Հաորա ( բենգալերեն .হাওড়া, Hāoṛā IAST ; Անգլերեն ՝ Howrah ), քաղաք Հնդկաստանում՝ Արևմտյան Բենգալիա նահանգում, Գանգեսի բազուկներից մեկի՝ Հուգլիի արևմտյան ափին: Դիմացի ափին ընկած է Կալկաթա քաղաքը[2], որի հետ կապված է երեք կամրջով և լաստանավային հաղորդակցությամբ: Այդ կամուրջներից Ռաբինդրա Սեթուն սույն քույր քաղաքների տեսարժան վայրերից մեկն է, համարվում է աշխարհի ամենաբանուկ կամուրջը։ Հաորան նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Կալկաթայի ագլոմերացիայի բաղկացուցիչ մասը: Զբաղեցնում է 63,55 քառակուսի կիլոմետր տարածք[3][4][5]: 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակն անցել էր մեկ միլիոնից՝ կազմելով 1 077 075 մարդ[6] (այդ ցուցանիշով երկրորդն է Արևմտյան Բենգալիա նահանգում՝ զիջելով միայն Կալկաթային[7][8]):

Բնակավայր
Հաորա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես63,55 կմ²
ԲԾՄ9±1 մետր
Բնակչություն1 077 075 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ33
Փոստային դասիչ711101
Ավտոմոբիլային կոդWB-11, WB-12, WB-13 և WB-14
Պաշտոնական կայքmyhmc.in
Հաորա (Հնդկաստան)##
Հաորա (Հնդկաստան)

Ունի մետրո, երկաթուղային կայարան, որը պատկանում է «Արևելյան երկաթուղուն» ՝ Հնդկական երկաթուղիների 16 տարածաշրջանային ընկերություններից մեկին։ Երկաթուղով է ապահովվում քաղաքի հիմնական կապը հարավային և արևմտյան Հնդկաստանի հետ;

1785 թվականին Հաորայի տեղում ընդամենը մի փոքրիկ գյուղ կար, բայց այն արագ զարգացավ Կալկաթային մոտ գտնվելու շնորհիվ։ 19-րդ դարում քաղաքում գերակշռում էին ջութի և բամբակի գործարանները, բնակավայրը դարձել էր կարևոր կանգառ այն ժամանակվա Արևելահնդկական երկաթուղու վրա՝ Ալլահաբադով դեպի Հնդկաստանի կենտրոնական և արևմտյան նահանգներ տարանցման ճանապարհին: Այսօր Հաորան արդյունաբերական խոշոր կենտրոն է՝ մետաղի և տեքստիլ արդյունաբերությամբ, ունի նավաշինարան և գետային նավահանգիստ: Թեյը, որ աճեցվում է Դարջիլինգի և Ասամի շրջակայքում, առաջին անգամ ներմուծվել և մշակվել է Հաորայում:

Մեծ Բանյան ծառը

Այստեղ է գտնվում Հնդկաստանի ամենահին բուսաբանական այգին ( Acharya Jagadish Chandra Bose հնդկական բուսաբանական այգի ): Այն գոյություն ունի 1786 թվականից, և նրա հիմնական գրավչությունը 200-ամյա բանյան ծառն է, որն իր տեսակի մեջ երկրորդն է Հնդկաստանում:

Քաղաքի կարևոր հաստատություններից և զբոսաշրջային գրավչություններից մեկն էլ նրա հյուսիսային հատվածում գտնվող Բելուր Մաթն է , որտեղ Ռամակրիշնայի առաքելությունն ունի իր կենտրոնակայանը:

Հաորայում գործածական լեզուն բենգալերենն է[9][10]:

Հաորային բնորոշ է արևադարձային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Aw): Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 26.3 °C: Ամառներն առանձնապես տեղումնառատ են: Տեղումների տարեկան միջին քանակը՝ 1744 մմ[11]:

Հաորա, 1981–2010ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 25.8
(78.4)
29.2
(84.6)
33.5
(92.3)
35.3
(95.5)
35.3
(95.5)
33.8
(92.8)
32.4
(90.3)
32.2
(90)
32.4
(90.3)
32.2
(90)
30.1
(86.2)
27.0
(80.6)
31.6
(88.9)
Միջին ցածր °C (°F) 14.1
(57.4)
17.8
(64)
22.4
(72.3)
25.3
(77.5)
26.4
(79.5)
26.8
(80.2)
26.5
(79.7)
26.4
(79.5)
26.0
(78.8)
24.1
(75.4)
19.7
(67.5)
15.2
(59.4)
22.6
(72.7)
Տեղումներ մմ (դյույմ) 10.4
(0.409)
20.9
(0.823)
35.2
(1.386)
58.9
(2.319)
133.1
(5.24)
300.6
(11.835)
396.0
(15.591)
344.5
(13.563)
318.0
(12.52)
180.5
(7.106)
35.1
(1.382)
3.2
(0.126)
1836,4
(72,3)
Միջ. անձրևոտ օրեր 1.1 1.7 2.2 3.4 7.0 12.8 17.7 16.9 13.9 7.4 1.3 0.5 85.9
աղբյուր: India Meteorological Department[12]

Քաղաքի անվանի որդիներն ու դուստրերը

խմբագրել
  • Սաիլեն Մաննա (1924–2012), ֆուտբոլիստ
  • Ամբիկա Բաներջի (1928–2013), քաղաքական գործիչ
  • Տարուն Բհատաչարյա (* 1957), սանթուրահար
  • Սուսովան Սոնու Ռոյ (ծն. 1994), դերասան

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Census of India 2011 (West Bengal): Haora District Primary Census AbstractOffice of Registrar General & Census Commissioner of India.
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «2024-05-22-city-WBHC» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «Howrah Corporation». Արխիվացված օրիգինալից 10 January 2021-ին. Վերցված է 3 June 2020-ին.
  4. «HMC» (PDF).
  5. «Bally Municipality». Արխիվացված է օրիգինալից 2 April 2015-ին.
  6. «Bally 2011 census». Արխիվացված օրիգինալից 26 February 2021-ին. Վերցված է 14 August 2020-ին.
  7. «Haora City Population 2024 | Literacy and Hindu Muslim Population». www.census2011.co.in. Վերցված է 12 June 2024-ին.
  8. «Asansol City Population 2024 | Literacy and Hindu Muslim Population». www.census2011.co.in. Վերցված է 12 June 2024-ին.
  9. «52nd Report of the Commissioner for Linguistic Minorities in India» (PDF). Nclm.nic.in. Ministry of Minority Affairs. էջ 85. Արխիվացված է օրիգինալից (PDF) 25 May 2017-ին. Վերցված է 28 August 2019-ին.
  10. «Fact and Figures». Wb.gov.in. Արխիվացված օրիգինալից 14 June 2020-ին. Վերցված է 28 August 2019-ին.
  11. «Howrah climate: Average Temperature, weather by month, Howrah weather averages - Climate-Data.org». Արխիվացված օրիգինալից 15 October 2018-ին. Վերցված է 15 October 2018-ին.
  12. «Howrah climate 1981-2010». Վերցված է 17 October 2020-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաորա» հոդվածին։