Իշխան Կարենի Ավագյան (փետրվարի 26, 1995(1995-02-26)), հայկական ծագումով ռուս երաժիշտ[1][2]։ Հանդես է գալիս «Հանզա» կեղծանվան ներքո։

Հանզա
Ծնվել էփետրվարի 26, 1995(1995-02-26) (29 տարեկան)
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ, hookah rap? և հիփ հոփ
Մասնագիտություներգիչ, երաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կատարող

Կենսագրություն խմբագրել

Իշխան Ավագյանը ծնվել է 1995 թվականի փետրվարի 26-ին Նոյեմբերյան քաղաքում։ Երբ Իշխանը 2 տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Ընտանիքը հաճախ տեղափոխվում էր մի քաղաքից մյուսը, այդ իսկ պատճառով Իշխանը սովորել է 4 տարբեր դպրոցում։

2017 թվականին Իշխանն ավարտել է Սարատովի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (Մենեջմենթ ուղղություն)[3]։

Գործունեություն խմբագրել

 
Համերգ

2017 թվականին Սարատով քաղաքում Օրխան Օրուջևի հետ կազմել է «Ջարո & Հանզա» դուետը։ Այդ ժամանակ Հանզան երգ էր գրել և փնտրում էր ձայնագրման ընկերություն։ Նրա ընտրությունը կանգ է առել այն ստուդիայի վրա, որի սեփականատերը Ջարոն էր։ Դուետի առաջին թրեքը ձայնագրվել է հանդիպման օրը[4]։

Խմբի առաջին պաշտոնական հոլովակը «ДамаLove» երգի տեսահոլովակն էր, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին։ Երգը ռոտացիա են վերցրել մի շարք ռադիոկայաններ[5]։

Հրապարակումից հետո առաջին ամիսներին տեսահոլովակը YouTube-ում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել։

Հաջորդ հիթը «Королева танцпола» երգն է, որի տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 26-ին Youtube-ում և մի քանի շաբաթվա ընթացքում հավաքել ավելի քան 3 մլն դիտում։ Հիթը զբաղեցրել է առաջին դիրքերը տարբեր հիթ-շքերթներում։ Հաջորդ հիթն է դարձել «Ай ай ай» երգը[6]։

«Ты мой кайф» երգը զաբաղեցրել է առաջին հորիզոնակաները տարբեր հիթ-շքերթներում Մեքսիկայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Գերմանիայում։ Երգը նաև ներառվել է Ռուսական ՏիկՏոկի թոփ 10 երգերի մեջ[6][7][8][9]։

2019 թվականի հունվարին Իշխանն իր ընկերների հետ գործարկել է «Legacy Music» երաժշտական լեյբլը։ Նրանք վերցրել են այնպիսի արտիստների պրոդյուսերությունը, ինչպիսիք են Ռամիլը, Մեվլը, 10AGE-ը, Konfuz-ը, Kambulat-ը, Горный-ն[10]։

2019 թվականին դուետը հյուրախաղեր է ունեցել Ռուսաստանի քաղաքներում։ 2020 թվականին երգ են ձայնագրել Օլգա Բուզովայի հետ՝«Mira me Bebe»[11]։

2020 թվականի արդյունքներով «Ջարո & Հանզա» դուետը ՏիկՏոկի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն արտիստների եռյակում[12]։

2021 թվականին դուետը ռեմիքս է թողարկել Ֆրենչ Մոնտանայի և Նիքի Ջեմի հետ «Ты мой кайф» երգի համար[13][14][15]։

Դուետը փլուզվել է մասնակիցների միջև տարաձայնությունների պատճառով[9]։

Սպորտ խմբագրել

Վաղ մանկությունից Իշխանը զբաղվել է մարտական արվեստներով, ինչպիսիք են բռնցքամարտը, սամբոն, ուշու-սանդան և թեկվոնդոն։ Նա նաև զբաղվել է պառկած ծանրաձողի ժիմով։ Ունի ռուսական և միջազգային մակարդակի պարգևներ։ Պառկած ծանրաձողի ժիմի Եվրոպայի քառակի չեմպիոն է։

Անձնական կյանք խմբագրել

Իշխան Ավագյանի հայրը՝ Կարեն Ավագյանը, գործարար է, մայրը՝ Զոյա Ավագյանը՝ տնային տնտեսուհի։ Իշխանն ունի եղբայր (Վյաչեսլավ) և քույր (Անուշ)[3]։

Արտաքին հղում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. editor. «Джаро & Ханза представили свою новую работу – трек «Больно» | АртМосковия» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  2. «Джаро и Ханза представили свой новый трек «Больно»». Cosmopolitan (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  3. 3,0 3,1 «Хан Авакян. «вМесте»». NEW INTERVIEW (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 28. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  4. via-profit. «Официальный сайт Джаро & Ханза / Артисты». prostars.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  5. «Джаро и Ханза: биография, фото, национальность лучшие песни 2020». Биографии популярных личностей (ռուսերեն). 2020 թ․ մարտի 9. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  6. 6,0 6,1 «Исполнитель хита «Королева танцпола» Ханза: «С первой песней поймал звезду» | StarHit.ru». www.starhit.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  7. «Исполнитель хита «Королева танцпола» Ханза: «С первой песней поймал звезду»». news.myseldon.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  8. «Исполнитель хита «Королева танцпола» Ханза: «С первой песней поймал звезду»». rusevik.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  9. 9,0 9,1 Денис Казьмин. «Джаро: «Дуэта Джаро & Ханза больше нет». Эксклюзивное интервью!». Журнал OK! (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  10. «RASA, ХАНЗА & OWEEK «Маримба»: история песни, интересные факты, текст, содержание». soundtimes.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  11. «Премьера: Ольга Бузова и Джаро & Ханза представили клип «Mira me Bebe» • ТНТ MUSIC — Здесь твоя музыка». tntmusic.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  12. «У России есть три краша — Моргенштерн, Little Big и Клава Кока 🎵 Рассказываем, какую музыку слушали россияне в (нелегком) 2020 году». Meduza (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  13. «Nicky Jam и French Montana записали ремикс на трек Джаро & Ханза "Ты мой кайф"». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  14. Korzhov (2021 թ․ ապրիլի 6). «Nicky Jam и French Montana выпустят ремикс песни Джаро & Ханза «Ты мой кайф&#18». MediaVibe (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  15. ««Ты мой кайф»: жди международный фит на топовый трек! 🤩». www.ellegirl.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.