Սասեքս
Սասեքս (անգլ.՝ Sussex. /ˈsʌsɪks/. հին անգլերեն Sūþsēaxe-ից. լատիներենից թարգմանած՝ հարավային սաքսերի երկիր։ Համառոտագրված անվանումը՝ Sx[1]), պատմական կոմսություն Հարավարևելյան Անգլիայում։ Արևմուտքից սահմանակցում է Հեմփշիրին, հյուսիսից՝ Սուրրեյին, հյուսիս-արևելքից՝ Քենտին, հարավից՝ Լա Մանշի նեղուցին։ Մի շարք նկատառումներից ելնելով՝ բաժանված է արարողակարգային երկու կոմսության՝ Արևմտյան Սասեքս և Արևելյան Սասեքս։
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Կարգավիճակ | Անգլիայի պատմական շրջան | ||||
Մտնում է | Հարավարևելյան Անգլիա | ||||
Բնակչություն | 1 613 316 մարդ (2011) | ||||
Տարածք | 3783 կմ² | ||||
Սահմանակցում է | Քենթ, Surrey? և Hampshire? | ||||
Սասեքսի թագավորությունը պատմական ասպարեզում հայտնվել է 5-րդ դարում՝ հաջորդելով հինհռոմեական Regni կանտոնին, և շարունակել է իր գոյությունը մինչև 827 թվականը, երբ Էլենդունի ճակատամարտից կարճ ժամանակ անց Ուեսեքսը նվաճեց Սասեքսը։ 927 թվականին Ուեսեքսը նվաճել է անգլո-սաքսոնական այլ թագավորություններ ևս՝ ձևավորելով Անգլիայի թագավորությունը։
Արարողակարգային երկու կոմսության բաժանված լինելով հանդերձ՝ Սասեքսը շարունակում է ճանաչվել որպես աշխարհագրական մեկ ընդհանուր տարածք և մշակութային մեկ ընդհանուր շրջան։ Սասեքս անվանումը սովորականի պես շարունակում է գործածվել զանգվածային լրատվամիջոցներում[2], նա ունի մեկ ընդհանուր ոստիկանություն։ 2007 թվականին սահմանվել է Սասեքսի հատուկ օր՝ նրա հարուստ մշակույթն ու պատմությունը նշելու համար, 2011 թվականին էլ պաշտոնապես ճանաչվել է Սասեքսի դրոշը։ 2013 թվականին համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով պետքարտուղար Էրիկ Փիքլսը պաշտոնապես ճանաչել է Անգլիայի 39 պատմական շրջանների, ներառյալ՝ Սասեքսի, շարունակական գոյությունը[3][4]։
Բրայտոն և Հոուվը Սասեքսի ամենաբազմամարդ քաղաքն է, իսկ նրա կառուցապատված ամբողջ տարածքը Մեծ Բրիտանիայի 15-րդ խոշոր կոնուրբացիան է։ Թեև Բրայտոն և Հոուվը Արևելյան Սասեքսի մաս է կազմում, 1997թ.-ին դարձել է ունիտար միավոր և որպես այդպիսին՝ ունի Արևելյան Սասեքսի մնացած շրջաններից անկախ կառավարվում։ Քրոուլին, Ուորթինգը և Իսթբորնը Սասեքսի խոշոր քաղաքներն են, յուրաքանչյուրն ունի ավելի քան 100.000 բնակիչ։
Սասեքսն աշխարհագրական տեսակետից բաժանված է երեք հիմնական ենթաշրջանների. հարավ-արևմուտքում բերրի և խիտ բնակեցված ափամերձ հարթավայրն է, որից հյուսիս ձգվում են Հարավային Դաունսի կավճային բլուրները, դրանցից այն կողմ էլ՝ անտառապատ Սասեքս Ուիլդն է։
Հնագիտական պեղումների արդյունքում Սասեքսում հայտնաբերվել են Եվրոպայի ամենավաղ հայտնի հոմինիդներից ( Homo heidelbergensis ) պահպանված մնացորդներ, որոնք, ըստ Boxgrove-ում իրականացված հետազոտությունների վրա հիմնված թվագրման, ունեն 500.000 տարվա հնություն։ Սասեքսը առանցքային դեր է խաղացել Մեծ Բրիտանիայի հռոմեական նվաճման գործում. այստեղ պահպանվել են Բրիտանիայում հռոմեական ներկայության ամենավաղ և առավել նշանակալի վկայությունները։ Տեղական ցեղապետերը դաշնակցել են Հռոմի հետ, ինչի արդյունքում Կոգիդուբնուսին տրվել է հաճախորդ թագավորություն՝ client kingdom, որի կենտրոնը Չիչեստերն էր[5]։
Սասեքսը առանցքային դեր է խաղացել նաև Անգլիայի նորմանդական նվաճման գործում, երբ 1066 թվականին Նորմանդիայի դուքս Ուիլյամը ափ է իջել Փևենսիում, ապա և հաղթանակ տարել Հասթինգսի վճռական ճակատամարտում։
Պատկերասրահ
խմբագրել-
7 քույրեր ժայռը Լա Մանշի ափին
-
Բաթլ աբբայությունը. ստեղծվել է ի նշանավորումն Հասթինգսի ճակատամարտի
-
Արքայական տաղավարը Բրայտոնում
-
Սասեքսի առավել նշանավոր բանաստեղծի՝ Պերսի Բիշի Շելլիի դիմանկարը
-
Cure երաժշտախումբը 2007 թ. օգոստոսի 1-ին Սինգապուրում ելույթ ունենալիս
-
Չիչեսթերի տաճարը
-
Նշանավոր տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը, ով 1925-1946 թթ. ապրել է Սասեքսում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Counties Abbreviations». LangScape: The language of landscape. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «BBC News – Sussex». BBC. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Eric Pickles: celebrate St George and England's traditional counties». Department for Communities and Local Government. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Kelner, Simon (2013 թ․ ապրիլի 23). «Eric Pickles's championing of traditional English counties is something we can all get behind». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Sussex, historical county, England». Encyclopædia Britannica. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
Գրականություն
խմբագրել- Armstrong, Jack Roy (1974). A History of Sussex. Phillimore & Co Ltd. ISBN 9780850331851.
- Brandon, Peter, ed. (1978). The South Saxons. Chichester: Phillimore. ISBN 978-0-85033-240-7.
- Brandon, Peter (2006). Sussex. Robert Hale. ISBN 9780709069980.
- Coates, Richard (2010). The Traditional Dialect of Sussex. Pomegranate Press. ISBN 978-1-907242-09-0.
- Dimmock, Matthew; Quinn, Paul; Hadfield, Andrew (2013). Art, Literature and Religion in Early Modern Sussex. Ashgate Publishing. ISBN 978-1472405227.
- Gomme, Alice Bertha (1894). The traditional games of England, Scotland and Ireland : with tunes, singing rhymes and methods of playing according to the variants extant and recorded in different parts of the kingdom. London: David Nutt.
- Higham, Nicholas; Ryan, M.J. (2013). The Anglo-Saxon World. Yale University Press. ISBN 9780300125344.
- Kerridge, R. G. P.; Standing, M. R. (2000). Worthing, from Saxon settlement to seaside town. Worthing, West Sussex: Optimus Books. ISBN 9780953313242. OCLC 58876316.
- Kirby, D.P. (2000). The Earliest English Kings. Routledge. ISBN 9780415242110.
- Laycock, Stuart (2012). Britannia: The Failed State: Tribal Conflicts and the End of Roman Britain. The History Press. ISBN 9780752487656.
- Locke, Tim (2011). Slow Sussex and the South Downs. Buckinghamshire: Bradt Travel Guides. ISBN 9781841623436.
- Mate, Mavis (1992). «The economic and social roots of medieval popular rebellion: Sussex in 1450-1451». Economic History Review. 45 (4): 661–676. doi:10.2307/2597413. JSTOR 2597413.
- McCann, Tim (2004). Sussex Cricket in the Eighteenth Century. Sussex Record Society.
- Payton, Philip (2017). A History of Sussex. Carnegie Publishing. ISBN 978-1-85936-232-7.
- Smith Futhey, John; Cope, Gilbert (1995). History of Chester County, Pennsylvania, with Genealogical and Biographical Sketches. Chester County, Pennsylvania USA: Heritage Books. ISBN 978-0788402067.
- Thomas, Amanda (2020). The Nonconformist Revolution: Religious dissent, innovation and rebellion. Pen and Sword History. ISBN 9781473875692.
- Tomlinson, Allan (2010). A Dictionary of Sports Studies. Oxford: Oxford University Press. ISBN 978-0199213818.
- Venning, Timothy (2013). An Alternative History of Britain: The Anglo-Saxon Age. Pen & Sword Books Limited. ISBN 9781781591253.
- Wacher, John, ed. (2020). Towns of Roman Britain. Routledge. ISBN 9781000117318.
- Waghorn, H. T. (1906). The Dawn of Cricket. Electric Press. ISBN 978-0-94-782117-3.
- Welch, M.G. (1992). Anglo-Saxon England. English Heritage. ISBN 978-0-7134-6566-2.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասեքս» հոդվածին։ |