Հայրիկ Հովհաննիսյան

հայ մանկավարժ

Հայրիկ Ղևոնդի Հովհաննիսյան (1909, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944)

Հայրիկ Հովհաննիսյան
Ծնվել է1909
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Կենսագրություն

խմբագրել

Հայրիկ Հովհաննիսյանը ծնվել է 1909 թվականին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Յոթ տարեկան է եղել Հայրիկը, երբ նրանց ընտանիքը Վասպուրականից գաղթել է Էջմիածին։ 1927 թվականին ավարտել է Էջմիածնի 2-րդ աստիճանի դպրոցը, ուսուցչական աշխատանքի է անցել Թալինի շրջանում։ Այնուհետև կոմերիտմիության կոչով մեկնել է Նախիջևանի ԻԽՍՀ, աշխատել հայկական դպրոցներում։ Հետագայում երիտասարդ մանկավարժը սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1931-1934 թվականներին աշխատել է նախ՝ Երևանի երկաթգծի դպրոցում, որպես պատմության ուսուցիչ, ապա՝ Նար-Դոսի անվան դպրոցում՝ ուսմասվար։ Պատմություն է դասավանդել Խաչատուր Աբովյանի, Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցներում[1]։

Երբ սկսվել է մեծ Հայրենականը, Հովհաննիսյանը մեկնել է գործող բանակ։ Եղել է տարբեր ռազմաճակատներում՝ կապավոր, հետախույզ, քաղաշխատող։ 1944 թվականին բանակում Հովհաննիսյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Նա մասնակցել է խորհրդային մի շարք քաղաքների ազատագրման մարտերին, Քյոնիգսբերգ քաղաք-ամրոցի գրավմանը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Խիզախության համար» մեդալներով[1]։

Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո Հովհաննիսյանը նորից անցել է մանկավարժական աշխատանքի։ Աշխատել է մայրաքաղաքի՝ Նար-Դոսի, Աբովյանի, Սպանդարյանի, Շահումյանի, Նալբանդյանի, Խանջյանի անվան դպրոցներում։ Եղել է ուսմասվար, դպրոցի տնօրեն։ 1972 թվականին Հովհաննիսյանը տեղափոխվել է Էջմիածնի Ակնաշեն գյուղի № 9 օժանդակ գիշերօթիկ դպրոց և աշխատել որպես դաստիարակ, իսկ 1979 թվականին անցել է կենսաթոշակի[1]։

Պարգևներ

խմբագրել
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել