Քրիստափոր Քուշնարյան

Քրիստափոր Ստեփանի Քուշնարյան (Կուշնարյով) (1890, մայիսի 23 (հունիսի 4), Սիմֆերոպոլ - 1960, հունվարի 25, Լենինգրադ), հայ կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, մանկավարժ։ Պրոֆեսոր (1939 թ.)։ ՀԽՍՀ (1939) և Ուզբեկական ԽՍՀ (1943) արվեստի վաստակավոր գործիչ։

Քրիստափոր Քուշնարյան
Քրիստափոր Քուշնարյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է1890, մայիսի 23 (հունիսի 4)
Սիմֆերոպոլ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել է1960, հունվարի 25
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր,
երաժիշտ-տեսաբան,
մանկավարժ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1916) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1925)
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

1916 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի բնագիտության բաժանմունքը, 1925 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։ 1918-1923 թթ. դասավանդել է Թիֆլիսի երաժշտական ինստիտուտում, 1925 թվականից՝ Լենինգրադի կոնսերվատորիայում։ 1927 և 1929 թթ. ղեկավարել է Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդական երգեր հավաքող գիտարշավները։ 1944-1949 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժանմունքի գիտաշխատող ու վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[2]։

Երևանում գործում է Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Քուշնարյանը հետազոտել է Վերածննդի դարաշրջանի երաժշտության ոճական գործը, զարգացրել ձայնակարգի և բազմաձայնության մասին ուսմունքները, մշակել մոնոդիայի տեսությունը, պարզաբանել հայկական երաժշտության ծագման ու զարգացման ընթացքը։

Շարունակել է Կոմիտասի տեսության դրույթները. նշանակալի ներդրում ունի հայ մոնոդիկ երաժշտության ուսումնասիրման բնագավառում։ Գրել է երգեհոնի սոնատ, Պասակալիա և Ֆուգա, թավջութակի մենանվագ սոնատ, խմբերգեր, թատերական երաժշտություն։

ԵրկերԽմբագրել

  • Հայ երաժշտությունը ծագումից մինչև XIX դարը, տես «Ակնարկ հայ երաժշտության պատմության» գրքում, Ե., 1963։
  • Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958.

ԳրականությունԽմբագրել

  • Քրիստափոր Քուշնարյան, Ե., 2003
  • Х. С. Кушнарев. Статьи. Воспоминания. Материалы, М.-Л., 1967
  • Чеботарян Г., Х. С. Кушнарев։ Очерк жизни и творчества, Л., 1990.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Кушнарёв Христофор Степанович // Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007