Հենրի Ռոջերս Սիգեր (անգլ.՝ Henry Rogers Seager, հուլիսի 21, 1870(1870-07-21)[1], Լանսինգ - օգոստոսի 23, 1930(1930-08-23)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, 1922 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, Աշխատանքային իրավունքի ամերիկյան ասոցիացիայի նախագահ։

Հենրի Սիգեր
Henry Rogers Seager.jpg
Ծնվել էհուլիսի 21, 1870(1870-07-21)[1]
Լանսինգ
Մահացել էօգոստոսի 23, 1930(1930-08-23)[1] (60 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՄիչիգանի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Վիեննայի համալսարան, Հումբոլդտի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարSimon Patten?
Եղել է գիտական ղեկավարWilliam Morris Leiserson?, Paul Frederick Brissenden?[3] և Henry E. Hoagland?[3]
Henry Rogers Seager Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հենրին ծնվել է 1870 թվականի հուլիսի 21-ին Լանսինգում, Միչիգան, ամերիկացի իրավաբան Շայլեր Ֆիսկա Սիգերի և Ալիսայի ընտանիքում[4]։

Սիգերը Միչիգանի համալսարանն ավարտել է փիլիսոփայության բակալավրի աստիճանով 1890 թվականին, այնուհետև 1890-1891 թվականներին (մեկ դասընթաց) ուսանել է Ջոնս Հոփքինսի համալսարանում՝ պրոֆեսորներ Հերբերտ Բաքստեր Ադամսի և Ռիչարդ Էլիի ղեկավարությամբ, 1891-1893 թվականներին ուսանել է Հալլե-Վիտենբերգի համալսարանում, Բեռլինի համալսարանում և Վիեննայի համալսարանում։ 1893-1894 թվականներին ուսանել և փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Փենսիլվանիայի համալսարանում Սայմոն Պատենի ղեկավարությամբ։ Իրավունքի դոկտորի պատվավոր աստիճանը ստացել է 1929 թվականին Կոլումբիայի համալսարանում[4]։

Դասախոսական գործունեությունը սկսել է 1894 թվականին Ուորտոնի բիզնես դպրոցում, 1896 թվականին դարձել է պրոֆեսորի ասիստենտ, իսկ 1902 թվականին ասոցացված պրոֆեսոր Ուորտոնի բիզնես դպրոցում։ 1905 թվականին Կոլումբիայի համալսարանում անցել է Պոլիտէկոնոմիայի պրոֆեսորի պաշտոնին[4]։

Սիգերը Ամերիկյան աշխատանքային իրավունքի ասոցիացիայի հիմնադիրներից մեկն էր և երեք անգամ նշանակվել է նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է նավաշինարարական ոլորտի աշխատանքային վեճերի խորհրդի քարտուղար։ 1919-1920 թվականներին՝ նախագահական երկրորդ արդյունաբերական խորհրդաժողովի քարտուղար։ Եղել է Political Science Quarterly ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[5]։

1930 թվականի օգոստոսի 23-ին Հենրիին մահացել է երկշաբաթյա թոքաբորբից հետո՝ Խորհրդային Ռուսաստանի արդյունաբերական և ագրարային կենտրոնների վեցշաբաթյա շրջագայության ժամանակ, տեղեկություններ հավաքելով առաջին հնգամյա պլանի արդյունքների մասին՝ ի թիվս ամերիկացի տնտեսագետների հանձնաժողովի 28 անդամների[4]։

ԸնտանիքԽմբագրել

Հենրին ամուսնացել է Ֆիլադելֆիայից Հարիեթ Հենդերսոնի հետ 1899 թվականի հունիսի 5-ին, որը մահացել է 1928 թվականին։ Ունեցել են մեկ որդի՝ Շայլեր Ֆիսկա Սիգերը[4]։

ՄատենագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. 3,0 3,1 Mathematics Genealogy Project — 1997.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Henry Rogers Seager // The American Economic Review, Vol. 20, No. 4. — Dec., 1930. — P. 794-797.
  5. Horton G. Guide to the Henry R. Seager Research Notes And Monographs, 1890-1923 // Kheel Center for Labor-Management Documentation and Archives, Cornell University Library. — 1968.