Հայկազ Ղարագյոզյան
Հայկազ Մկրտչի Ղարագյոզյան (1917, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ - 1991), հայ գեղանկարիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Հայկազ Ղարագյոզյան | |
---|---|
Ի ծնե | Հայկազ Մկրտչի Ղարագյոզյան |
Ծնվել է | 1917 |
Ծննդավայր | Լենինական |
Վախճանվել է | 1991 |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
1929 թվականին սովորել է Լենինականի նկարչական ստուդիայում։ 1938 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1938-1946 թվականներին սովորել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում։ 1942 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։
Մասնակցություն Հայրենական պատերազմում խմբագրել
Ղարագյոզյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ 1941 թվականին կամավոր զինվորագրվել է ժողովրդական աշխարհազորին և մարտնչել Սմոլենսկի շրջանում։ 1942 թվականին Հայկազը ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ Հարավային ռազմաճակատում մասնակցել է Նովոռոսիյսկում խորհրդային զորքերի դեսանտ իջեցնելուն։ 1944-1945 թվականներին Ղարագյոզյանը որպես գեղանկարիչ ծառայել է Ստալինիր (Օսեթիա) քաղաքում։ Նա ցուցահանդեսների է մասնակցել ՌԽՖՍՀ-ում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ուկրաինայում և այլուր։ Ղարագյոզյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի առաջին և երկրորդ աստիճանների շքանշաններով և բազմաթիվ մարտական մեդալներով[2]։
Պարգևներ խմբագրել
- Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
Ստեղծագործություններ խմբագրել
- «Ռոստովի գրավումը»
- «Վերադարձ Պետրոգրադ»
- «Հյուր Լենինի մոտ»
- «Շահումյանը Ժնևում Լենինի մոտ»
- «Նալբանդյանը Լոնդոնում Գերցենի մոտ»
- «Ղուկաս Ղուկասյան. Արգինայի ձորում»
- «Լոնդոնի պրոպագանդիստները»
- «Երևանի բերդի պաշտպանումը արաբներից»
- «Հեղափոխության զինվորները»
- «Շինարարներ»
Մատենագրություն խմբագրել
А. Тер-Габриелян, Аиказ Карагезян (Буклет), Ереван, 1971 г.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ: