Ներուղեղային արյունազեղումներ

Ներուղեղային արյունազեղում (ՆՈւԱ), հայտնի նաև ինչպես ուղեղային արյունահոսություն, ներգանգային արյունահոսության տեսակ, որը տեղի է ունենում ուղեղի հյուսվածքի կամ փորոքների սահմանում[3]։ Ախտանիշներն են՝ գլխացավ, միակողմանի թուլություն, փսխում, ցնցումներ, մթագնած գիտակցություն և պարանոցի կարկամություն[2]։ Շատ հաճախ ախտանիշները ժամանակի հետ գնալով վատանում են[1]։ Տենդը նույնպես հաճախ է հանդիպում[1]։ Շատ դեպքերում արյունը առկա է ինչպես պարենքիմայում, այնպես էլ փորոքներում[1]։

Ներուղեղային արյունազեղում
Դեպի կողմնային փորոքներ լցվող ներուղեղային արյունահոսության ՀՇ պատկեր
Տեսակհիվանդություն
ՊատճառՈւղեղի վնասվածք, անևրիզմա, արտերիովենոզ մալֆորմացիաներ, ուղեղի ուռուցքներ[1]
Հիվանդության ախտանշաններԳլխացավ, միակողմանի թուլություն, փսխում, ցնցումներ, գիտակցության մթագնում, պարանոցի կարկամություն, տենդ
Բժշկական մասնագիտությունՆյարդավիրաբուժություն
ՀՄԴ-9431
ՀՄԴ-10I61 և P10.1
ՀոմանիշներՈւղեղային արյունազեղում, ներուղեղային հեմոռագիա, ներաքսիալ արյունազեղում, ուղեղային հեմատոմա, ուղեղային արյունահոսություն
Ռիսկի գործոններԶարկերակային գերճնշում, ամիլոիդոզ, հարբեցողություն, ցածր խոլեստերին, հակամակարդիչներ, կոկաին[2]
ԱխտորոշումՀամակարգչային շերտագրություն[1]
Տարբերակիչ ախտորոշումԻշեմիկ կաթված[1]
ԲուժումԱրյան ճնշման կարգավորում, վիրահատություն, փորոքային դրենաժ[1]
Կանխատեսում20% դեպքերում լավ ելք[2]
Հանդիպման հաճախականությունՏարեկան 2.5 դեպք 10,000-ի հաշվարկով[2]
Մահերի քանակ44%-ը մահանում են մեկ ամսվա ընթացքում[2]
 Intracerebral hemorrhage Վիքիպահեստում

Պատճառներն են՝ ուղեղի վնասվածք, անևրիզմա, արտերիովենոզ մալֆորմացիա և ուղեղի ուռուցքներ[1]։ Սպոնտան արյունահոսության ամենամեծ ռիսկի գործոններն են զարկերակային գերճնշումը և ամիլոիդոզը[2]։ Այլ ռիսկի գործոնների թվին են դասվում՝ հարբեցողություն, ցածր խոլեստերին, հակամակարդիչների և կոկաինի օգտագործում[2]։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է համակարգչային շերտագրության միջոցով[1]։ Նման պատկեր կարող է ունենալ նաև իշեմիկ կաթվածը[1]։

Բուժումը պետք է իրականացվի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում[1]։ Ուղեցույցերը խորհուրդ են տալիս իջեցնել սիստոլիկ զարկերակային ճնշումը մինչև 140 մմ ս․ս․[1][4]։ Եթե հնարավոր է, պետք է դադարեցնել հակամակարդիչների ընդունումը և արյան մեջ գլյուկոզի մակարդակը պահել նորմայի սահմաններում[1]։ Եթե առկա է հիդրոցեֆալիա, ապա կարելի է իրականացնել վիրահատություն և տեղադրել փորոքային դրենաժ, բայց կորտիկոստերոիդներ չպետք է օգտագործվեն[1]։ Որոշ դեպքերում կարող են արդյունավետ լինել արյան հեռացմանը միտված վիրահատությունները[1]։

Տարեկան 10․000 մարդուց 2․5-ի մոտ տեղի է ունենում ուղեղային արյունահոսություն[2]։ Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց և մեծերի մոտ[2]։ Ուղեղային արյունահոսությունով հիվանդների 44%-ը մահանում են առաջիկա մեկ ամսվա ընթացքում[2]։ Լավ ելք դիտվում է դեպքերի մոտ 20%-ում[2]։ Կաթվածները առաջին անգամ դասակարգվել են 2 հիմնական տեսակների՝ արյունահոսություն և անբավարար արյան մատակարարում, 1823 թվականին[5]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Ներուղեղային արյունահոսությունով մարդկանց ախտանիշները կախված են այն բանից, թե ուղեղի որ հատվածն է վնասվել արյունահոսության կողմից և ըստ այդմ խախտվում են այդ հատվածի կողմից կարգավորվող գործընթացները[6]։ Այլ ախտանիշները կախված են ներգանգային ճնշման մեծացման հետ, որը առաջանում է ուղեղի վրա մեծ զանգվածի ճնշման հետևանքով[6]։ Ներուղեղային արյունահոսությունները շատ հաճախ շփոթում են սուբառախնոիդալ արյունազեղումների հետ, քանզի նրանց ախտանիշները շատ նման են։ Ծանր գլխացավը, որին հաջորդում է փսխումը հանդիսանում են ներուղեղային արյունահոսության ամենահաճախ հանդիպող նշանները։ Մեկ այլ հաճախ հանդիպող ախտանիշ է կոլապսը։ Որոշ հիվանդների մոտ կարող է լինել ականջից շարունակական արյունահոսություն։ Որոշ պացիենտներ նաև կարող են ընկնել կոմաի մեջ՝ մինչև արյունահոսության հայտնաբերումը։

Պատճառներ

խմբագրել
 
Աքսիալ ՀՇ-ն ցույց է տալիս արյունազեղում հետին փոսում[7]

Ներուղեղային արյունահոսությունները հանդիսանում են կաթվածի 2-րդ ամենահաճախակի պատճառը, կազմելով կաթվածի համար հոսպիտալացումների մոտ 10%-ը[8]։ Զարկերակային գերճնշումը բարձրացնում է սպոնտան ներուղեղային արյունահոսություններ ռիսկը երկուսից վեց անգամ[7]։ Ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ քան երեխաների, ներպարենքիմային արյունահոսությունները սովորաբար թափանցող գլխի վնասվածքների հետևանք են, սակայն կարող են նաև լինել ներհրված գանգի կոտրվածքների հետևանք։ Այլ պատճառներից են՝ արագացում-դանդաղում վնասվածք[9][10][11], անևրիզմայի պատռվածք, արտերիովենոզ մալֆրմացիա, արյունահոսություն ուռուցքից։ 55-ից մեծ պացիենտների համար ամիլոիդային անգիոպաթիան նույնպես հաճախ հանդիպող պատճառ է։ Շատ քիչ դեպքերում պատճառը ուղեղի երակային սինուսի թրոմբոզն է։

Ներուղեղային արյունազեղման ռիսկի գործոններն են[12]՝

Վնասվածքային ներուղեղային հեմատոմաները լինում են սուր և ուշացած։ Սուր ներուղեղային հեմատոմաները առաջանում են վնասվածքի պահին, մինչդեռ ուշացած ներուղեղային հեմատոմաները՝ վնասվածք ստանալուց 6 ժամից մինչև մի քանի շաբաթ անց։

Ախտորոշում

խմբագրել
 
Հիդրոցեֆալիայով սպոնտան ՆՈւԱ-ի ՀՇ պատկեր[7]

Ապացուցված է, որ և համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիան և մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիան, երկուսն էլ հանդիսանում են արդյունավետ ախտորոշիչ մեթոդ ներուղեղային արյունազեղումներից հետո առաջացող անոթային մալֆորմացիաները հայտնաբերելու համար[13]։ Շատ հաճախ իրականացնում են ՀՇ անգիոգրաֆիա՝ արյունազեղման օջախը, կամ երկրորդային պատճառը հայտնաբերելու համար[14]։

Ներպարենքիմալ արյունազեղումները կարելի է տարբերակել ՀՇ պատկերի վրա, քանզի արյունը ավելի բաց է երևում քան այլ հյուսվածքները և բաժանված է գանգոսկրի ներքին մակերեսից ուղեղային հյուսվածքով։ Արյանը շրջապատող հյուսվածքը սովորաբար ավելի նոսր է մնացած ուղեղային հյուսվածքից՝ այտուցի պատճառով, այդ իսկ պատճառով ՀՇ-ի վրա երևում է ավելի մուգ[14]։

Տեղակայում

խմբագրել

Եթե պատճառը զարկերակային գերճնշումն է, ներուղեղային արյունազեղումները հիմնականում հանդիպում են կճեպում (50%) կամ տեսաթմբում (15%), ուղեղում (10-20%), ուղեղիկում (10-13%), կամրջում (7-15%), կամ ուղեղաբնի մեկ այլ հատվածում (1-6%)[15][16]։

Բուժում

խմբագրել

Բուժումը էականորեն կախված է ՆՈւԱ-ի տեսակից։ Ճիշտ բուժում ընտրելու համար, որը կարող է ներառել ինչպես դեղամիջոցներ այնպես էլ վիրահատություն, իրականացնում են շտապ ՀՇ և այլ ախտորոշիչ հետազոտություններ։

  • Շնչափողային ինտուբացիան ցուցված է այն դեպքերում, երբ հիվանդի մոտ կա գիտակցության մթագնում, կամ շնչուղիների խցանման այլ ռիսկի գործոններ[17]։
  • Հեղուկների հավասարակշռությունը պահպանելու համար նշանակվում են ներերակային հեղուկներ՝ իզոտոնիկ հեղուկները նախընտրելով հիպոտոնիկներից[17]։

Դեղամիջոցներ

խմբագրել
  • Մի հետազոտություն ցույց է տվել, որ հակագերճնշումային դեղամիջոցները, որոնք իջեցնում են արյան ճնշումը սուր փուլերում, լավացնում են հիվանդության ելքը[18]։ Այլ հետազոտություններ չեն գտել հստակ տարբերություն արյան ճնշման ինտենսիվ և ոչ ինտենսիվ հսկման միջև[19][20]։ Ամերիկայի Սրտի Ասոցիացիայի և Ամերիկայի Կաթվածների Ասոցիացիայի 2015 թվականին տպագրված ուղեցույցերը խորհուրդ են տալիս նվազեցնել արյան սիստոլիկ ճնշումը մինչև 140 մմ ս․ս․[1]։ Այնուամենայնիվ, 2015 թվականից ի վեր փաստերը խոսում են դրա նախնական արդյունավետության մասին[21]։
  • Արյան մակարդման VIIa գործոնի ընդունումը առաջիկա 4 ժամերի ընթացքում սահմանափակում է արյունահոսությունը և հեմատոմայի զարգացումը։ Սակայն, այն նաև բարձրացնում է թրոմբոէմբոլիայի ռիսկը[17]։ Ընդհանուր առմամբ, սա չի բերում ելքի բարելավմանը այն պացիենտների մոտ, որվքեր չունեն հեմոֆիլիա[22]։
  • Կոագուլապաթիայի դեպքում կարելի է տալ սառեցված պլազմա, վիտամին K, պրոտամին կամ թրոմբոցիտային տրանսֆուզիա[17]։ Սակայն թրոմբոցիտները վատացնում են վիճակը այն պացիենտների մոտ, ում մոտ զարգացել է սպոնտան ներուղեղային արյունահոսություն հակաթրոմբոցիտային դեղամիջոցների ֆոնի վրա[23]։
  • Ցնցումների կամ բլթային արյունազեղումների դեպքում տալիս են ֆոսֆենիտոին կամ այլ հակացնցումային դեղամիջոցներ[17]։
  • Ներուղեղային արյունազեղումների հետ կապված սթրես խոցերը կանխելու համար նշանակվում են պրոտոնային պոմպի ինհիբիտորներ կամ H2 անտագոնիստներ[17]։
  • Կար կարծիք, որ կորտիկոստերոիդները իջեցնում էին այտուցվածությունը։ Սակայն, լայնածավալ հսկվող հետազոտությունները ցույց տվեցին, որ կորտիկոստերոիդները մեծացնում են մահացելությունը, և սկսեցին այլևս չօգտագործվել[24][25]։

Վիրահատություն

խմբագրել

Վիրահատությունը խորհուրդ է տրվում, եթե հեմատոման մեծ է 1 սմ-ից, առկա է անոթային ախտահարում, կամ բլթային արյունազեղում երիտասարդ պացիենտների մոտ[17]։

  • Ինվազիվ վիրահատական միջամտություններից խուսափելու համար կարելի է անցկացնել կաթետր դեպի ուղեղի անոթաին համակարգ և փակել լայնացած երակները[26]։
  • Հիմային կորիզների արյունազեղման դեպքում կարելի է իրականացնել ստերեոտակտիկ վիրահատություն կամ էնդոսկոպիկ դրենաժավորում, չնայած հաջողված դեպքերը սակավ են[17]։
  • Կարելի է իրականացել կրանիոտոմիա՝ գանգոսկրի հատվածի հեռացում, ինչը թույլ կտա այտուցված ուղեղին տարածվել առանց ճնշվելու։

Կանխատեսում

խմբագրել

Վնասված ուղեղի ներպարենքիմային արյունահոսության մահացության ռիսկը հատկապես բարձր է, եթե վնասվածքը տեղակայված է ուղեղի ցողունում[27]։ Երկարավուն ուղեղի ներպարենքիմալ արյունահոսութունները գրեթե միշտ մահացու են, քանզի նրանք բերում են 10-րդ գանգուղեղային նյարդի՝ թափառող նյարդի վնասման, որը շատ կարևոր դեր է խաղում արյան շրջանառության և շնչառության մեջ[9]։ Նման արյունազեղումներ կարող են նաև առաջանալ կեղևում կամ ենթակեղևային տարածությունում, սովորաբար ճակատային կամ քունքային բլթերում՝ գլխի վնասվածքի հետևանքով, և երբեմն ուղեղիկում[9][28]։

ՀՇ-ի վրա երևացող սպոնտան ներուղեղային արյունազողումների մահացելիությունը կազմում է 34-50%՝ կաթվածից հետո առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որոնցից կեսը տեղի են ունենում առաջին 2 օրերի ժամանակ[29]։ Չնայած մեծ մասամբ մահը վրա է հասնում ներուղեղային արյունազեղումից հետո առաջիկա օրերի ընթացքում, ողջ մնացածների վաղ մահացելիությունը կազմում է 27% համեմատած ընդհանուր պոպուլյացիայի հետ[30]։

Համաճարակաբանություն

խմբագրել

ՆՈւԱ-ն կազմում է ԱՄՆ-ում բոլոր ցերեբրովասկուլյար հիվանդությունների 20%-ը, զիջելով ուղեղային թրոմբոզին (40%) և ուղեղային էմբոլիզմին (30%)[31]։

Հետազոտություն

խմբագրել

Կաթվածից հրահրված բորբոքային պատասխանը դիտվում էր վնասակար սկզբնական շրջաններում, որը ներառում է արյունածին լեյկոցիտներ, նեյտրոֆիլներ և մակրոֆագեր, ինչպես նաև տեղային միկրոգլիա և աստրոցիտներ[32]։ Մարդկանց վրա հետմահու իրականացված հետազոտությունները փաստում են, որ բորբոքումը շուտ է զարգանում և դեռ պահպանվում է մի քանի օր՝ ներուղեղային արյունազեղումից հետո[33]։ Միկրոգլիալ ակտիվացման և բևեռացման մոդուլացումը կարող է փապկեցնել ներուղեղային արյունազեղում-միջնորդված ուղեղի վնասումը և բարելավել ուղեղի վերականգնումը[34]։ Հետաքրքրության նոր առարկա է հանդիսանում պարարտ բջիջների դերը ՆՈւԱ-ի մեջ[35]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Hemphill JC, 3rd; Greenberg, SM; Anderson, CS; Becker, K; Bendok, BR; Cushman, M; Fung, GL; Goldstein, JN; Macdonald, RL; Mitchell, PH; Scott, PA; Selim, MH; Woo, D; American Heart Association Stroke, Council; Council on Cardiovascular and Stroke, Nursing; Council on Clinical, Cardiology (July 2015). «Guidelines for the Management of Spontaneous Intracerebral Hemorrhage: A Guideline for Healthcare Professionals From the American Heart Association/American Stroke Association». Stroke: A Journal of Cerebral Circulation. 46 (7): 2032–60. doi:10.1161/str.0000000000000069. PMC 4462131. PMID 26022637.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Caceres, JA; Goldstein, JN (August 2012). «Intracranial hemorrhage». Emergency Medicine Clinics of North America. 30 (3): 771–94. doi:10.1016/j.emc.2012.06.003. PMC 3443867. PMID 22974648.
  3. Naidich, Thomas P.; Castillo, Mauricio; Cha, Soonmee; Smirniotopoulos, James G. (2012). Imaging of the Brain, Expert Radiology Series,1: Imaging of the Brain (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 387. ISBN 978-1416050094. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Ko, SB; Yoon, BW (December 2017). «Blood Pressure Management for Acute Ischemic and Hemorrhagic Stroke: The Evidence». Seminars in Respiratory and Critical Care Medicine. 38 (6): 718–725. doi:10.1055/s-0037-1608777. PMID 29262429.
  5. Hennerici, Michael (2003). Imaging in Stroke (անգլերեն). Remedica. էջ 1. ISBN 9781901346251. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 Vinas FC and Pilitsis J. 2006. "Penetrating Head Trauma." Արխիվացված 2005-09-13 Wayback Machine Emedicine.com.
  7. 7,0 7,1 7,2 Yadav YR, Mukerji G, Shenoy R, Basoor A, Jain G, Nelson A (2007). «Endoscopic management of hypertensive intraventricular haemorrhage with obstructive hydrocephalus». BMC Neurol. 7: 1. doi:10.1186/1471-2377-7-1. PMC 1780056. PMID 17204141.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. Go AS, Mozaffarian D, Roger VL, և այլք: (January 2013). «Heart disease and stroke statistics--2013 update: a report from the American Heart Association». Circulation. 127 (1): e6–e245. doi:10.1161/CIR.0b013e31828124ad. PMC 5408511. PMID 23239837.
  9. 9,0 9,1 9,2 McCaffrey P. 2001. "The Neuroscience on the Web Series: CMSD 336 Neuropathologies of Language and Cognition." Արխիվացված 2005-11-25 Wayback Machine California State University, Chico. Retrieved on June 19, 2007.
  10. Orlando Regional Healthcare, Education and Development. 2004. "Overview of Adult Traumatic Brain Injuries." Արխիվացված 2008-02-27 Wayback Machine Retrieved on 2008-01-16.
  11. Shepherd S. 2004. "Head Trauma." Արխիվացված 2005-10-26 Wayback Machine Emedicine.com. Retrieved on June 19, 2007.
  12. Feldmann, Edward; Broderick, Joseph P.; Kernan, Walter N.; Viscoli, Catherine M.; Brass, Lawrence M.; Brott, Thomas; Morgenstern, Lewis B.; Lee Wilterdink, Janet; Horwitz, Ralph I. (2005). «Major Risk Factors for Intracerebral Hamorrhage in the Young Are Modifiable». Stroke. 36 (9): 1881–5. doi:10.1161/01.str.0000177480.62341.6b. PMID 16081867. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին.
  13. Josephson, Colin B; White, Philip M; Krishan, Ashma; Al-Shahi Salman, Rustum (2014 թ․ սեպտեմբերի 1). «Computed tomography angiography or magnetic resonance angiography for detection of intracranial vascular malformations in patients with intracerebral haemorrhage». The Cochrane Library. 9 (9): CD009372. doi:10.1002/14651858.CD009372.pub2. PMID 25177839.{{cite journal}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. 14,0 14,1 Yeung R, Ahmad T, Aviv RI, Noel de Tilly L, Fox AJ, Symons SP (2009). «Comparison of CTA to DSA in determining the etiology of spontaneous ICH». Canadian Journal of Neurological Sciences. 36 (2): 176–180. doi:10.1017/s0317167100006533.
  15. Greenberg, Mark S. (2016). Handbook of Neurosurgery. ISBN 9781626232419.
  16. Prayson, Richard A. (2012). Neuropathology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 49. ISBN 978-1437709490. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 eMedicine Specialties > Neurology > Neurological Emergencies > Intracranial Haemorrhage: Treatment & Medication. Արխիվացված 2009-03-12 Wayback Machine By David S Liebeskind, MD. Updated: Aug 7, 2006
  18. Tsivgoulis, G; Katsanos, AH; Butcher, KS; Boviatsis, E; Triantafyllou, N; Rizos, I; Alexandrov, AV (2014 թ․ հոկտեմբերի 21). «Intensive blood pressure reduction in acute intracerebral hemorrhage: A meta-analysis». Neurology. 83 (17): 1523–9. doi:10.1212/wnl.0000000000000917. PMID 25239836.
  19. Ma, J; Li, H; Liu, Y; You, C; Huang, S; Ma, L (2015). «Effects of Intensive Blood Pressure Lowering on Intracerebral Hemorrhage Outcomes: A Meta-Analysis of Randomized Controlled Trials». Turkish Neurosurgery. 25 (4): 544–51. doi:10.5137/1019-5149.JTN.9270-13.0 (inactive 2019 թ․ հունիսի 16). PMID 26242330.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2019 (link)
  20. Boulouis, Gregoire; Morotti, Andrea; Goldstein, Joshua N.; Charidimou, Andreas (2017 թ․ ապրիլի 1). «Intensive blood pressure lowering in patients with acute intracerebral haemorrhage: clinical outcomes and haemorrhage expansion. Systematic review and meta-analysis of randomised trials». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 88 (4): 339–345. doi:10.1136/jnnp-2016-315346. ISSN 1468-330X. PMID 28214798.
  21. Ma, J; Li, H; Liu, Y; You, C; Huang, S; Ma, L (2015). «Effects of Intensive Blood Pressure Lowering on Intracerebral Hemorrhage Outcomes: A Meta-Analysis of Randomized Controlled Trials». Turkish Neurosurgery. 25 (4): 544–51. doi:10.5137/1019-5149.JTN.9270-13.0 (inactive 2019 թ․ հունիսի 16). PMID 26242330.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2019 (link)
  22. Yuan, ZH; Jiang, JK; Huang, WD; Pan, J; Zhu, JY; Wang, JZ (June 2010). «A meta-analysis of the efficacy and safety of recombinant activated factor VII for patients with acute intracerebral hemorrhage without hemophilia». Journal of Clinical Neuroscience. 17 (6): 685–93. doi:10.1016/j.jocn.2009.11.020. PMID 20399668.
  23. Al-Shahi Salman, R; Law, ZK; Bath, PM; Steiner, T; Sprigg, N (2018 թ․ ապրիլի 17). «Haemostatic therapies for acute spontaneous intracerebral haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 4: CD005951. doi:10.1002/14651858.CD005951.pub4. PMID 29664991.
  24. Roberts, Ian; Yates, David; Sandercock, Peter; Farrell, Barbara; Wasserberg, Jonathan (2016 թ․ հոկտեմբերի 9). «Effect of intravenous corticosteroids on death within 14 days in 10008 adults with clinically significant head injury (MRC CRASH trial): randomised placebo-controlled trial». Lancet. 364 (9442): 1321–1328. doi:10.1016/S0140-6736(04)17188-2. ISSN 1474-547X. PMID 15474134.
  25. Edwards, P; Arango, M; Balica, L; Cottingham, R; El-Sayed, H (undefined NaN). «Final results of MRC CRASH, a randomised placebo-controlled trial of intravenous corticosteroid in adults with head injury-outcomes at 6 months». Lancet. 365 (9475): 1957–9. doi:10.1016/s0140-6736(05)66552-x. PMID 15936423.
  26. Cedars-Sinai Health System - Cerebral Hemorrhages Արխիվացված 2009-03-12 Wayback Machine Retrieved on 02/25/2009
  27. Sanders MJ and McKenna K. 2001. Mosby's Paramedic Textbook, 2nd revised Ed. Chapter 22, "Head and Facial Trauma." Mosby.
  28. Graham DI and Gennareli TA. Chapter 5, "Pathology of Brain Damage After Head Injury" Cooper P and Golfinos G. 2000. Head Injury, 4th Ed. Morgan Hill, New York.
  29. Broderick, J.; Connolly, S.; Feldmann, E.; Hanley, D.; Kase, C.; Krieger, D.; Mayberg, M.; Morgenstern, L.; Ogilvy, C. S.; Vespa, P.; Zuccarello, M. (2007 թ․ մայիսի 3). «Guidelines for the Management of Spontaneous Intracerebral Hemorrhage in Adults: 2007 Update: A Guideline From the American Heart Association/American Stroke Association Stroke Council, High Blood Pressure Research Council, and the Quality of Care and Outcomes in Research Interdisciplinary Working Group: The American Academy of Neurology affirms the value of this guideline as an educational tool for neurologists». Stroke. 38 (6): 2001–2023. doi:10.1161/strokeaha.107.183689. PMID 17478736.
  30. Hansen, B.M.; Nilsson O.G.; Anderson H; և այլք: (Oct 2013). «Long term (13 years) prognosis after primary intracerebral haemorrhage: a prospective population based study of long term mortality, prognostic factors and causes of death». Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry. 84 (10): 1150–1155. doi:10.1136/jnnp-2013-305200. PMID 23715913. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին.
  31. Page 117 in: Henry S. Schutta; Lechtenberg, Richard (1998). Neurology practice guidelines. New York: M. Dekker. ISBN 978-0-8247-0104-8.
  32. Wang J (December 2010). «Preclinical and clinical research on inflammation after intracerebral hemorrhage». Prog. Neurobiol. 92 (4): 463–77. doi:10.1016/j.pneurobio.2010.08.001. PMC 2991407. PMID 20713126.
  33. Wu H, Zhang Z, Hu X, Zhao R, Song Y, Ban X, Qi J, Wang J (2010). «Dynamic changes of inflammatory markers in brain after hemorrhagic stroke in humans: a postmortem study». Brain Research. 1342 (1342): 111–1117. doi:10.1016/j.brainres.2010.04.033. PMC 2885522. PMID 20420814.
  34. Lan X, Han X, Li Q, Yang QW, Wang J (2017). «Modulators of microglial activation and polarization after intracerebral haemorrhage». Nat Rev Neurol. 13 (7): 420–433. doi:10.1038/nrneurol.2017.69. PMC 5575938. PMID 28524175.
  35. Johannes Lindsberg, Perttu; Strbian, Daniel; Karjalainen-Lindsberg, Marja-Liisa (2010). «Mast Cells as Early Responders in the Regulation of Acute Blood–Brain Barrier Changes after Cerebral Ischemia and Hemorrhage». Journal of Cerebral Blood Flow & Metabolism. 30 (4): 689–702. doi:10.1038/jcbfm.2009.282. PMC 2949160. PMID 20087366. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներուղեղային արյունազեղումներ» հոդվածին։