Սերբիա և Չեռնոգորիա
Սերբիա և Չեռնոգորիա (սերբախորվաթերեն՝ Србија и Црна Гора, СЦГ), պաշտոնապես՝ Սերբիա և Չեռնոգորիայի պետական միություն[1] (Државна Заједница Србија и Црна Гора), նախկին պետություն Հարավարևելյան Եվրոպայում, Բալկանյան թերակղզու կենտրոնական հատվածում՝ ստեղծված Հարավսլավիայի բաժանումից մնացած 2 պետություններից: 1992 թվականին Սերբիան և Չեռնոգորիան միասին հիմնեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը (ՀՄՀ կամ Հարավսլավիայի ՄՀ, Савезна Република Југославија): Միությունն այսպես կոչվեց մինչև 2003 թվականը, երբ այն վերանվանվեց Սերբիա և Չեռնոգորիայի պետական միություն:
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Բելգրադ | ||||
Լեզու | Սերբախորվաթերեն (1992–1997) Սերբերեն (1997–2006) | ||||
Հիմն | Հեյ, սլավոններ Хеј, Словени | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Համադաշնություն (2003–2006) Դաշնային հանրապետություն (1992–2003) | ||||
Պատմություն | |||||
- Սահմանադրություն | ապրիլի 27, 1992 | ||||
- Հաստատում | ապրիլի 28, 1992 | ||||
- ՄԱԿ-ի անդամակցություն | նոյեմբերի 1, 2000 | ||||
- Պետական միություն | փետրվարի 4, 2003 | ||||
- Լուծարում | հունիսի 3, 2006 |
ՀՖՀ-ն ձգտում էր ճանաչվել Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության միակ իրավահաջորդ, բայց այս պնդումները մերժվեցին մնացած նախկին պետությունների կողմից: ՄԱԿ-ը նույնպես մերժեց նրանց դիմումը շարունակել նախկին պետության անդամակցությունը: Ի վերջո, 2000 թվականին, երբ Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական տվեց դաշնային միության նախագահի պաշտոնից, երկիրը չեղյալ հայտարարեց նախկին դիմումները և ընդունեց ընդհանուր իրավահաջորդության մասին կարծիքը: Ապա՝ հոկտեմբերի 27-ին այն նորից դիմեց ՄԱԿ-ի անդամակցության համար, և վերջինս ընդունվեց նոյեմբերի 1-ին:
ՀՖՀ-ն սկզբից կառավարվում էր Սլոբոդան Միլոշևիչի կողմից՝ սկզբից որպես Սերբիայի նախագահ (1989-1997), ապա որպես Հարավսլավիայի նախագահ (1997-2000): Միլոշեվիչը ներդրեց և պարտադրեց մի քանի ֆեդերատիվ նախագահների ու վարչապետների հեռացումը: Այնուամենայնիվ, Չեռնոգորիայի կառավարությունը, որը ի սկզբանե Միլոշեվիչի եռանդուն կողմնակիցներից էր, սկսեց աստիճանաբար հեռվանալ նրա քաղաքականությունից: Սա իր գագաթնակետին հասավ 1996 թվականի իշխանափոխության ժամանակ, երբ իր նախկին դաշնակից Միլո Ջուկանովիչը փոխեց իր վարած քաղաքականությունը, դարձավ Չեռնոգորիայի իշխող կուսակցության առաջնորդ և հետագայում նաև հեռացրեց Չեռնոգորիայի նախկին առաջնորդ Մոմիր Բուլատովիչին, ով հավատարիմ էր մնացել Միլոշեվիչի կառավարությանը: Բուլատովիչին այդ ժամանակ Բելգրադում կենտրոնական դիրքեր տրվեցին, իսկ Ջուկանովիչը շարունակեց կառավարել Չեռնոգորիան՝ ավելի մեկուսացնելով այն Սերբիայից: Այսպես 1996-ից 2006 թվականներին Սերբիան և Չեռնոգորիան միայն անվանապես էին 1 երկիր, իսկ կառավարումը բոլոր մակարդակներում յուրաքանչյուր երկիրն իրականացնում էր առանձին՝ մյուսից անկախ:
Փխրուն միությունը՝ Սերբիա և Չեռնոգորիան միավորված էր միայն որոշ բնագավառներում, ինչպիսին էր օրինակ՝ պաշտպանությունը: Դաշնային հանրապետության օրոք երկու երկրները առանձին էին գործում՝ իրագործելով տարբեր տնտեսական քաղաքականություններ: Անգամ ազգային արժույթը տարբեր էր (եվրոն միակ օրինական վճարելու միջոցն էր Չեռնոգորիայում): 2006 թվականի մայիսի 21-ին անցկացվեց Չեռնոգորիայի անկախության մասին հանրաքվե, որում ընտրողների 55.5%-ը քվեարկեց Չեռնոգորիայի անկախության համար: Պետական միությունը լուծարվեց, երբ 2006 թվականի հունիսի 3-ին Չեռնոգորիան ֆորմալ հայտարարություն արեց իր անկախության համար, իսկ հունիսի 5-ին Սերբիան իր հերթին հայտարարեց իր անկախության մասին: Լուծարումից հետո Սերբիան դարձավ միության իրավահաջորդը, իսկ Չեռնոգորիան նորից դիմեց միջազգային կազմակերպություններ անդամակցության համար:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «BBC NEWS | Europe | Belgrade flag flap reveals identity crisis»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-06-06