեր արական
Վահանապտեր արական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Polypodiopsida
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Polypodiineae
Ընտանիք Բազմաոտիկազգիներ (Dryopteridaceae)
Ենթաընտանիք Dryopteridoideae
Ցեղ Վահանապտեր (Dryopteris)
Տեսակ Վահանապտեր արական (D. filix-mas)
Միջազգային անվանում
Dryopteris filix-mas

Վահանապտեր արական (լատին․՝ Dryopteris filix-mas), բազմաոտիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Առանց ցողունի, հաստ և կարճ կոճղարմատով և բազմաթիվ բարակ արմատներով բազմամյա խոտաբույս է։ Երկարավուն-էլիպսաձև, մուգ կանաչ տերևները աճում են կոճղարմատից։ Բացված տերևներն ունեն երկար կոթունով խոշոր փետրաձև հատվածավոր տերևաթիթեղ։ Տերևների ստորին մակերեսի վրա ամռան վերջում առաջանում են սպորանգիումների գորշ ծածկույթով կույտեր, որտեղ գտնվում են մուգ գորշ սպորներով օվալաձև սպորանգիումներ[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստվերաշատ անտառներում։ Հանդիպում է Լոռու և Արագածոտնի մարզերում։ Գեղազարդային և թունավոր բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործվում են թարմ գորշ, ներսից կանաչ և քաղցրավուն կոճղարմատները։ Կոճղարմատն օգտագործում են թարմ վիճակում կաշին դաբաղելու և դեղին ներկելու համար։ Երկար պահելուց հետո այն դառնում է գորշագույն և կորցնում ակտիվությունը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանապտեր արական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանապտեր արական» հոդվածին։