Սայմոն Նելսոն Պատեն (անգլ.՝ Simon Nelson Patten , մայիսի 1, 1852(1852-05-01)[1] կամ 1852[2], Sandwich - հուլիսի 24, 1922(1922-07-24)[1] կամ 1922[2], Browns Mills, Pemberton Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, 1908 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, Ուորտոնի բիզնեսի դպրոցի դեկան, առաջինն է արձանագրել «սակավ տնտեսությունից» «առատ տնտեսության» անցման միտումը։

Սայմոն Պատեն
անգլ.՝ Simon Nelson Patten
Ծնվել էմայիսի 1, 1852(1852-05-01)[1] կամ 1852[2]
Sandwich
Մահացել էհուլիսի 24, 1922(1922-07-24)[1] կամ 1922[2]
Browns Mills, Pemberton Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Ուորթոնի դպրոց
Գործունեության ոլորտտնտեսագիտություն, economics and politics?[2] և welfare economics?[2]
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարJohannes Conrad?
Եղել է գիտական ղեկավարՀենրի Սիգեր

Կենսագրություն խմբագրել

Սայմոնը ծնվել է Իլինոյս նահանգի Դե Կալբ շրջանի Սենդվիչ քաղաքում, 1852 թվականի մայիսի 1-ին, հողագործ և պետական իրավաբան Ուիլյամ Պատենի և Էլիզաբեթ Նելսոն Պրատ Պատենի ընտանիքում։ Ավարտելով շրջանի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Իլինոյս նահանգի Օրորա քաղաքի մոտ գտնվող Ջենինգսի ճեմարան և ավարտել այն 1874 թվականին։ 1874 թվականի ընթացքում զբաղվել է ֆերմերությամբ[3]։

1875 թվականին ընդունվել է Հյուսիսարևմտյան համալսարան։ 1876 թվականին ընկերոջ՝ Ջոզեֆ Ջոնսոնի խորհրդով մեկնել է Գերմանիայի Հալլե-Վիտենբերգի համալսարան, որտեղ ուսանել է 1876-1878 թվականներին Յոհաննես Կոնրադի ղեկավարությամբ՝ համակուրսեցի Էդմունդ Ջեյմսի հետ և 1878 թվականին դոկտորի աստիճան ստացել։ Այնտեղ էլ հայտնվել է տնտեսագիտության պատմական դպրոցի ազդեցության տակ[3]։

1879 թվականի ընթացքում զբաղվել է ֆերմերությամբ, իսկ հետո ընդունվել է Չիկագոյի իրավաբանական դպրոց, որը ստիպված է եղել թողնել տեսողության վատթարացման պատճառով։ Երկու տարվա ընթացքում Սայմոնը պայքարել է հիվանդության դեմ և դասախոսություններ կարդացել Ջենինգս վարժարանում, որտեղ նա նախկինում սովորել էր, ապա Հոմվուդում[3]։

1888 թվականին Հռոդոսում դարձել է կրթության վարչության պետ, և նույն 1888 թվականին դարձել է Փենսիլվանիայի համալսարանին կից Ուորտոնյան բիզնես դպրոցի պոլիտէկոնոմիայի պրոֆեսոր։ 1888 թվականին Սայմոն Պատենը և էդմունդ Ջեյմսը սկսել են հրապարակումներ ստեղծել Փենսիլվանիայի համալսարանում քաղաքական և սոցիալական գիտությունների ոլորտում։ 1889 թվականին նրանք հիմնել են Ամերիկյան քաղաքական և սոցիալական գիտությունների ակադեմիան։ 1895 թվականին Պատենը դարձել է Ուորտոնի բիզնես դպրոցի դեկանը մինչև 1912 թվականը։ 1917 թվականին Պատենը 65 տարեկան հասակում թոշակի է անցել Փենսիլվանիայի համալսարանից[3][4]։

Սայմոնը մահացել է 1922 թվականի հուլիսի 24-ին՝ Նյու Ջերսի նահանգի Բրաուն Միլս քաղաքում[3]։

Ընտանիք խմբագրել

1903 թվականի սեպտեմբերի 2-ին Պատերնն ամուսնացել է Շառլոտ Քիմբոլի հետ Կանտոնում, սակայն 1909 թվականին բաժանվել են, իսկ երեխաներ չունեին[3]։

Հիմնական ներդրումը գիտության մեջ խմբագրել

Իր «քաղաքակրթության նոր հիմքը» գրքում, որը լույս է տեսել 1907 թվականին Նյու Յորքի Սոցիալական աշխատանքի դպրոցում Պատենի կարդացած դասախոսությունների հիման վրա, նշվում է, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ երկրագնդի ռեսուրսները բավարար են արևմտյան աշխարհի համար «առատ տնտեսություն» ապահովելու համար. բավարար է հարստությունը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա հասնել ճիշտ սննդի, լավ բնակարանի և հագուստի մակարդակի, կրթության, որը կհամապատասխանի արդյունաբերության մեջ աշխատելու պահանջներին։ Այդ ցանկալի նպատակներին հասնելու համար պահանջվում է սոցիալական գործողությունների խումբ և բարեփոխումներ[5]։

Իր «Տնտեսական դինամիկայի տեսությունը» գրքում, որը հրապարակվել է 1892 թվականին, Պատենը նշում է, որ անցումը «առատ տնտեսությանը» ցույց է տալիս, որ պետական ծախսերը հեռանում են ռազմական ծախսերի ֆինանսավորումից, որոնք ուղղակի բեռ էին հարկատուների համար դեպի ենթակառուցվածքներում ներդրումներ (երկաթուղի, ջրանցքներ, փոստային ծառայություններ և հանրային կրթություն), դրանով իսկ հասնելով այդ հարկատուների զարգացման ավելի բարձր մակարդակի։ Հասարակական տրանսպորտը կնվազեցնի կենտրոնում գտնվող անշարժ գույքի արժեքը (տնտեսական վարձավճարը)՝ ծայրամասի նկատմամբ[6]։

Մատենագրություն խմբագրել

Պատենը հրատարակել է 22 գիրք և մի քանի հարյուր գիտական ու հանրաճանաչ հոդվածներ[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lach E. L. Simon Nelson Patten // Oxford University Press / American National Biography Online. — 2000.
  4. The New School for Social Research Simon Nelson Patten, 1852-1922 / History of economic thought and critical perspectives in economics. Архивировано из первоисточника 10 Ապրիլի 2016.
  5. The Gale Group, Inc Simon Nelson Patten Facts / The Encyclopedia of World Biography.
  6. Hudson M. Simon Patten on Public Infrastructure and Economic Rent Capture // American Journal of Economics and Sociology, Vol. 70, No. 4. — 2011.
  7. Institute for New Economic Thinking Simon Nelson Patten, 1852-1922.