Հեդվիգ Ռաա-Վինթերհելմ (շվեդ.՝ Hedvig Raa-Winterhjelm, ծնյալ՝ Շառլոտա Ֆորսման, շվեդ.՝ Charlotte Forsman, նոյեմբերի 20, 1838(1838-11-20), Ստոկհոլմ, Շվեդիա - մարտի 7, 1907(1907-03-07), Ստոկհոլմ, Շվեդիա)[1], շվեդ դերասանուհի, որն ապրել է Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում։ Նա առաջին դերասանն է, որ Ֆինլանդիայում իր դերը բեմում կատարել է ֆիններեն[2]։

Հեդվիգ Ռաա-Վինթերհելմ
Ծնվել էնոյեմբերի 20, 1838(1838-11-20)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել էմարտի 7, 1907(1907-03-07) (68 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Ֆրիտոֆ Ռե

Վաղ տարիներ խմբագրել

Հեդվիգ Ռաա-Վինթերհելմ ծնվել է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ոսկերչի ընտանիքում, իրական անունը եղել է Շառլոտա Ֆորսման։ 1854–1856 թվականներին սովորել է Ստկհոլմի Դրամատենի ուսանողական դպրոցում, որից հետո թատերական խմբերի հետ հյուրախաղերի է մեկնել Շվեդիայում և Ֆինլանդիայում։

1860 թվականին նա գործել է Ստոկհոլմի Փոքր թատրոնում։ 1863 թվականին Փոքր թատրոնն իր ձեռքն է վերցրել Արքայական դրամատիկական թատրոնը։ Շատ դերասաններ պայմանագիր են կնքել նոր թատրոնի հետ։ Շվեդիայի առաջատար դերասանուհի Էլիզ Հվասերը նրան է թողել Գոթենբուրգի թատրոնում իր տեղը, որը նա զբաղեցրել է մինչև 1866 թվականին Շվեդիայից հեռանալը և Հելսինկիում Շվեդական թատրոնում աշխատելը։

Հելսինկիի Շվեդական թատրոնը քաղաքի առաջին մշտական թատրոնն էր. հանդիսավոր կերպով բացվելով 1860 թվականին՝ այն հրդեհվել է 1863 թվականին, վերաբացվել է 1866 թվականին, երբ Ռաա-Վինթերհելմը սկսել է խաղալ այնտեղ։ Թատրոնը դարձել է առաջին ազգային բեմը Ֆինլանդիայում, և Հեդվիգ Ռաա-Վինթերհելմը դարձել է առաջատար դերասանուհին՝ բացի 1866-1872 թվականների միջակայքի սիրային ողբերգությունը։

1866 թվականին նա ամուսնացել է իր գործընկերոջ՝ դերասան Ֆրիտիոֆ Ռաայի հետ (1840-1872)։

Բարեփոխումներ խմբագրել

Զուգահեռաբար Հեդվիգ Ռաա-Վինթերհելմը 1866 թվականին հիմնել է շվեդերենով իր սեփական թատերական խումբը։ 1868 թվականին Ֆինլանդիայի առաջին թատրոնի դրամատիկ դպրոցը կապ է ստեղծել թատրոնի հետ և Հեդվիգ Ռաա-Վինթերհելմը դարձել է դրա դասավանդողը։ Որպես դրամայի ուսուցիչ՝ նա աշխատել է ներառել ֆիններենը բեմում։ Ֆինլանդիան այդ ժամանակ Ռուսաստանի նահանգ էր, Շվեդիայի նահանգ էր եղել մինչև 1809 թվականը։ Ֆիննական բեմի լեզուն ֆիններեն չէր, այլ շվեդերեն, որը Ֆինլանդիայի երկրորդ լեզուն էր և բարձր խավի լեզուն։ Ֆինլանդիայի դերասանների մեծամասնությունը այդ ժամանակ Շվեդիայից էր կամ Ֆինլանդիայի շվեդախոս փոքրամասնությունից։

Քանի որ Ֆինլանդիան այդ ժամանակ Ռուսաստանի մաս էր, ռուսական օրենքների ներքո Ֆինլանդիայում տիրել էր ազգայնականությունը, որպեսզի պահպանեն ֆիննական մշակութային ինքնակայությունը և անկախությունը, խուսափեն Ռուսաստանի հետ լիարժեք միավորումից։ Ռաա-Վինթերհելմի դրդապատճառը այդ մշակութային ալիքի մի մասն էր։ Չնայած նրան, որ շվեդուհի էր, նա կարծում էր, որ Ֆինլանդիան պետք է ունենա ֆիններենով թատերաբեմ։ Ռուսական իշխանությունները դրան արձագանքեցին՝ փակելով դրամատիկական դպրոցը 1869 թվականին։ Որպես պատասխան բողոք՝ Ռաա-Վինթերհելմը իր մասնակցությամբ թատերախաղում դերն արտասանել է ֆիններեն։ Ալեքսիս Կիվիի Լեայի դերը նրան պատմականորեն հռչակել է՝ դարձնելով առաջին դերասանը, որը Ֆինլանդիայի հանրային թատրոնի բեմից հնչեցրել էր իր դերը ֆիններեն[2]։ Նա կրկնել է իր արարքը՝ դառնալով Օֆելյայի և լեդի Մակբեթի ֆիններենով առաջին դերակատարը։

1872 թվականին Հեդվիգ Ռաա-Վինթերհելմը հիմնել է ֆիններենով թատերական ընկերություն։ Սա դեմ էր ռուսական իշխանությանը, ինչի պատճառով էլ արգելվել է իրականացնել այն ֆիններեն։ Այդ նույն տարի նա թատերախմբի հետ մեկնել է հյուրախաղերի Օսլո, Նորվեգիա։

Ուշ տարիներ խմբագրել

1874 թվականին նա ամուսնացել է նորվեգացի գրող և լրագրող Քրիստիան Վինթերհելմի հետ։ Այդ ժամանակից նա վերցրել է նոր անուն՝ Հեդվիգ՝ հայտնի դառնալով Հեդվիգ Ռաա-Վինթերհելմ անուն-ազգանունով։ Նրա երկրորդ ամուսինը եղել է հարբեցող, որն արգելել է նրան երկարատև հեռանալ, և նա շարունակել է իր գործունեությունը որպես հրավիրյալ դերասան։ Այդ կերպ նա հյուրախաղեր է ունեցել Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Դանիայում։ Նա հատկապես հայտնի է եղել որպես Իբսենի թարգմանիչ։ Հեդվիգը եղել է Նորվեգիայում 1876–1878 թվականներին, իսկ 1883 թվականին շրջել է որպես Իբսենի «Ուրվականներ» տիկին Ալվինգ Հելսինբուրգում, Կոպենհագենում, Ստոկհոլմում և Օսլոյում։

Հեդվիգ Ռաա-Վինթերհելմը եղել է նաև պիեսների թարգմանիչ։ Նա հանդես է եկել որպես դրամայի ուսուցիչ՝ և՛ անհատական, և՛ դպրոցի։ Նա ընդունվել է Ստոկհոլմի Արքայական սեմինարիա (Högre lärarinneseminariet) որպես դրամայի ուսուցիչ և դասավանդել է այնտեղ մինչև 1906 թվականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Raa-Winterhjelm, Hedvig Charlotte (1838 - 1907)
  2. 2,0 2,1 Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare (Swedish women:Predecessors, pioneers) Lund: Signum 1990. (91-87896-03-6)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեդվիգ Ռաա-Վինթերհելմ» հոդվածին։