Նալիբոկյան թավուտ, Նալիբոկյան անտառ (բելառուս․՝ Налібоцкая пушча), Բելառուսի ամենաընդարձակ անտառային զանգվածը։ Գտնվում է Նեման գետի աջ վտակներ Բերեզինայի և Ուսայի ավազանում[2]։ Զբաղեցրած մակերեսի չափերը տատանվում են 1400 քառակուսի կիլոմետրից մինչև 2400 կմ², իսկ հարակից տարածքների հաշվառմամբ՝ շատ ավելին[3]։ Մեր օրերում թավուտը բաժանված է Մինսկի մարզի Վոլոժինսկի ու Ստոլբցովսկի շրջանների և Գրոդնոյի մարզի Նովոգրուդսկի, Կորելիչսկի ու Իվևսկի շրջանների միջև։ Դա Բելառուսի յուրօրինակ պատմամշակութային տարածաշրջաններից է, որտեղ միահյուսվել են սլավոնական, բալթիական, եվրոպական ավանդույթները։ 2009 թվականից սկսած՝ ամեն տարի թավուտում անց են կացվում մարաթոնյան վազքի մրցումներ (մարաթոն «Նալիբոկի»)[4]։

Նալիբոկյան թավուտ
Տեսարան Նալիբոկյան թավուտից
Տեսակold-growth forest? և անտառ
Երկիր Բելառուս
ՎարչատարածքԳրոդնոյի մարզ
ԲԾՄ151 մետր[1]
Մակերես190 000 ± 50 000 հեկտար
Ձևավորում10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թավուտի անվանումն առնչվում է այնտեղ գտնվող Նալիբոկի գյուղի անվան հետ։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այս թավուտում թաքնվելով՝ գերմանացի ֆաշիստների դեմ մարտեր են մղել Բելսկի եղբայրների և Բորիս Բուլատի պարտիզանական ջոկատները։

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից հետո անտառը մասամբ ենթարկվել է ռադիոակտիվ վարակման (օրինակ՝ Իվանեց քաղաքի շրջակայքում)։ 2013 թվականի դրությամբ մի շարք գյուղեր ունեին «վերաբնակեցման իրավունքով բնակավայր»-ի կարգավիճակ։ Թավուտից հավաքված սունկերն ու հատապտուղները պարտադիր կարգով պետք է ստուգման ենթարկվեն՝ ճառագայթահարվածության առկայությունն ու աստիճանը պարզելու նպատակով։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GeoNames — 2005.
  2. Dagnoslaw Demski, NALIBOKI I PUSZCZA NALIBOCKA — ZARYS DZIEJÓW I PROBLEMATYKI, [1] Արխիվացված 2017-08-09 Wayback Machine
  3. Природа Белоруссии: Попул. энцикл. / БелСЭ; Редкол.: И. П. Шамякин (гл.ред.) и др. — Мн.: БелСЭ, 1986. — 599 с., 40 л. ил. С. 91.
  4. «Марафон "Налибоки" / Промвад Тур '13 / Promwad Tour» (ռուսերեն). promwadtour.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նալիբոկյան թավուտ» հոդվածին։