Հելեն Ալինգհեմ

անգլիացի նկարիչ և նկարազարդող

Հելեն Ալինգհեմ (անգլ.՝ Helen Allingham, սեպտեմբերի 26, 1848(1848-09-26)[1][2][3][…], Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 28, 1926(1926-09-28)[4][2][3][…], Haslemere, Waverley, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Վիկտորյական դարաշրջանի անգլիացի նկարչուհի, նկարազարդող։

Հելեն Ալինգհեմ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1848(1848-09-26)[1][2][3][…]
ԾննդավայրԴերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 28, 1926(1926-09-28)[4][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրHaslemere, Waverley, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ և Բիրմինգհեմի արվեստի դպրոց
Մասնագիտություննկարչուհի և նկարազարդող
ԱմուսինՈւիլյամ Ալինգհեմ
Ծնողներմայր՝ Mary Chance Herford?
Կայքhelenallingham.com
 Helen Allingham Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ինքնադիմանկար, 1885

Հելեն Ալինգհեմը ծնվել է գյուղացի բժիշկ Ալեքսանդր Հենրի Պատերսոնի ընտանիքում։ Ընտանիքի յոթ երեխաներից ավագն էր։ 13 տարեկանում որբ է մնացել։ Նկարելու տաղանդ վաղ տարիքից է ունեցել, ինչին աջակցել են նրա տատիկը՝ Սառա Սմիթ Հերֆորդը և մորաքույր Լաուրան, որոնք իրենց ժամանակի հայտնի նկարիչներ էին[5]։

Նկարչություն սկզբում երեք տարի սովորել է Բիրմինգհեմի գեղարվեստի դպրոցում, ապա 1867 թվականից մասնակցել է «Կանանց արվեստի դպրոցի» դասընթացին, որը Լոնդոնի «Արվեստի թագավորական դպրոցի» մասնաճյուղն է։ Երիտասարդ Հելենի վրա մեծ ազդեցություն են թողել դպրոցի ուսուցիչներ Ռիչարդ Բուրշեթը, Ֆրեդերիկ Ուոքերը, սըր Ֆրեդերիկ Լեյթոնը և սըր Ջոն Էվերեթ Միլլեն, որոնք վիկտորյական ակադեմիզմի ներկայացուցիչներ են և մոտ են պրեռաֆայելիտներին։ Թագավորական ակադեմիայի դպրոցում կրթությունն անվճար էր, սակայն Հելենին անհրաժեշտ էր միջոցներ՝ բնակարանի և ամենօրյա ծախսերը հոգալու համար։ Այդ պատճառով, ուսման ընթացքում Հելենը սկսել է աշխատել որպես նկարազարդող տարբեր հրատարակչություններում և որոշ ժամանակ անց որոշել հրաժարվել հետագա ուսումից՝ հօգուտ պրոֆեսիոնալ նկարչի կարիերայի։ Զբաղվել է երեխաների և մեծահասակների համար գրքերի ձևավորմամբ, մասնավորապես՝ Թոմաս Հարդիի «Խենթ ամբոխից հեռու» գրքի նկարազարդմամբ։ Հելենը նաև նկարազարդումներ է արել պարբերականների, այդ թվում՝ թերթերի համար։ Գեղարվեստի դպրոցի երեկոյան դասերի ժամանակ նա հանդիպել է նկարչուհի և գրող Քեյթ Գրինուեյին և երկար տարիներ եղել նրա մտերիմ ընկերուհին։

1874 թվականին Հելենն ամուսնացել է բանաստեղծ և Fraser’s Magazine ամսագրի խմբագիր Ուիլյամ Ալինգհեմի (1828-1889) հետ, ով գրեթե երկու անգամ մեծ էր նրանից։ Ամուսնությունից հետո նա թողել է նկարազարդումը և վերադարձել նկարչությանը[6]։

1881 թվականին ընտանիքը Լոնդոնի Չելսի թաղամասից տեղափոխվել է Սուրեյ կոմսությանի Ուիթլի գյուղ։ Այստեղ եղած ժամանակ նա սկսել է նկարել գեղեցիկ գյուղական լանդշաֆտները, շրջապատող բնությունը, հատկապես Սուրեյի և Սասեքսի գեղատեսիլ գյուղական տներն ու կալվածքները, և շուտով դարձել հայտնի նկարչուհի։ Նա նկարել է գյուղական բնապատկերներ Անգլիայի այլ մասերում՝ Միդլսեքսում, Քենթում, Ուայթ կղզում, ինչպես նաև Իռլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում (Վենետիկում)։ Նրա ջրաներկ աշխատանքներից երկուսը` «Կթվորուհին» և «Սպասիր ինձ», 1874 թվականին ցուցադրվել են Լոնդոնի Թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսին։

1888 թվականին ամուսնու առողջական վիճակը վատթարանալուց հետո, վերադարնում են Լոնդոն՝ բազմաթիվ ընկերներին մոտ լինելու և իրենց երեք երեխաների կրթությունը հոգալու համար։ Նրանք բնակություն են հաստատում Լոնդոնի Հեմփստեդ թաղամասում։ 1889 թվականի նոյեմբերին Ուիլյամ Ալինգհեմի մահից հետո Հելենը և նրա երեխաները մնում են գրեթե առանց ապրուստի միջոցների։ Նա ստիպված է լինում մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ամեն տարի իր ջրաներկ աշխատանքները ցուցադրի Լոնդոնի ցուցահանդեսներում։ 1905 թվականին նա իր եղբոր՝ Արթուր Պատերսոնի հետ աշխատել է «Թենիսոնի տները» գրքի վրա, որը պարունակում էր նրա 20 ջրաներկ աշխատանքներ։ Նա խմբագրել է իր հանգուցյալ ամուսնու բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ։

Նկարչի գեղարվեստական ժառանգությունը ներառում է նաև մի քանի դիմանկարներ, այդ թվում՝ գրող Թոմաս Քարլայլի դիմանկարը։

Հելեն Ալինգհեմը 1890 թվականին դարձավ առաջին կինը, ով դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական ջրանկարիչների ընկերության լիիրավ անդամ։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Helen AllinghamOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Helen Allingham (նիդերլ.)
  5. «Chris Beetles Gallery». chrisbeetles.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  6. «Helen Allingham». www.artgallery.nsw.gov.au. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին. {{cite web}}: Text "Art Gallery of NSW" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Ալինգհեմ» հոդվածին։