Հենրիխ ֆոն Ֆերշթել

ավստրիացի ճարտարապետ

Հենրիխ ֆոն Ֆերշթել (գերմ.՝ Heinrich von Ferstel, հուլիսի 7, 1828(1828-07-07)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - հուլիսի 14, 1883(1883-07-14)[1][2][5], Գրինցինգ), ավստրիացի ազնվական և ճարտարապետ։ Ունի բարոնի ազնվականական կոչում։

Հենրիխ ֆոն Ֆերշթել
Heinrich von Ferstel
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 7, 1828(1828-07-07)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Մահացել էհուլիսի 14, 1883(1883-07-14)[1][2][5] (55 տարեկան)
Մահվան վայրԳրինցինգ
ԳերեզմանԳրինցինգի գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱվստրիա Ավստրիա
Ազգությունավստրիացի
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
ԵրկերVilla Wartholz?
Մասնագիտությունճարտարապետ, պրոֆեսոր և ուսուցիչ
ԱշխատավայրՎիեննայի տեխնիկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԷրվին ֆոն Ֆերշթել և Max von Ferstel?
 Heinrich von Ferstel Վիքիպահեստում

Հենրիխ ֆոն Ֆերշթելի նախագծմամբ կառուցվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Վոթիվկիրխե եկեղեցին։

Կենսագրություն խմբագրել

Հենրիխ ֆոն Ֆերշթելը ծնվել է 1828 թվականի հուլիսի 7-ին Վիեննայում։ Սովորել է Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժնում։

1885 թվականին Հենրիխը կառավարությունից ստացել է կրթաթոշակ՝ դեպի Իտալիա կրթական ուղևորություն կատարելու համար։ Նախքան այս ուղևորությունը Ֆերշթելը ներկայացրել է իր ծրագիրը՝ Ավստրո-Հունգարիայի մայրաքաղաքի Ռինգշտրասե փողոցում եկեղեցաշինական աշխատանքների համար։

Հենրիխի նախագծած եկեղեցին պետք է կառուցվեր նեոգոթական ճարտարապետական ոճով։ Նեապոլում գտնվելու ժամանակ Հենրիխ ֆոն Ֆերշթելն իմացավ այն մասին, որ իր նախագիծն արժանացել է ճարտարապետական մրցույթի առաջին մրցանակին։ Հենրիխի նախագծած եկեղեցու շինարարական աշխատանքները սկսել են 1856 թվականին։ Այս դեպքից հետո ճարտարապետը սկսեց ճանաչում վայելել ավստրիացիների շրջանում։

Վոթիվկիրխեից բացի, նա նախածգել է նաև Ռինգշտրասեի մի շարք այլ շինություններ։ Բացի այդ, նա նաև դասավանդել է Վիեննայի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցում։

Մահացել է 1883 թվականի հուլիսի 14-ին ծննդավայր Վիեննայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Heinrich Freiherr von Ferstel (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Ferstl, Heinrich (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 4. — S. 201.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ ֆոն Ֆերշթել» հոդվածին։