Բացել գլխավոր ցանկը

Հայկ Դեմոյան

հայ հրապարակախոս, պատմաբան


Հայկ Անուշավանի Դեմոյան (օգոստոսի 26, 1975(1975-08-26), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս։

Հայկ Դեմոյան
Hayk Demoyan, salon du livre 2015.jpg
Ծնվել էօգոստոսի 26, 1975(1975-08-26) (44 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և հրապարակախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն և հրապարակախոսություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Կայքsci.am/resorgs.php?oid=37&langid=2
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Hayk Demoyan Վիքիպահեստում

ԳործունեությունԽմբագրել

Գիտական հետազոտությունների ոլորտի մեջ են մտնում Արցախյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների և համաթյուրքականության խնդիրները, ազգային հակամարտությունները Հարավային Կովկասում, ազգային ինքնության և կարծրատիպերի հիմնահարցերի ուսումնասիրությունը։ Գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է նաև հայ ռազմարվեստին, հայկական ազգային խորհրդանշաններին և զինանշանագիտության առնչվող հիմնահարցերը։ Ավելի քան 40 գիտական հրապարակումների, այդ թվում նաև տասներկու մենագրությունների հեղինակ է։

Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը։ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է։ Երևան քաղաքի պատմության թանգարանի և Ազգային գրադարանի գիտական խորհուրդների անդամ է։

2009 թ. մարտին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

2011 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար։

2013 թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։

ՊարգևներԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Ղարաբաղյան հակամարտությունը և թուրքական գործոնը, Երևան, 2002:

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել