Շաշանկ Վյաս (հինդի՝ शशांक व्यास, անգլ.՝ Shashank Vyas, նոյեմբերի 30, 1986(1986-11-30), Ujjain, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասան և մոդել։ Նա ճանաչված է Ջագդիշի (Ջագյա, Ջագատ) դերով «Հարսիկը» հեռուստասերիալից։ Ներկայումս նա խաղում է Ռուփենդրայի կամ Ռուփի դերը Colors Tv-ի «Տղամարդու նոր տիպարը» սերիալում։

Շաշանկ Վյաս
Ծնվել էնոյեմբերի 30, 1986(1986-11-30) (37 տարեկան)
ԾննդավայրUjjain, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Վաղ կյանք խմբագրել

Շաշանկը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 30-ին Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Ուջայն քաղաքում։ Նա վերջացրել է դպրոցը և սկսել պարապել, որպեսզի MBA քննությունները, սակայն ավելի ուշ, ընկերոջ խրախուսանքով, սկսում է դերասանական կարերիայեվ զբաղվել։

Կարիերա խմբագրել

Շաշանկ Վյասի կարիերան սկսվել է Ջագդիշ/Ջագյայի դերով՝ «Հարսիկը» հեռուստասերիալից, որը եթեր է հեռարձակվել 2010 թվականի հուլիսին։ Նրա դերակատարումն արժանանում է հանրության գովասանքին, ֆիլմը մեծ հաջողության է արժանանում, իսկ գլխավոր դերասան Շաշանկը հանրաճանաչ է դառնում։ «Հարսիկը» սերիալում Ջագդիշը խաղացել է 5 տարի։ Վերջին դրվագը դերասանի մասնակցությամբ ցուցադրվել 2015 թվականի օգոստոսի 8-ին։ Ֆիլմում նրան փոխարինելու եկավ Շակտի Անանդը։ Դրանից հետո դերասանը խաղաց բանակի սպա, կապիտան Ռավիշ Վաշիստի դերը «Հեռու մի գնա իմ սրտից» սերիալում[1], որը ցուցադրվում էր հնդկական «StarPlus» հեռուստաալիքով։ 2018 թվականի հուլիսից դերասանը խաղում է «Տղամարդու նոր տիպարը» սերիալում՝ Ռուփենդրա Ռուփ Սինգհ Վագելայի դերով[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Հեռուստաալիք Նշումներ
2010-2015 Հարսիկը Ջագդիշ Colors TV Գլխավոր դեր[5]
2016-2017 Հեռու մի գնա իմ սրտից Ռավիշ Star Plus Գլխավոր դեր
2018-ից ցայսօր Տղամարդու նոր տիպարը Ռուփենդրա Colors TV Գլխավոր դեր

Մրցանականեր և նոմինացիաներ խմբագրել

Տարի Աշխատանք Մրցանակաբաշխություն Կատեգորիա Արդյունքը
2010 Հարսիկը Indian Telly Awards Լավագույն նոր դեմք Առաջադրված
2011 Global Indian Films and TV honors Լավագույն նոր դեմք Հաղթանակ
2011 New Talent Awards Էկրանի լավագույն զույգ Հաղթանակ
2012 Colors Golden Petal Awards Լավագույն կերպար Հաղթանակ[6]
Լավագույն անհատականություն Առաջադրված
2013 Janbaaz անձնավորություն Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shashank Vyas's role as army officer in 'Jana Na Dil Se Door'». Times of India. 2016 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «Shashank Vyas joins Donal Bisht in Roop - Mard Ka Naya Swaroop». Mid Day. 2018 թ․ հուլիսի 5.
  3. Shashank Vyas aka the new Jagdish of Balika Vadhu will soon be seen in Farah Khan Tees Maar Khan - TOI
  4. Vyas had played a small part in the movie "Tees Maar Khan"
  5. Shashank Vyas who plays Jagdish in Balika Vadhu has played a small role in Tees Maar Khan - TOI
  6. «Colors Golden Petal Awards Winners List 31st December 2012». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաշանկ Վյաս» հոդվածին։