Հերմեսվիլլա

պալատ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Լայնցեր Տիրգարդեն շրջանում

Հերմեսվիլլա (գերմ.՝ Hermesvilla), պալատ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Լայնցեր Տիրգարդեն շրջանում (ավստրիական Հաբսբուրգների որսորդական շրջանում)։ Ավստրո-Հունգարական կայսրության կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը պալատը նվիրել է իր կնոջը՝ կայսրուհի Էլիզաբեթին (ով պատմության մեջ մնացել է «Սիսի» մականվամբ), ինչից հետո շինությունը սկսեց կոչվել «երազների ամրոց»։ Վիլլայի անվանումն առաջացել է այգում գտնվող Հերմեսի մարմարյա արձանից։ 21-րդ դարում վիլլան հայտնի էայնտեղ պահվող արվեստի հռչակավոր գործերով և կառույցը շրջապատող բնությամբ։ Պալատը օգտագործվում է Վիեննայի թանգարանի կողմից արվեստի պատմությանն առնչվող հատուկ ցուցադրություններ համար[1][2][3]։

Պալատ
Հերմեսվիլլա
գերմ.՝ Hermesvilla
ԵրկիրԱվստրիա
ՏեղագրությունԼայնցեր Տիրգարդեն, Վիեննա
ՀիմնադիրՖրանց Յոզեֆ I
Հիմնադրման թվական1881թ.
Շինարարության սկիզբ1882թ.
Շինարարության վերջ1886թ.
ԿցաշինություններՁիանոց
Հայտնի բնակիչներՖրանց Յոզեֆ I
Էլիզաբեթ Բավարացի
Քարտեզ
Քարտեզ
Հերմեսվիլլաը Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հերմեսի արձան խմբագրել

1881 թվականի ամռանը Ավստրո-Հունգարական կայսրության կայսր Ֆրանց Իոսիֆ I-ը որոշեց կառուցել Հերմեսվիլլան, որը սկզբնական շրջանում ուներ «Վիլլա Վալդրու» (գերմ.՝ Villa Waldruh): Գոյություն ունի տեսակետ, որի համաձայն կայսրը ցանկանում էր, որպեսզի իր կինը՝ կայսրուհի Ելիթաբեթը, ով հաճախ էր ճանապարհորդում, առավել երկար ժամանակով մնար Վիեննայում։ Պալատը նախագվել է ճարտարապետ Կառլ Ֆրայեր ֆոն Հասենաուերը։ Շինարարությունը տևել է 1882 թվականից 1886 թվականը[1][2][4]։

1885 թվականին որոշում կայացվեց շինությունը վերանվանել «Հերմեսվիլլա»։ Կայսրուհին անձամբ պատվիրել է Հերմեսի քանդակը բեռլինյան նկարիչ Էռնստ Հարտերին և հրահանգել այն տեղադրել դղյակի այգում։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստաթղթեր, որոնք նկարագրում են դղյակի աստիճանների շինարարության համար նախատեսված քարի և մարմարի առաքումները։ Դղյակի հարակից շինությունների կառուցման համար օգտագործվել են տարբեր տեսակի քարեր[1]։

1886 թվականին վիլլայի և հարակից բոլոր շինությունների, այդ թվում՝ կայսրուհի Ելիզաբեթի ձիերի ձիանոցի շինարարությունն ամբողջությամբ ավարտվեց։ 1887 թվականից մինչև 1898 թվականի իր մահը կայսերական զույգը կանոնավոր կերպով այցելում և որոշակի ժամանակ էր անցկացնում դղյակում[1]։

Վիլլայի ներքին բակի շատրվան խմբագրել

Կայսր Ֆրանց Իոսիֆը, նախագծելով վիլլայի հարակից տարածքի նախագիծը, հրամայեց հեռացնել հարակից բոլոր մարգագետինները, որպեսզի այդպիսով վերացվեին մոծակները։ Կայսերը անհանգստանում էր իր կնոջ համար, ով սիրում էր ձիավարություն։ Փոքր լճակի մոտ կայսրուհու համար կառուցվեց տաղավար, որը չի պահպանվել մինչև մեր օրեր։ Վիլլա տանող ճանապարհը եղել է Վիեննայի առաջին փողոցներից մեկը, որոնք էլեկտրաէներգիայով լուսավորվել են։ Վիլլան նաև հանդիսանում էր Վիեննայի առաջին շինություններից մեկը, որը միացվեց հեռախոսագծին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վիեննայի հետպատերազմյան օկուպացիայի ընթացքում վիլան թալանվում է ավստրիական խորհրդային զորքերի կողմից և հետագա որոշակի ժամանակահատվածում լքված և անմխիթար վիճակում է եղել։ Սակայն, 1963 թվականին Դիսնեյի նկարահանած «Սպիտակ ձիերի հրաշալի փրկությունը» ֆիլմը կրկին վերածնել է դղյակը։ Մասնավոր նախաձեռնությունը ավստրիական իշխանությունների մոտ հետաքրքրություն առաջեցրեցին վերանորոգել վիլլան, որի շինարարությունը տևեց 1968 թվականից մինչև 1974 թվականը։

Վիլլայում առաջին ցուցադրությունը բացվել է 1971 թվականին որպես Բուդապեշտում կազմակերպված «Համաշխարհային որսորդական ցուցադրության» մաս:Այդ ժամանակվանից վիլլան դարձավ մայրաքաղաքի «ադամանդը», որը տեղակայված է 2500 հեկտար տարածություն ունեցող բնության արգելոցի կենտրոնում և հանդիսանում է Հաբսբուրգների ժամանակաշրջանի մշակույթի ներկայացուցիչների սիրված վայր։

 

Ներքին հարդարում խմբագրել

Հանս Մակարտի Գուստավ Կլիմտի և Վիկտոր Տիլգների Ֆրեսկոները հանդիսանում են վիլլայի անբաժանելի մասը։ Առաջին հարկում գտնվում են կայսրուհու սենյակները, որոնցից մեկը սկզբնական շրջանում կահավորված էր մարմնամարզական սարքավորումներով։ Առաջին հարկում ներկայացված են նաև . Ավգուստ Այզենմենգերի, Գուգո Շառլեմոնի և Ադոլֆ Ֆալկենշտեյնեյերի ֆրեսկոները, որոնցում ներկայացված են սպորտի տարբեր տեսակները[4]։

Կայսրուհու զգեստասենյակի հետևում գտնվում է նրա ննջարանը։ Ի տարբերություն այլ սենյակների՝ այստեղ պահպանվել են պատմական տարրերը, այդ թվում՝ կայսերական բարոկկո ոճով կառուցված անկողինը, որը թվագրվում է կայսրուհի Մարիա Թերեզայի ժամանակներով։ Այդ ննջարանի ֆրեսկոները, որոնք ստեղծվել են Հանս Մակարի կողմից, իրենց մեջ ներառում են շեքսպիրյան «Միջամառային գիշերվա երազ» ստեղծագործության տարրեր։ Շրջանակային աստիճանը սենյակը միացնում է վերին հարկի և այգու հետ։ Պալատի սրահում գտնվում է Ֆրանց ֆոն Մաչի, Գուստավ Կլիմտի և Գեորգիա Կլիմտի վերականգնված «Գարուն» ստեղծագործությունը[4]։

2006 թվականի վիլլայի դիմաց տեղադրվել է Ուլրիկե Տրյուգերի «Ելիզաբեթ» քանդակը, որը սկզբնական շրջանում (2001 թվականից) տեղադրված էր Լայնցի կենդանաբանական այգում։ Քանդակը պատրաստվել է կարարայան մարմարից, ունի մոտավորապես 2.5 մ բարձրություն և 6.5 տոննա կշիռ։ Տրյուգերը ցանկանում էր, որ իր ստեղծագործությունը դառնա «Սիսիի» մասին ռոմանտիզացվածկաղապարներին կաղապարներին հակակշիռ[5][6][7]։

Ձիանոց խմբագրել

Ձիանոցը, որը կառուցվել էր կայսրուհու ձիերի համար, տեղակայված է պալատի ձախ կողմում։ Հնարավորինս հաջողվել է պահպանել ձիանոցի նախնական տեսքը։ Ախոռների մեջտեղում առկա է 20 մետր տրամագծով հարթակ, որտեղ ձիերը վատ եղանակի ժամանակ զբոսնում էին։ 1950-ական թվականներից մինչև 2005 թվականը ձիանոցըն օգտագործվել է իսպանական ձիարշավորդների դպրոցի լիպիցյան ձիերին պահելու համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Wien Museum - HERMESVILLA. Արխիվացված 2017-10-18 Wayback Machine(գերմ.)
  2. 2,0 2,1 Thomas Trenkler. Sisi in Vienna. On the traces of the Empress Elisabeth. — Vienna: Ueberreuter publishing, 2005. — 568 с. — ISBN 3-8000-7115-0.(գերմ.)
  3. "Wien Museum Overview" English language brochure. Accessed April 2, 2010.(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 "Hermesvilla" Wien Museum. Արխիվացված 2011-06-13 Wayback Machine](գերմ.)
  5. "Eilsabeth" (in German) Ulrike Truger. Արխիվացված 2016-03-03 Wayback Machine(գերմ.)
  6. «"Gesellschaftspolitische projekte" (Socio-Political Projects). Ulrike Truger». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. Fischer, Lisa. "Female Montumentalität" (Female Monuments) Ulrike Truger.. Արխիվացված 2017-03-26 Wayback Machine(գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմեսվիլլա» հոդվածին։