Հայկ Ժիրայրի Տիգրանյան (հոկտեմբերի 30, 1984(1984-10-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ, բաս։

Հայկ Տիգրանյան
Ի ծնե անունՀայկ Տիգրանյան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1984(1984-10-30) (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, բաս
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հոբոյահար Ժիրայր Տիգրանյանի և երաժիշտ Գայանե Սարգսյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

1996 թվականին կատարել է Քաջ Նազարի դերերգը համանուն մյուզիքլում (ռեժիսոր՝ Նարեկ Դուրյան1997 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, իսկ 2006 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքների բաժինը՝ որպես հոբոյահար։ 2008 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի վոկալ բաժինը։ 2002 թվականին որպես հոբոյահար աշխատել է Ռուսաստանի Յակուցկի օպերային թատրոնի նվագախմբում, դիրիժոր Խիլկևիչի ղեկավարությամբ և 2004-2006 թվականներին՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում՝ հոբոյահար և հոբոյների խմբի կոնցերտմայստեր։ 2003 թվականից Հայկ Տիգրանյանը երգել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 2008 թվականից՝ մեներգիչ։ 2011 թվականին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ «Եվգենի Օնեգին» թատերականացված համերգում հանդես է եկել Զարեցկիի դերերգով՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Մասնակցել է Գեղամ Գրիգորյանի և Պատրիցիա Պաչեի (Իտալիա) վարպետության դասընթացներին։

Հայկ Տիգրանյանը համագործակցել է դիրիժորներ Է. Դյադյուրայի և Խիլկևիչի (Ռուսաստան), ինչպես նաև ռեժիսորներ Մարիո Կոռադիի (Իտալիա), Գեորգի Իսահակյանի (Ռուսաստան), Ջորդանիա Գայոզի (Վրաստան), Իռկին Գաբիտովի (Ռուսաստան) հետ։ 2012 թվականի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին հյուրախաղերով հանդես է եկել Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա։ 2013 թվականի հունիսի 1-ին «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում Հայ մեներգիչների Գալա համերգին[1]։

Մրցանակներ խմբագրել

Դերերգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել