Թզենի բենգալական

բույսերի տեսակ
Թզենի բենգալական
Թզենի բենգալական
Թզենի բենգալական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թթազգիներ (Moraceae)
Ցեղ Թզենի (Ficus)
Ենթացեղ Urostigma
Տեսակ Թզենի բենգալական (F. benghalensis)
Միջազգային անվանում
Ficus benghalensis

Թզենի բենգալական (լատին․՝ Fícus benghalénsis), թթազգիներին ընտանիքին պատկանող ծառ, աճում է Բանգլադեշում, Հնդկաստանում և Շրի-Լանկայում։ Աճելով այն կարող է վերածվել մի մեծ ծառի, որը զբաղեցնում է մի քանի հեկտար տարածք, որի սաղարթամասի շրջանը ունի 610 մետր երկարություն[1]։

Կենսաբանական նկարագրություն խմբագրել

Այս բույսերին բնորոշ է առանձնահատուկ կենսական տեսակ՝ բանյան։ Բանյանը ձևավորվում է դեպի վեր խոյացող հորիզոնական արմատների և ճյուղերի հետ, դրանք սովորաբար իրենց մեջ չունեն արմատային մազիկներ։ Սակայն ծառի աճման որոշ պահերում հայտնվում են շատ քանակությամբ արմատներ, և նրանք հյուսվում են հորիզոնական ճյուղերի ծաղկաշղթաների հետ։ Օդում գտնվող արմատները շատ դանդաղ են աճում, և որոշ ժամանակ անց դրանց մեծ մասը չորանում է՝ այդպես էլ հողին չհասնելով։ Օդում գտնվող եզակի արմատներ աճում են և հասնելով հողին արմատ տալիս, որից հետո դրանց վերին մասերը ինտենսիվորեն խտանում են՝ ձեռք բերելով հաղորդակցության գործառույթ։ Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները։ Թռչունները հանդիսանում են ծառի սերմերի հիմնական տարածողները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերմերը անցնելով թռչունների մարսողական ուղիներով, ունենում են ավելի լավ բերքատվություն։

Բուսաբանական դասակարգում խմբագրել

Սինոնիմիկա խմբագրել

Համաձայն 2013 թվականի The Plant List-ի տեսակի մեջ մտնում են հետևյալ սինոնիմիկաները[2].

  • Ficus banyana Oken
  • Ficus chauvieri G.Nicholson
  • Ficus cotoneifolia Vahl
  • Ficus cotonifolia Stokes
  • Ficus crassinervia Kunth & C.D.Bouché
  • Ficus karet Baill.
  • Ficus krishnae C.DC.
  • Ficus lancifolia Moench
  • Ficus lasiophylla Link
  • Ficus procera Salisb.
  • Ficus pubescens B.Heyne ex Roth
  • Ficus umbrosa Salisb.
  • Urostigma benghalense (L.) Gasp.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Книга "Как устроен мир", Дж. Бобик
  2. «Ficus benghalensis L. is an accepted name». The Plant List (2013). Version 1.1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2013. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել