Օլգա Բուզովա
Օլգա Իգորևնա Բուզովա (ռուս.՝ Ольга Игоревна Бузова, հունվարի 20, 1986[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հաղորդավար, երգչուհի, դերասանուհի, ավելի ուշ եղել է «ТНТ» հեռուստաալիքով «Дом-2» ռեալիթի շոուի վարողը, 2008 թվականի դեկտեմբերից՝ «Мир реалити-шоу. Дом-2» ամսագրի գլխավոր խմբագիր։
Օլգա Բուզովա ռուս.՝ Ольга Игоревна Бузова | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբնապահպանության ֆակուլտետ |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, մոդել, դերասանուհի, երգչուհի, reality television participant, հաղորդավար, գրող, գլխավոր խմբագիր, ինստաբլոգեր, ձեռնարկատեր և դիզայներ |
Ամուսին | Դմիտրի Տարասով |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կայք | buzovaolga.ru |
Olga Buzova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1986 թվականի հունվարի 20-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), ծառայողերի ընտանիքում։
2004 թվականին սկսել է գործել «Дом-2» հեռուստահաղորդման մեջ։ Նախագծին մասնակցել է չորս տարի. ելնելով լսարանի քվեարկության արդյունքներից՝ նա ճանաչվել է հեռուստաընկերության նախագծի ամբողջ պատմության լավագույն մասնակից[2]։ 2007 թվականին «Дом-2» ամենահայտնի մասնակիցներ Օլգա Բուզովայի և Ռոման Տրետյակովի արձանները հայտնվել են Մոսկվայի մոմե արձանների թանգարանում[3]։ Իր կյանքի 4 տարիների ընթացքում՝ որպես «Доме-2» մասնակից գրել է 2 գիրք՝ «Ռոմանը Բուզովայի հետ» և «Հարցը կրունկների մեջ է։ Խորհուրդներ ոճային շիկահերին»[4]։
«Дом-2» նախագծում լինելու տարիներին նա որպես հաղորդավար մասնակցել է մի շարք նախագծերի։ 2005-2006 թվականներին Ռոման Տրետյակովի հետ վարել է ТНТ հեռուստաալիքում անցկացվող «Ռոմանը Բուզովայի հետ» երիտասարդական թոք-շոուն[4]։ Նրանց առաջարկվել է, որ «Попса» ռադիոյով ամեն շաբաթ անցկացնեն իրենց սեփական նույնանուն՝ «Ռոմանը Բուզովայի հետ» թոք-շոուն[5]։ 2007 թվականի սեպտեմբերին նա դարձել է «Утро на ТНТ» հաղորդման երիտասարդական «Осторожно, стилисты!» բաժնի վարողը[6]։ Օլգա Բուզովան նաև հանդես է եկել «Սև պիտակ» համակարգչային խաղում հեռուստահաղորդավարի դերում։ 2008 թվականի դեկտեմբերին նա «Дом-2» ռեալիթի-շոուի վարողն էր և «Мир реалити-шоу. Дом-2» ամսագրի գլխավոր խմբագիրը[7]։
2007 թվականին «Мисс Русское радио 2007» միջազգային գեղեցկության մրցույթի վարողը։
Վերջին տարիներին նա մասնակցել է ТНТ հեռուստաալիքի ծրագրերի նկարահանմանը, ինչպես՝ «Cosmopolitan։ Վիդեոտարբերակ», «Ծաղրածուների հարձակում», «Ռոբոտ երեխա», «Տաքսի», «Էքստրասենսների պայքար»։ Նա հաճախ է եղել այլ հեռուստաալիքների հաղորդումների հյուր՝ Муз-ТВ, MTV Россия, ՆՏՎ և այլն[8][9]։
2008 թվականի օգոստոսին առաջին անգամ հանդես է եկել որպես դերասանուհի ТНТ հեռուստաընկերության «Универ» (Հանրակացարան) սերիալում Էդուարդ «Կուզի» Կուզմինայի համացանցային ծանոթի դիպվածային դերով։
2008 թվականի նոյեմբերին սկսել է անհատական գործունեությունը, շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում և արտերկրում։ Նրա երգերը ներկայացվել են «Звёзды Дом 2. Законы любви» ալբոմում[10]։
Կամավորական շարժման տարածման շրջանակներում 2009 թվականին եղել է «Երիտասարդների գնացք» հատուկ ագիտացիոն խմբի վարողը և անդամը, որը ՌԴ սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության քաղաքականության նախարարության հովանու ներքո էր[11]։
2009 թվականի արդյունքներով եղել է երկրի լավագույն հաղորդավարական եռյակում (ըստ KP.RU-ի)[12]։
2010 թվականի սեպտեմբերին առաջին անգամ հանդես է եկել թատրոնում[13]։ Օլգա Բուզովան փոխարինել է դերասանուհի Մարիա Կոժևնիկովային «Շքեղ հարսանիք» թատերական ներկայացման մեջ։
С&С ապրանքանիշի հետ թողարկել է հագուստի մի քանի հավաքածուներ[14]։
2012 թվականին մասնակցել է «Танцы со звёздами» («Россия-1» հեռուստաընկերություն) շոուին, որտեղ նրա պարընկերն էր Անդրեյ Կարպովը։
2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է «Առաջին ալիքով» ընթացող «Бабий бунт» առավոտյան ծրագրի վարողը[15][16]։
2018 թվականի մարտի 22-ին Օլգա Բուզովան սկսել է Youtube-յան իր ալիքում սկսել է պարբերաբար հոլովակներ նկարել, որտեղ պատմում էր, թե որտեղ է ապրում, ինչ է մտածում, ուր է գնում, ինչ է ուտում[17]։
2018 թվականի ապրիլի 4-ին Օլգա Բուզովան մամուլի ասուլիսում հայտարարել է իր սեփական «Բուզքոին» գաղտնարժույթի գործարկման մասին, որը նա իր թիմի հետ ստեղծել էր «Buzar» հարթակում[18]։
2018 թվականին Օլգա Բուզովան բացել է իր սեփական «BUZ.Food» ռեստորանը։
Երաժշտական կարիերա
խմբագրել2011 թվականին սկսել է երաժշտական գործունեությունը[19]։ Առաջին սինգլը եղել է «Не забывай» երգը, որը կատարել է ռեփեր T-killah-ի հետ։ Երգելուց բացի նա զբաղվել է դիջեյությամբ[20]։ 2016 թվականին թողարկել է առաջին սոլո «Под звуки поцелуев» երգը, որն առաջին երկու օրերին Ռուսաստանի iTunes-ում գրավել է առաջին տեղը[21][22]։
Անձնական կյանք
խմբագրել2012 թվականի հունիսի 26-ին ամուսնացել է ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ։ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին նրանք ամուսնալուծվել են[23]։
2019 թվականից հարաբերությունների մեջ է եղել Դավիթ Մանուկյանի հետ[24]։ 2021 թվականի հունվարին Բուզովան հայտարարել է բաժանման մասին։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրելԱնվանում | Տեղեկություն |
---|---|
Под звуки поцелуев |
|
Принимай меня |
|
Սինգլեր
խմբագրելԱնվանում | Ալբոմ | Թողարկման օր | Տարի |
---|---|---|---|
«Не забывай» (T-killah-ի հետ) |
BOOM (T-killah-ի ալբոմ) |
Հունիսի 15 | 2011 |
«Всё для тебя»
(Дмитрий Тарасов-ի հետ) |
|||
«Под звуки поцелуев» | Под звуки поцелуев | Նոյեմբերի 14 | 2016 |
«Привыкаю» | Հունվարի 19 | 2017 | |
«Люди не верили» | Ապրիլի 10 | ||
«Улететь» | Ապրիլի 24 | ||
«Нам будет жарко» (Նաստյա Կուդրիի հետ) |
Без прелюдий (ալբոմ Նաստյա Կուդրիի հետ) |
Մայիսի 19 | |
«Мало половин» | Под звуки поцелуев | Հունիսի 5 | |
«Not Enough For Me» | Օգոստոսի 25 | ||
«Хит-парад» | Սեպտեմբերի 7 | ||
«Мои люди всегда со мной» | Նոյեմբերի 3 | ||
«WI-FI» | Դեկտեմբերի 15 | ||
«Одна ночь» | Հունվարի 20 | 2018 | |
«Она не боится» | Մարտի 8 | ||
«Тоже музыка» | Ապրիլի 20 |
Տեսահոլովակ
խմբագրելՀոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ | Տարի |
---|---|---|---|
«Не забывай» (T-killah-ի հետ) |
Կոստանտին Չերեպկով | (ալբոմ T-killah-ի հետ) |
2011 |
«Привыкаю» | Под звуки поцелуев |
2017 | |
«Люди не верили» | |||
«Нам будет жарко» (Նաստյա Կուդրիի հետ) |
(ալբոմ Ն. Կուդրիի հետ) | ||
«Мало половин» | Под звуки поцелуев | ||
«Хит-парад» | |||
«Неправильная» | |||
«WI-FI» | 2018 | ||
«Бери меня» | Под звуки поцелуев | ||
«Тоже музыка» | անհայտ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Ольга Бузова (Olga Buzova), Персонаж: фото, биография, фильмография, новости — Вокруг ТВ
- ↑ «Реалити-шоу «Дом-2» «ДОМ-2» попал в музей восковых фигур». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 4,0 4,1 OZON.ru — Ольга Бузова
- ↑ Роман с Бузовой на радио «Попса»
- ↑ «Программные права: ТНТ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Интервью — Новости». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Телепроект «Ребенок-робот» — Век
- ↑ «Летом ТВ-каналы покажут повторы рейтинговых программ и новые сериалы». ՌԻԱ Նովոստի. 8 июля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ OZON.ru — Музыка. Звезды Дом 2. Законы любви. Audio CD. Интернет-магазин музыки
- ↑ Звезды «Дома-2» и Влад Топалов расскажут молодежи Казани, как справиться с кризисом Татар-информ
- ↑ Самые-самые лучшие телеведущие 2009 года — KP.RU
- ↑ Маша Кожевникова «кинула» своих театральных поклонников(չաշխատող հղում)
- ↑ «Образ дня: Ольга Бузова в С&С by Olga Buzova». 7days.ru. 2014 թ․ հունվարի 20. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Владимир Кара-Мурза-ст.: В защиту Бузовой». Собеседник. 2017 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ «Телезрители протестуют против появления Пугачевой и Бузовой в телеэфирах». Лениногорские вести. 2017 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Ольга Бузова начала снимать влоги на свой Youtube-канал». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Бузова запускает свою криптовалюту БУЗКОИН». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Ольга Бузова стала певицей».
- ↑ «Песни Ольги Бузовой на официальном сайте».
- ↑ «Песня Ольги Бузовой взорвала топ iTunes».
- ↑ «Песня Ольги Бузовой оказалась на первом месте в российском iTunes». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Ольга Бузова развелась с Дмитрием Тарасовым
- ↑ «35-летняя Ольга Бузова объявила о расставании с Давидом Манукяном». csn-tv.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Բուզովա» հոդվածին։ |