Հայկական կավ

հիդրացված սիլիկատային կավերի բնական խառնուրդ՝ գունավորված կարմիր երկաթի օքսիդով

Հայկական կավ, հայկավ (հուն.՝ βωλos ՚αρբενια, լատ.՝ bolus Armenius, արաբ.՝ տին Էրմանի, թուրք.՝ կիլ Էրմանի և այլն), մուգ կարմիր կամ դեղին կավաքար, որն անցյալում օգտագործվել է որպես վերքեր չորացնող, արյունահոսությունը դադարեցնող բուժամիջոց, մաղձաբեր և այլն։

Հայկական կավի նմուշ Հայ բժշկության թանգարանում

Գույնը պայմանավորված է բաղադրության մեջ Fe2O3-ի քանակով։ Արդյունահանվել է Հայաստանում (Անիի և ներկայիս Իջևան քաղաքի շրջակայքում) և Պարսկաստանում։ Հայաստանից արտահանվել է Արևմուտքի և հատկապես Արևելքի երկրներ և մեծ համբավ է ունեցել։ Ավելի ուշ արդյունահանվել է նաև Իտալիայում և Ֆրանսիայում։ Ժամանակին Ֆրանսիայում պատրաստվել են հայկական կավ պարունակող դեղահաբեր (pilules de Bold՚Armenie)՝ սուսանակ հիվանդության դեմ։

Հայկական կավի մասին առաջինը հիշատակել է բժշկապետ Դիոսկորիդեսը (I դ.)։ Սխալմամբ արևելքում հայկական կավ է կոչվել Լեմնոս կղզուց արտահանվող Լեմնոսի կավը, որը, ինչպես և հայկական կավը, օգտագործվել է կնիք դնելիս և կոչվել կնքակավ։

Հայ միջնադարյան մատենագրության մեջ հայկական կավը հիշատակվում է նաև հայհող, սիս, հայկավակ անուններով։ Հայկական կավի՝ որպես ոսկրախտի բուժման միջոցի, մաղձաբերի ու հակաթույնի մասին են վկայում Մխիթար Հերացու և Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները։

Խեցեղենի պատկերազարդման նյութ խմբագրել

 
Ստամբուլի Սուլեյմանիե մզկիթի, 1557

Իզնիկի (կամ Քյութահյայի) տարածքում գտնված խեցեղենի ուսումնասիրության կարևոր առարկա է մզկիթի լամպը, որն այժմ գտնվում է Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում[1]։ Ենթադրվում է, որ լամպը պատրաստվել է Ստամբուլի Սուլեյմանիե մզկիթի համար, որն ավարտվել է 1557 թվականին։ Այն հայտնի թվագրված ամենավաղ առարկան է հայկական կավով կարմրապատկեր զարդարանքով, որը դառնալու էր Իզնիկի սալիկների և խեցեղենի բնորոշ հատկանիշը[2][3]։ Լամպի վրայի կարմիրը բարակ է, դարչնագույն և անհավասար։ Ենթադրվում է, որ պահպանված մի քանի խեցեղեն առարկաներ, որոնք օգտագործում են նմանատիպ բարակ կարմիր գույն, թվագրվում են նույն ժամանակաշրջանին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lamp, ca. 1557, Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին {{citation}}: |first= missing |last= (օգնություն)
  2. «Iznik Pottery by John Carswell, 2006». Lanna Antique (անգլերեն). էջ 76. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «Iznik Pottery Ottoman Turkey by Julian Raby Nurhan Atasoy - AbeBooks». www.abebooks.com (անգլերեն). էջեր 224–225 fig. 377. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «Iznik: The Artistry of Ottoman Ceramics by Denny, Walter B.: As New Hardcover (2004) 1st Edition | North Star Rare Books & Manuscripts». www.abebooks.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։