Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի IV (այլ կիրառումներ)

Հենրի IV, (դեկտեմբերի 13, 1553[1][2], Պո, Պո - մայիսի 14, 1610(1610-05-14)[3][4][1][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5]), Ֆրանսիայի թագավոր 1589 թվականից։ Բուրբոնների դինաստիայի առաջին ներկայացուցիչը։ 1562 թվականից Նավառայի թագավոր (Հենրի Նավառացի)։

Հենրի IV
Ծնվել է՝դեկտեմբերի 13, 1553[1][2]
ԾննդավայրՊո, Պո
Մահացել է՝մայիսի 14, 1610(1610-05-14)[3][4][1][…] (56 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5]
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիայի թագավորություն
ՏոհմՎալուաներ, Բուրբոններ և Albret?
քաղաքական գործիչ, միապետ և ռազմական հրամանատար
ՀայրAntoine of Navarre?[3][6]
ՄայրJeanne d'Albret?[3][6]
ԵրեխաներԼուի Արդար[6], Իզաբելլա Ֆրանսիացի[6], Christine of France?, Gaston, Duke of Orléans?, Հենրիետա Մարիա Ֆրանսիացի[6], César, Duke of Vendôme?, Catherine Henriette de Bourbon?, Nicolas Henri, Duke of Orléans?, Alexandre de Vendôme?, Henri de Bourbon, Duke of Verneuil?, Antoine de Bourbon?, Jeanne-Baptiste de Bourbon?[2], Gabriela Angélica de Bourbon?[2], stillborn son d'Estrées?[2] և Marie Henriette de Bourbon?[2]
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտների ղեկավար։ 1593 թվականին ընդունել է կաթոլիկություն և մտել Փարիզ։ 1598 թվականին Նանտի էդիկտովը հուգենոտներին շնորհել է դավանանքի ազատություն և այլ արտոնություններ։ Հենրի IV-ի քաղաքականությունը նպաստել է բացարձակ միապետության ամրապնդմանը. դադարեցվել է Գլխավոր շտատների հրավիրումը, սահմանափակվել են նահանգային ժողովների իրավունքները, աճել է բյուրոկրատական ապարատի դերը են։ Տնտեսության ասպարեզում վարել է պրոտեկցիոնիզմի (հովանավորություն) քաղաքականություն, խթանել Ֆրանսիայի մանուֆակտուրաների զարգացումը, բարեկարգել ճանապարհները, բացել նոր ջրանցքներ ևն։ 1604 թվականին սկսվել է Կանադայի գաղութացումը ֆրանսիացիների կողմից։ Հենրի IV-ի կառավարությունը վերացրել է գյուղացիների ժամկետանց պարտքերը, սակայն բարձրացրել անուղղակի հարկերը։ Հենրի IV-ը ղեկավար դեր է խաղացել հակահաբսբուրգյան ընդդիմություն կազմակերպելու գործում, նախապատրաստել Տաբսբուրգների դեմ պատերազմը։ Հենրի IV-ին սպանել է մոլեռանդ կաթոլիկ Ռավալյակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի IV (Ֆրանսիա)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 354