Հենրի Անդերթոն
Հենրի Անդերթոն (անգլ.՝ Henry Anderton, 1630[1][2][3][…], Անգլիա[4] - մոտ 1667[1][3][5], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), 17-րդ դարի անգլիացի նկարիչ-դիմանկարիչ, դիցաբանական բնանկարների նկարիչ։ Աշխատանքային հիմնական գործունեությունը ծավալել է 1650-1660-ական թվականներին։
Հենրի Անդերթոն անգլ.՝ Henry Anderton | |
---|---|
Ծնվել է | 1630[1][2][3][…] |
Ծննդավայր | Անգլիա[4] |
Վախճանվել է | մոտ 1667[1][3][5] |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ և դիմանկարիչ |
Ժանր | դիմապատկեր[3], պատմական գեղանկարչություն[3], նատյուրմորտ[3] և բնանկար[3] |
Ուսուցիչ | ենթդ․ Robert Streater?[3] |
Henry Anderton Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀենրի Անդերթոնը ծնվել է 1630 թվականին Լոնդոնում։ Նա Ռոբերտ Սթրիթերի (1621-1679)՝ արքունի աշխարհահռչակ նկարչի աշակերտն է եղել։
Նկարիչը, ինչպես նաև իր խորհրդատու-ուսուցիչը հիմնականում վրձնում էին պատմադիցաբանական սյուժեով կտավներ, ինչպես նաև բնապատկերներ։ Սակայն ամենից շատ Անդերթոնը հայտնի է որպես դիմանկարի վարպետ։
Կարիերա
խմբագրելՀենրի Անդերթոնը կատարելագործվելու նպատակով մեկնել է Իտալիա։ Հետո հրավեր է ստանում հայրենի արքունիքից։ Դիմանկարչության ասպարեզում հաջողություններ արձանագրելու շնորհիվ նկարչին պալատ է հրավիրում Չարլզ II Ստյուարտ թագավորը՝ որպես պալատական նկարիչ։ Անդերթոնին պատվերներ էին տալիս նաև արքայի ընտանիքի անդամները։
Նկարիչ Հենրի Անդերթոնը ապրել է կնոջ՝ Դորոթիի հետ Լոնդոնի կենտրոնում գտնվող Սենթ Ջայլզ ծխական համայնքում։ Նկարիչը մահացել է վաղ տարիքում՝ Դորոթիին որբևայրի թողնելով։ Անդերթոնը մահկանացուն կնքել է 1667 թվականի հոկտեմբերի 8-ից 21-ը ընկած ժամանակահատվածում։ Նկարչի մարմինն ամփոփված է Սուրբ Էդիգիա եկեղեցու «բանաստեղծների գերեզմանոցում»[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Union List of Artist Names
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Anderton, Henry // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00004496
- ↑ 5,0 5,1 5,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Описание района вокруг церкви Сент-Джайлз даёт Питер Акройд в 12 главе книги «Лондон. Биография».
Գրականություն
խմբագրել- Walpole, Anecdotes of Painting; Nagler, Künstler-Lexicon, ed. 1872
- Füssli, Allgemeines Künstler-Lexicon; Redgrave, Century of Painters, 2 vols., and Dictionary of Painters of the English School
- Bryan, Dictionary of Painters, 2 vols. 1816
- S.D.U.K. Biographical Dict.;
- De Piles, Art of Painting, from the French, with an Essay towards an English School, 1706.
Արտաքին հղումներ
խմբագրել- Henry Anderton (Artnet)
- Portrait of a lady (oil on canvas)
- Живописные работы Генри Андертона на сайте корпорации BBC
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Անդերթոն» հոդվածին։ |