Լեոպոլդ Ռանկե
Լեոպոլդ Ռանկե Լեոպոլդ ֆոն Ռանկե (Leopold von Ranke, դեկտեմբերի 21, 1795[1][2][3][…], Վիե, Roßleben-Wiehe, Kyffhäuserkreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - մայիսի 23, 1886[1][5][2][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[6][4]), գերմանացի պատմաբան։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1825-1871), Պրուսական թագավորության պաշտոնական պատմագիր (1841 թվականից)։ Ռանկեի հայացքները ձևավորվել են իդեալիզմի և բողոքականության ազդեցությամբ։ Ըստ նրա, պատմ․ ընթացքը աշխարհի կառավարման «աստվածային պլանի» իրականացումն (պրովիդենցիալիզմ) է, և որում վճռական է կրոնի դերը, խիստ կարևորել է քաղ․ և դիվանագիտական պատմությունը, «մեծ մարդկանց» (թագավորներ, պապեր, զորավարներ) գործունեությունը, անտեսել սոցիալական հարաբերությունները։ Այդ սկզբունքներն արտահայտված են նրա «Ռոմանական և գերմանական ժողովուրդների պատմությունը 1494-1535 թթ. (1824), «Հարավային Եվրոպայի թագավորներն ու ժողովուրդները 16-17-րդ դարերում» (1827), «Գերմանական պատմությունը Ռեֆորմացիայի դարաշրջանում» (հ․ 1-6, 1839-1847), «Պրուսական պատմության տասներկու գիրք» (հ․ 1-5, 1874), «Ֆրանսիական պատմությունը, հատկապես 16 և 17 դարերը» (հ․ 1-5, 1852-1861), «Անգլիական պատմությունը, հատկապես 16 և 17-րդ դարերը» (հ․ 1-7, 1859-1868) և այլն աշխատություններում, որոնք պերճ են շարադրանքով, սակայն ծայրահեղ մակերեսային ե այլ բովանդակությամբ։ Ռանկեի ներդրումը պատմագիտության զարգացման մեջ նրա հետազոտական մեթոդիկան է, որի համաձայն՝ օբյեկտիվ ճշմարտությունը բովանդակվում է գլխավորապես (քաղ․ բնույթի) արխիվային նյութերում (ինչ չկա փաստաթղթերում, գոյություն չունի պատմության համար), աղբյուրների ճիշտ օգտագործումը պահանջում է բանասիրական վերլուծություն, Փաստաթղթերի հավաստիության հաստատում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Թուրինի Գիտությունների Ակադեմիա — 1757.
- ↑ 5,0 5,1 5,2 KNAW Past Members
- ↑ 6,0 6,1 6,2 Ранке Леопольд фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118598279 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |