Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց
Երևանի դպրոց
Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1947 |
Տնօրեն | Անժելա Կարապետյան |
Աշակերտներ | 431 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի պողոտա 26 |
Կայք | xanjyanschool53.weebly.com |
Պատմություն խմբագրել
Դպրոցը ստեղծվել է 1947 թվականի հոկտեմբերին Երևանի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի հիման վրա։ Այս դպրոցը մայրաքաղաքի հնագույն դպրոցներից է եղել, Հայրենական մեծ պատերազմից առաջ և հետո ունեցել է 2500-ից ավել աշակերտներ։ 1947 թվականի հոկտեմբեր 17-ին դպրոցը բաժանվել է 3 մասի։ Առաջինը համար 53-ի, 39 դպրոցների, մնացած մասը մնացել է Նալբանդյանի անվան դպրոցին։ Դպրոցի դասերը 2-3 տարի շարունակվել են Նալբանդյանի անվան դպրոցի շենքում։ 1951 թվականին կառուցվել է դպրոցի նոր շենք, որը հետագայում կոչվել է «Աղասի Խանջյանի անվան համար 53 միջնակարգ դպրոց»։
Դպրոցի առջև է գտնվում Աղասի Խանջյանի կիսանդրին։