Հայոց պատերազմները և ռազմարվեստը

հայոց ռազմարվեստի պատմությանը նվիրված մատենաշար

Հայոց պատերազմները և ռազմարվեստը հայ ռազմարվեստի պատմության մատենաշար է, որի առաջին երկու հատորը լույս են տեսել 2009 թվականին, իսկ հաջորդ երեքը՝ 2013 թ․։ Նախատեսվում էր, որ մատենաշարը բաղկացած էր լինելու ընդհանուր 54 հատորից[1]։ Մատենաշարը ներկայացնում է հայ ռազմարվեստի, սպառազինության, նշանավոր ճակատամարտերի, և հայկական բազմադարյա ամրաշինության պատմությունը սկսած մ.թ.ա. վաղեմի ժամանակաշրջանից մինչև Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանը[1]։

Հայոց պատերազմները և ռազմարվեստը
ՀեղինակՀայկ Դեմոյան
Տեսակգրքերի շարք
Թեմառազմարվեստի պատմություն
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակված էԵրևան
Հրատարակման տարեթիվ2009 - 2013 թթ.

Նախագծի հեղինակն ու ղեկավարն է Հայկ Դեմոյանը[2]։ Նախագիծը հայ ռազմարվեստի համակողմանի, ամբողջական և գիտական ուսումնասիրության առաջին փորձն է[3]։

Մատենաշարի հատորներ խմբագրել

Հայոց պատերազմները և ռազմարվեստը մատենաշար
Հատորի համար Հատորի անուն Էջաքանակ Հրատարակման տարի ԳՄՍՀ Նկար
1 Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը 64 2009 978-9939-822-00-6  
2 Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը 64 2009 978-9939-822-02-0  
3 Հայ ռազմարվեստը Երվանդունիների օրոք 80 2013 978-9939-822-32-7  
4 Հայոց պատերազմները և ռազմարվեստը Տիգրան Մեծի օրոք 172 2013 978-9939-822-34-4  
5 Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության զինված ուժերը, սպառազինությունը և ռազմարվեստը 88 2013 978-9939-822-34-1  

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 «ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հայկական ռազմարվեստի մասին մատենաշար». 2009 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.(չաշխատող հղում)
  2. «Շնորհանդես. «Հայոց պատերազմները և ռազմարվեստը»». 2009 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.
  3. ««Հայոց պատերազմները և ռազմարվեստը»». 2009 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.