Հելիգենկրեուզ վանական համալիր

Հելիգենկրեուզ աբբայություն (գերմ.՝ Stift Heiligenkreuz, Սուրբ Խաչի վանք), կաթոլիկ վանական համալիր Ավստրիայի Ստորին Ավստրիա նահանգի Հելիգենկրեուզ գյուղում։ Տեղակայված է Վիեննական անտառի հարավային հատվածում, մայրաքաղաք Վիեննայի կենտրոնից մոտավորապես 25 կմ հարավ-արևմուտք։ Վանքը պատկանում է ցիստերականների օրեդենին։ Հիմնադրվել է 1133 թվականին։ Հանդիսանում է ներկայում գոյություն ունեցող ցիստերական ամենահին և ամենամեծ գործող վանական եկեղեցական համալիրներից մեկը։ Այն հանդիսանում է նաև Եվրոպայի ամենամեծ եկեղեցական ճարտարապետական համալիրներից մեկը[1][2]։

Վանք
Հելիգենկրեուզ աբբայություն
գերմ.՝ Stift Heiligenkreuz
Հելիգենկրեուզ աբբայություն
ԵրկիրԱվստրիա
ՏեղագրությունՍտորին Ավստրիա
ՀիմնադիրՄակրոգրաֆ Լեոպոլդ III Սուրբ
ԿարգավիճակԳործող
ՎիճակԿանգուն, լավ
Քարտեզ
Քարտեզ
Հելիգենկրեուզ աբբայությունը Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Եկեղեցին և Սուրբ Երրորդության սյունաշարը

Վանքը հիմնադրվել է միջնադարում՝ 1133 թվականին, մակրոգրաֆ Լեոպոլդ III Սուրբի կողմից իր որդու՝ Միրիմոնի աբբայության աբբա Օտտո Ֆրեյզինգսկու խնդրանքով։ Վանական համալիրն օծվել է 1133 թվականի սեպտեմբերի 11-ին և անվանվել է Սուրբ Խաչ անունով։ 1187 թվականին օծվել է վանական համալիրի եկեղեցին[1][2]։

1182 թվականին Երուսաղեմի թագավոր Բալդուին IV-ը Ավստրիայի կոմսի Լեոպոլդ V-ին նվիրել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի փոքր կտորով խաչ։ 1188 թվականի մայիսի 31-ին կոմսը մասունքը նվիրել է Հելիգենկրեուզ վանական համալիրին, որտեղ էլ այն պահվում է մինչև այսօր։ Հիսուսի խաչափայտի այդ հատվածը ամենամեծն է համարվում Եվրոպայում[1][2]։

Բաբենբերգների դինաստիան հովանավորում էր վանքին, ինչն էլ հանգեցրեց վերջինի ծաղկմանը։ Հելիգենկրեուզի վանականները Ավստրիայի ամբողջ տարածքում, ինչպես նաև Հունգարիայում և Չեխիայում հիմնել են բավականին մեծ թվով վանական համալիրներ, որոնցից ամենահռչակավորներն են[1][2]՝

15-ից 16-րդ դարերում վանական համալիրը անկում ապրես, որը պայմանավորված էր հաճախակի հրդեհներով, տարածված համաճարակներով և թշնամական ներխուժումներով։ 1683 թվականին վանքը պաշարվում է թուրքական բանակի կողմից և հրդեհվում։ Հրդեհի հետևանքով ոչնչանում է վանական համալիրի հարուստ գրադարանը։ Վիեննայի ճակատամարտում թուրքերի պարտությունից և օսմանյան վտանգի չեզոքացումից հետո վանքը աստիճանաբար վերականգնվեց և ընդարձակվեց։ Համալիրի բազմաթիվ շինություններ վերակառուցվեցին բարոկկո ոճով[1][2]։

Սրբազան կայսրության կայսր Իոսիֆ II-ի իշխանության ժամանակաշրջանում, ով փակել էր բազմաթիվ վանական համալիրներ, Հելիգենկրեուզ վանքը հայտնվել էր փակման վտանգի տակ։ Այնուամենայնիվ, վանքը խուսափեց այդպիսի ճակատագրից այն բանի շնորհիվ, որ վանական համալիրի տարածքում 1802 թվականին ստեղծվել էր Աստվածաբանական ինստիտուտ (կայսերական հրովարտակի համաձայն փակման փնթակա չէին այն վանական համալիրները, որոնք նպաստում էէին լուսավորության տարածմանը)։ Բացի այդ, 19-րդ դարի սկզբին Հելիգենկրեուզ վանքի վանահայրերը սկսեցին խնամել նաև վանքից դուրս գտնվող հոգևոր ծխական համայնքները։ Ներկայում նրանք ապահովում են Ստորին Ավստրիայի 18 ծխական համայնքների հոգևոր պահանջմունքները[1][2][3]։

1938-ից 1945 թվականների ընթացքում վանական համալիրի գոյությունը վտանգի տակ էր։ Նացիոնալ-սոցիալիստները վանքից բռնագրավել էին վանքապատկան տարածքների մեծ մասը և ձերբակալել որոշ վանականների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բռնագրավված կարողությունը վերադարձվեց վանքին[1][2]։

2007 թվականի սեպտեմբերին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը Ավստրիա իր այցելության ժամանակ այցելել է նաև Հելիգենկրեուզ աբբայություն[1]։

Նկարագրություն խմբագրել

 
Վանքի ներքին բակը

Վանքի 12-13-րդ դարերի ճարտարապետությունն իր մեջ պարունակում է ինչպես ռոմանական, այնպես էլ գոթական ճարտարապետական տարրեր։ Ճակատը, նավը և տրանսեպտը, որոնք վանքի ամենահին հատվածներն են, կառուցված են ռոմանական ոճով և իրենցից ներկայացնում են Ավստրիայի տարածքում ռոմանական ճարտարապետության բացառիկ նմուշ։ Երգչախմբի սրահները, որոնք կառուցված են գոթական ոճով, թվագրվում են 13-րդ դարով։ Եկեղեցու ճակատը նայում է դեպի արևմուտք։ Ճակատի երեք պատուհանները խորհրդանշում են Սուրբ Երրորդությանը։ Ներքին հարդարանքը, ինչպես որ ցիստերիական տաճարների մեծ մասում է, բավականին խիստ է, առանց նկարների և զարդարանքների։ Սովորաբար ցիստերիական եկեղեցիներում բացակայում է զանգակատունը, սակայն Հելիգենկրեուզենում հյուսիսային հատվածում 18-րդ դարում բարոկկո ոճով կառուցվել է զանգակատուն[1][2]։

Հանդիպումների սրահում գտնվում է Բաբենբերգների դինաստիայի 13 ներկայացուցչի գերեզման, այդ թվում՝ մակրոգրաֆ Լեոպոլդ IV-ի, դուքս Լեոպոլդ V-ի, դուքս Ֆրիդրիխ I-ի և դինաստիայի վերջին ներկայացուցիչ դուքս Ֆրիդրիխ II-ի։ Օտտո Ֆրեիզինգացումասունքները պահվում են առանձին սենյակում[1][4]։

Աբայություն մտնելիս այցելուների առջև բացվում է մեծ ընդարձակ բակը, որի կենտրոնում գտնվում է Սուրբ Երրորդությանը նվիրված բարոկկո ոճի սյունաշար (քանդ.՝ Ջուզեպե Ջուլիանի, 1739 թվական)։ Վենետիկյան քանդակագործ Ջուլիանին ստեղծել է նաև վանքի քանդակների մեծ մասը։ Հետագայում Ջուլիանին անդամագրվեց օրդենին և շարունակեց ապրել վանքում որպես վանական։ Նրա գերեզմանը գտնվում է վանքի տաճարում[1][2]։

Մեր ժամանակներ խմբագրել

Մեր օրերում Հելիգենկրեուզը ցիստերիանական գործող վանական համալիր է։ Ունի շուր 70 վանական։ Զբոսաշրջիկներին վանք այցելություն թույլատրվում է հստակ սահմանափակումներով[5]։

1802 թվականին հիմնված Աստվածաբանական ինստիտուտը 1976 թվականին վերափոխվել է որպես Փիլիսոփայական-աստվածաբանական բարձրագույն դպրոց։ Ներկայում դպրոցում սովորում են շուրջ 100 աշակերտներ ինչպես վանականների շարքերից, այնպես էլ աշխարհիկներ։ Բացի բարձրագույն դպրոցից, վանքում գործում է նաև քոլեջ, որն իրականացնում է սեմինարիայի դերակատարություն։ Եվրոպայի և աշխարհի այլ վայրերում գտնվող վանական համալիրներից անցկացվում օրդենին միանալու համար բազմաթիվ թեկնածուներ փորձաշրջան են անցոնւմ Հելիգենկրեուզում[6]։

Դարերի ընթացքում Հելիգենկրեուզը համարվել է աստվածաբանական մտքի և գրիգորյան խորալի կենտրոններից մեկը:Գրիգորյան խորալի ավանդույթները վանքում մանրակրկիտ կերպով պահպանվում են։ 2008 թվականին «Universal Classics» ստուդիայում ձայնագրվեց Հելիգենկրեուզ վանքի վանականների գրիգորյան երգերի սկավառակ, որը ստացավ «Chant — Music For Paradise» անունը[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել