Հերշ Սմոլյար

քաղաքական գործիչ

Հերշ (Գիրշ) Սմոլյար (Գրիգորի Դավիդի Սմոլյար, իդիշ՝ הערש סמאָליאַר, լեհ.՝ Grzegorz Smolar — Գժեգոժ Սմոլյար, ապրիլի 15, 1905(1905-04-15), Zambrów, Zambrów County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան - մարտի 16, 1993(1993-03-16), Թել Ավիվ, Իսրայել), հրեա գրող և լրագրող (իդիշ), Լեհաստանի և Խորհրդային Միության կոմունիստական գործիչ, Լեհաստանի հրեական համայնքի հասարակական գործիչ[1]։

Հերշ Սմոլյար
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1905(1905-04-15)
ԾննդավայրZambrów, Zambrów County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էմարտի 16, 1993(1993-03-16) (87 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
ԳերեզմանShefayim
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Լեհաստան և  Իսրայել
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեղինակ
ԱմուսինWalentyna Najdus-Smolar?
ԿուսակցությունԼեհաստանի աշխատավորների կուսակցություն, Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն և Communist Party of West Belarus?
Պարգևներ և
մրցանակներ
«Գրյունվալդի խաչ» 3-րդ աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Արիության խաչ Պարտիզանական խաչ և Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
ԵրեխաներԱլեքսանդր Սմոլյար և Եվգենիուշ Սմոլյար
 Grzegorz Smolar Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

ԳՀերշ Սմոլյարը ծնվել է 1905 թվականին Զամբրուվում՝ գազավորված ջուր արտադրողի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է տարրական դպրոցի 4-րդ դասարանը։ 1918 թվականին կազմակերպել է սիոնիստական երիտասարդության ձախ խումբը, որն անվանել է Սոցիալիստական երիտասարդության միություն։ 1920 թվականի հուլիսին՝ լեհ-խորհրդային պատերազմի ժամանակ, երբ Կարմիր բանակը մտել է Լեհաստան, Սմոլլյարը դարձել է տեղական հեղափոխական կոմիտեի անդամ, ինչը պատճառ է դարձել Լեհական ոստիկանության կողմից նրան հետագա վերահսկողության տակ վերցնելու համար։ Ավելի ուշ տեղափոխվել է Վարշավա, որտեղ անդամագրվել է Լեհաստանի կոմունիստական կուսակցությանը։

Կուսակցության հանձնարարությամբ մեկնել է Կիև, որտեղ դարձել է գավառական ՀամԼԿԵՄ-ի տնտեսական բաժնի քարտուղար։ Միաժամանակ զբաղեցրել է «Աշխատավոր երիտասարդություն» երիտասարդական թերթի քարտուղարի պաշտոնը։ Սովորել է Մոսկվայի ազգային փոքրամասնությունների կոմունիստական համալսարանի հրեական բաժնում։ 1924 թվականին Վ. Ի. Լենինի մահից հետո Հերշ Սմոլյարն ուղարկվել է Ուման՝ կոմերիտմիության շրջանային համագումարի, որտեղ նա կազմակերպել է այսպես կոչված «լենինյան հարկը» կոմսոմոլի համար: 1925 թվականին միացել է ՀամԿ(բ)Կ-ին և ուղարկվել Խարկով, որտեղ աշխատել է որպես «Երիտասարդ գվարդիա» ամսագրի խմբագիր։ Ավելի ուշ նրան ուղարկել են Մոսկվա։

1926 թվականին ընտրվել է ՀամԼԿԵՄ կենտրոնական կոմիտեին կից Հրեական կենտրոնական բյուրոյի անդամ։ 1928 թվականին Կոմինտեռնի լեհական մասնաճյուղը նրան ուղարկել է Լեհաստան, որտեղ Վիլնյուսում աշխատել է որպես կոմունիստական երիտասարդության քաղաքային բաժանմունքի քարտուղար, այնուհետև՝ Արևմտյան Բելառուսի Կոմունիստական կուսակցության քարտուղար։ Շուտով Հերշ Սմոլյարը ձերբակալվել և երեք տարով բանտարկվել է։ Ազատ արձակվելուց հետո նշանակվել է Արևմտյան Բելառուսի Կոմունիստական կուսակցության քարտուղար Բարանովիչիում, Սլոնիմում և Բելոստոկում։

1934 թվականից զբաղեցրել է Արևմտյան Բելառուսի կոմունիստական կուսակցության կենտկոմի հրատարակչական գործի կառավարչի պաշտոնը։ Միևնույն ժամանակ սկսել է լույս ընծայել տպագիր հրատարակություններ իդիշ լեզվով: 1936 թվականին կրկին ձերբակալվել է և դատապարտվել վեց տարվա ազատազրկման։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա Կարմիր բանակի կողմից ազատվել է կալանքից և սկսել է աշխատել որպես Białystokier Sztern (իդիշ լեզվով) օրաթերթի խմբագիր, որը Արևմտյան Բելառուսի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շրջանային բաժանմունքի թերթն էր: Նացիստական Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակման ժամանակ Հերշ Սմոլյարը եղել է Մինսկում: Խորհրդային զորքերի կողմից Մինսկը հանձնելուց հետո նրան ուղարկել են Մինսկի գետտո, որտեղ նա 1942 թվականին գլխավորել է ընդհատակայինների ռազմական կազմակերպությունը, և որտեղից նրան հաջողվել է փախչել։ Հետագայում Հերշ Սմոլյարը՝ որպես կոմիսար՝ լեյտենանտի կոչումով և Եֆիմ կեղծանունով, ծառայել է Նալիբոկյան թավուտում գործող բելառուսական պարտիզանական ջոկատներից մեկում: Պարտիզանական ջոկատում եղած ժամանակ հրատարակել է մի քանի պարտիզանական թերթ ռուսերեն և իդիշ լեզուներով։

Մասնակցել է 1944 թվականի հուլիսի 16-ին Մինսկում կայացած պարտիզանական շքերթին։

1946 թվականին որպես հայրենադարձ ուղարկվել է Լեհաստան, որտեղ աշխատել է լեհ հրեաների կենտրոնական կոմիտեի մշակույթի և քարոզչության բաժնում: 1949-1950 թվականներին եղել է լեհ հրեաների կենտրոնական կոմիտեի նախագահ՝ Ենթամանդատային Պաղեստին մեկնած Ադոլֆ Բերմանի փոխարեն։ Այնուհետև մինչև 1962 թվականը Հերշ Սմոլյարը եղել է Լեհաստանում հրեաների հասարակական-մշակութային ընկերության նախագահը։ Մինչև 1968 թվականը եղել է «Ֆոլքսշտիմե» թերթի գլխավոր խմբագիրը։ 1968 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ հեռացվել է կուսակցությունից։ Հրատարակել է իդիշով հրապարակախոսական և հուշագրական բնույթի մի շարք գրքեր։

1970 թվականին մեկնել է Իսրայել, որտեղ աշխատել է Երուսաղեմի ազգային գրադարանում և Թել Ավիվի համալսարանում։

Հերշ Սմոլյարը մահացել Է 1993 թվականին Թել Ավիվում։

Պարգևներ

խմբագրել
  • Պարտիզանական խաչ
  • «Գրյունվալդի խաչ» III աստիճանի շքանշան
  • «Աշխատանքի դրոշ» II աստիճանի շքանշան
  • Քաջերի խաչ
  • Լեհաստանի Վերածննդի սպայական շքանշան:

Հրատարակություններ

խմբագրել
  • פֿון מינסקער געטאָ (Ֆուն մինսկեր գետտո — Մինսկի գետտոյից), Մ., «Դեր Էմես» պետական հրատարակչություն, 1946։
  • ייִדן אָן געלע לאַטעס (յիդն օն գելե լատես — հրեաներն առանց դեղին աստղերի), Վարշավա, 1948։
  • װוּ ביסטו חבֿר סידאָראָװ (Վու բիստու հավեր Սիդորով? —— Որտե՞ղ ես, ընկեր Սիդորով), Թել Ավիվ, 1975։
  • Менскае гета: Барацьба савецкіх габраяў-партызанаў супраць нацыстаў. — Менск: Тэхналёгія, 2002, 184 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Hersh Smolar». Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-06-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • August Grabski: Działalność komunistów wśród Żydów w Polsce (1944—1949). Warszawa: Trio, 2004. ISBN 8388542877.
  • Grzegorz Berendt: Życie żydowskie w Polsce w latach 1950—1956. Z dziejów Towarzystwa Społeczno-Kulturalnego Żydów w Polsce. Gdańsk: Wydawnictwo Uniwersytetu Gdańskiego, 2006. ISBN 8373263853.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերշ Սմոլյար» հոդվածին։