Հիլլերոդ[1] (դան․՝ Hillerød), քաղաք Դանիայում[2]։

Հիլլերոդ
Տեսակքաղաք
Երկիր Դանիա
ՎարչատարածքHillerød Municipality?
ԲԾՄ41 ± 1 մետր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հիլլերոդ քաղաքը հիմնադրվել է վաղ միջնադարում։ Քաղաքի անունն առաջին անգամ հիշատակվել է 1552 թվականին որպես Hylderødz, որը կազմված է արական Hildi անձնանունից և rød ածանցից և նշանակել է «մաքրություն անտառում»[3]։

1772-1908 թվականներին Հիլլերոդն անվանվել է Ֆրեդերիկսբորգ՝ ի պատիվ համանուն դղյակի։

1778 թվականին հիմնադրվել է առաջին քաղաքային խորհուրդը, իսկ քաղաքի զինանշանը, որի վրա պատկերված է ծաղկուն հնամյա ծառ, ստեղծվել է 1787 թվականին[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Հիլլերոդ քաղաքը գտնվում է Հյուսիսային Զելանդիայի կենտրոնում՝ Կոպենհագենից 30 կմ դեպի հյուսիս։ Քաղաքը Հիլլերոդ կոմունայի վարչական կենտրոնն է և Դանիայի Մայրաքաղաքային տարածաշրջանի գլխավոր քաղաքը։

Այստեղ է գտնվում Ֆրեդերիկսբորգ դղյակը, որը Վերածննդի դարաշրջանի ամենամեծ շինություններից մեկն է Հյուսիսային Եվրոպայում։

Դղյակը կառուցվել է Ֆրեդերիկսբորգ լճի երեք կղզիների վրա։

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Атлас мира / Сергеева, С. И.. — Москва: ГУГК, 1982. — С. 80—81. — 270 000 экз.
  2. https://m.statbank.dk/TableInfo/BY3?lang=en
  3. 3,0 3,1 «Hillerød» (դանիերեն). Gyldendal. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.